Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
Էլմո ջան, մեր ուժը հերիքեց միայն դրսի թուրքերին մի քանի տարով կանգնեցնելուն:
Հիմա ետ ենք, այլ առաջարկ ունես՞
Խեղճ մշեցու բառերը լավ անալիզ արած կաս՞ : Երգը մարշ է, հետևաբար երգողը տղամարդ է: /Դաշնակները լավ էլ ոտքերը գետին խփել- սենյակ դղրդացնելով երգում են/: Եթե էդ գենոցիդ ապրած տղամարդը առանց ամաչելու իր հույսը դրել է օրօրոցային լաօյի վրա, ապա էլ ինչ ենք ուզում ինքներս մեզանից՞: Ավելին, մինչև հիմա մեկը չի կարողացել մեր ժողովրդին ցույց տալ, համոզել որ նման երգ երգելն արդեն տկարամտություն է:
Հիմա դու սերժից ու էձիկից ինչ ես ուզում: Նրանք էլ մեր մասնիկն են, միջինից պլյուս -մինուս հարց սկզբունքորեն չի փոխվում :
Գենոցիդ կերանք-խեղճ մշեցի հնարեցինք:
Դարդ մի արա, հիմա էլ մի ուրիշ նման մի երգ կհնարենք, հետագայում խրոխտ-խրոխտ կերգենք, կպրծնի կգնա:
Դուք արդյոք կարծում եք, որ մենք կռվում էին միայն թուրքերի դեմ: Մենք այն ժամանակ միայնակ էինք... մեն մենակ... չնայած որոշ այն ժամանակվա քաղաքական գործիչներ հույսները դնում էին այլոց վրա... բայց ի վերջո բոլորն էլ հասկացան դա... Այսօր էլ մենք միայնակ ենք...
Դու պատկերացնում ես մի ծերունու գցեն մի միջավայր, որտեղ բոլորը արնախում երիտասարդներ են:
Այո մենք ՇԱՏ ծանր հարված ենք ստացել 20-րդ դարի սկզբին.... մեր վերքը շատ խորն է և շատ ցավոտ: Իսկ այդ վերքը մի սերունդի բուժելու բան չէ...
ես այդպես եմ հասկանում Լաոյի երգը: Դա տկարամտություն չէ...
Իսկ ԿարաԲաղի համար էլ կարաք չանհանգստանաք... էլի եմ ասում, փողզիջումները բացառվում են... համենայն դեպս, մեքն իչքան էլ ուզեք փողզիջեք, ինչքան էլ մեզ դնեք բարի հրեշտակի տեղ, ազերիները հաստատ չեն փողզիջի...