Դու տեղյակ չես երևի, ասեմ, որ դե յուրե Հայաստանը ունի պետականություն, բայց դե ֆակտո ոչ: Մենք չունենք ոչինչ...Ուշադիր նայեք ինչ ստրատեգիական նշանակության օբյեկտ կա բոլոր ռուսններինն է: Ռուսաստանում է որոշվում թե ով է լինելու ՀՀ նախագահը: Ռուսատանում է որոշվում թե բացվի հայ-թուրքական սահմանը թե ոչ...Ռուսատասնն է Հայաստանի փոխորեն բանակցում Ղարաբաղի հարցում...
Հիմա ինչ է անում երիտասարդությունը...Չէ մի մասը: Պայքարում է, որ վերականգնի կորցրած պետականությունը:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Մեկա ստից բան է, քանի որ եթե մանրամասն բաժիններով նայելու լինենք, բլոգում մենակ քաղաքականությունից չի խոսվում ու մենակ Արցախի թեմայից ու ավելին Սերժ Սարգսյանի հրաժարականից ընդհանրապես չի խոսվում ոչ մի այդ «բլոգերների» բոլգներում, այնտեղ շատ ուրիշ ամեն տեսակ թեմա կա ու եթե այդ 17 հազարին ամսական կտրվածքով բաժանես այդ բոլոր բլոգային գառումների վրա տակը բան չի մնա։
Այպես որ արդեն գրել եմ մենակ այս ԹԵՄԱՆ նայի քանիսն են կարդացել ու արձագանքել, 200ից ավելի ակումբցու արձագանք կլինի - այնքան ինչքան այդ «բլոգային» ձոն ՀՅԴի, նախաձեռնությանը «աջակցել էին»...
Բայց արդեն թեման հնացել է, նախաձեռնությունը չսկսած փսկել է, քանի որ Նալբանդյանը ասել է որ Արցախին բանակցությունների մեջ է տեսնում ու նույնիսկ գնացել է Ստեփանակերտ ու Բակո Սահակյանի հետ Ֆոտո էն էղել, էլ Նալբանդյանի հրաժարականը պահանջելը ԿԱՅՖ չի, ավլեի ճիշտ աջակցելու մեջ էլ ՔՅԱՐ չկա - թարգի...
Ղարաբաղի հարցի կարգավորման հարցի վերաբերյան.
Ինձ մոտ դե ժա վյուի զգացողություն է այն առումով, որ այս նույն թոհ ու բոհը կար 2001ին ԿիՎեստի վերաբերյալ, երբ Ալիեվ հերը ու Քոչարյանը Ամերիկայում ինչ որ պայմանավորվածությունների էին եկել։
Ասում էին Քոչարյանը առաջարկել է բոլոր Արցախի շրջակա տարածքները զիճել, Արցախի անկախությունը Բաքվի կողմից ճանաչելու դիմաց։ Ալիեվն էլ համաձայնվել էր, դրանից հետո նաֆթի պայմանագրերը կնքվել էին, նաֆթատարի կառուցումը ապահովագրվել էր։ Բայց հետո փոշմանել էին ադրբեջանցիք ու ամեն ինչ սկսվել էր նորից։
Հիմա էլ գազի պայմանագրերի հարցն է ու ադբեջանի սիրտը էլի պիտի շահեն, խոստումներ են տալիս բոլոր տարածքները վերադարձնել, ամեն ինչ տալ մենակ թե Բաքուն համաձայնվի գազը ծախի Ռուսաստանով ու Նաբուկոյով հանեն տանեն։
Վտանգավորությունը հիմա նրանում է, որ եթե այն ժամանակ իսկապես տարածքները եթե տային անկախություն էինք ստանալու, հիմա դա չկա ու ինչ որ անկապ «միջանկյալ, ապագա» կարգավիճակների մասին է խոսքը։ Բայց մեկ է վերջում ոչինչ էլ չի փոխվելու ադրբեջանը սեփական ժողովրդի աչքերին թոզ փչելու է գազը ու գազատարները ծախի փողերը վերցնի ու ոչինչ էլ չլուծի։
Եթե փախստականները այդքան միամիտ են, որ կարծում են իրենց թղթի վրա ստորագրելուց հետո տեղ են տալու ապրելու, ապա իրենք են մեղավոր, հեքիաթների են հավատում։
Նմանը նման է ճիշտ ես...բայց մի կարևոր հանգամանքի մասին մոռացար`ռուս-վրացական պատերազմ...Այս հանգամանքից ելնելով Արևմուտքը ձգտելու գոնե ժամանակավոր խաղաղություն հասատել, որ էներգակինները հուսալի հասնեն արևմուտք; Բայց իհարկե նպատակնները ավելի խորն են`Իրանի շրջափակում, Ռուսաստանի ազդեցության նվազում և այլն...
Chuk ջան, էս էլ էդ հերթական լավ նորություններից:
ԼՂՀ Քաշաթաղի շրջանում ծնելիութան մակարդակը 5 անգամ գերազանցում է մահացության մակարդակը
/PanARMENIAN.Net/ Ներկայումս Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի բնակչությունը կազմում է շուրջ 8000 մարդ: Ինչպես լրագրողներին հաղորդել է Քաշաթաղի շրջանային վարչության ղեկավար Կամո Մարտիրոսյանը, 2008 թվականի հոկտեմբերից բնակչության թվաքանակը մեծանում է: «Մեզ մոտ ծնելիութան մակարդակը 5 անգամ գերազանցում է մահացության մակարդակը: Բացի այդ, բնակչության թվաքանակը համալրվում է շրջանի վերաբնակեցման հաշվին», - հայտարարել է Քաշաթաղի շրջանային վարչության ղեկավարը:
Կամո Մարտիրոսյանի խոսքերով, ԼՂՀ իշխանություններն ամեն ինչ անում են նրանց սոցիալական վիճակի թեթեւացման համար: «Գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար գյուղացիներին անտոկոս վարկեր են տրամադրվում: Արդեն հատկացվել է 260 մլն դրամ վարկ, իսկ ընթացիկ տարվա սեպտեմբերից նրանք կկարողանան վարկ ստանալ անասունների գնման համար», - հայտարարել է Կամո Մարտիրոսյանը:
Խոսելով գոյություն ունեցող խնդիրների մասին, շրջանային վարչության ղեկավարն ընդգծել է, որ դրանք հիմնականում վերաբերում են բնակարանի ապահովմանը, ենթակառույցների զարգացմանը, հաղորդակցության եւ ճանապարհների վերականգնմանը, ջրամատակարարման ապահովմանը: «Մենք ակտիվորեն համագործակցում ենք Հայաստանի Սյունիքի եւ Վայոց ձորի շրջանների հետ: Շրջանում գործում է 46 դպրոց, 33 բուժկետ», - հայտարարել է Կամո Մարտիրոսյանը, հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Քաշաթաղից:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Հազիվ գտնվեց մեկը որ Սուրենյանցին ցույց տվեց իր տեղը:
http://www.7or.am/hy/news/2009-07-17/4687/-Այն հայտարարությունը, որ տարածքներն ազատագրվել են, որ հետագայում առևտրի առարկա դարձնենք Սերժ Սարգսյանն արդեն 5-6 տարի առաջ արել էր։ Այդ ժամանակ մենք հակադարձել էինք Սերժ Սարգսյանին և նա չէր կարողացել մեր հակադարձմանն արձագանքել։ Հիմա Սուրեն Սուրենյանցն է կրկնում Սերժ Սարգսյանին և դա նրա խնդիրն է։ Բոլորս գիտենք, որ ՀԱԿ-ում Արցախյան հարցի հետ կապված երկու կարծիք կա։ Մեկը փոխզիջումների կարծիքն է, սակայն, եթե այդ մարդիկ փոխզիջումը հասկանում են մադրիդյան սկզբունքների շրջանակում, ապա ինձ համար զարմանալի է, թե այդ մարդիկ ինչո՞ւ են գտնվում ընդդիմության դաշտում։ Եթե նրանք Սերժ Սարգսյանի հետ համակարծիք են, ավելի լավ կլինի գնան Սերժի մոտ,- Սուրեն Սուրենյանցի հայտարարության վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել Հայ կամավորականների համախմբման ազգային նախաձեռնության համակարգող, ՀԱԿ անդամ Ժիրայր Սեֆիլյանը։
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆ Է
Հարցազրույց ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանի հետ:
- Վերջերս բավական ակտիվություն է նկատվում ԼՂՀ խնդրի կարգավորման գործընթացում: Երեկ էլ Մոսկվայում տեղի ունեցավ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ վեցերորդ հանդիպումը:
- Ակտիվություն կա, որովհետեւ հզորագույն երեք երկրների նախագահները հանդես եկան հայտարարությամբ: Իսկ դա կատակ չէ, այլ՝ լուրջ քայլ: Որքան էլ ՀՀ-ն ու Ադրբեջանը փորձեն մանեւրել, փորձեն շեղվել, միեւնույն է, այդ շրջանակից դուրս գալ չեն կարող: Ներսում նրանք ինչ-որ փոփոխություններ, փոքր խաղեր կարող են իրենց թույլ տալ, բայց կրկնում եմ, շրջանակից դուրս գալ չեն կարող: Եվ հիմա աղմկել, թե այդ փաստաթուղթը հայանպաստ չէ, մեզ դուր չի գալիս, մանկական է հնչում: Այդ փաստաթուղթը նոր չէ, որ ձեւավորվել է, այլ սա տասը տարիների հետեւողականորեն ձախողված բանակցությունների արդյունքում քայլ առ քայլ հավաքված, մշակված փաստաթուղթ է: Ու եթե այն նպաստավոր չէ, մեղքը հարկավոր է միայն մեր մեջ փնտրել: Նման փաստաթուղթ միայն երկրի իշխանությունների ոչ լեգիտիմության պատճառով է ստեղծվել: Միջազգային հանրությունն օգտագործել է մեր երկրի տասը տարվա իշխանությունների թույլ, ոչ գրագետ, արկածախնդիր, ռոմանտիկ արտաքին դիվանագիտության սխալները, հավաքել է դրանք մաս առ մաս ու կազմել է այն փաստաթուղթը, որ հիմա դրված է սեղանին: Իշխանություններն իրենք էլ են մոլորվել, իրենք էլ չհամակարգված դիրքորոշում ունեն:
- Իշխանությունները, ի դեմս Հանրապետական կուսակցության եւ ԱԳ նախարարի, դրական են արտահայտվում այդ փաստաթղթի մասին:
- Այո, մի կողմից նրանք գովերգում են այդ փաստաթուղթը, բայց հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ չեք ստորագրում, եթե այն իրոք այդպես լավն է: Մյուս կողմից, նրանց կեսն անցել է ընդդիմության շարքերը եւ ցույց են տալիս, թե ամեն ինչ անում են, որպեսզի իշխանությունները չստորագրեն սեղանին դրված փաստաթուղթը, սպառնում են պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը: Բայց իրենց այնպես են պահում, կարծես այսօր է հասունացել այդ պահը: Նրանց գործելաոճը չաշխատող սցենար է: Մանկական խաղեր են: ԼՂ խնդրով ճնշումն ահագնացել է, եւ լուծում պետք է լինի: Մի քիչ էլ կարող են խուսանավել՝ մեկ ամիս, երկու ամիս: Բայց միեւնույն է, ԼՂ խնդրով լուծում պետք է լինի:
- Այսինքն՝ Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, չի կարողանալու ձգձգել բանակցությունները, պահել ստատուս քվոն ու չստորագրել փաստաթուղթը:
- Ոչ, Սերժ Սարգսյանը չի կարող այդպես վարվել: Նա այդքան ռեսուրս չունի ձգձգումների համար: Լավագույն տարբերակը կլիներ այն, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տար, եւ եկող լեգիտիմ իշխանությունը կկարողանար քիչ թե շատ բարելավել առաջարկվող փաստաթուղթը: Ավելին հնարավոր չէ անել: Իրենք հրաշալի գիտեն, որ ներկայացված փաստաթուղթը շատ վատն է, դրա համար էլ հրապարակ են իջեցրել կեղծ ընդդիմությանը՝ դժգոհելու, Նալբանդյանի հրաժարականը պահանջելու համար: Բայց, մյուս կողմից, իրենք էլ գիտեն, որ վաստակել են այն, ինչ վաստակել են՝ իրենց ապաշնորհ քաղաքականության արդյունքում: Բոլորը շատ լավ գիտեն, որ Ղարաբաղի՝ որպես բանակցող սուբյեկտ դուրս մնալն իրենց մեղքով է եղել: Ռոբերտ Քոչարյանն իր ագրեսիվ, նվաճողական հայտարարություններով, խոստումներով եկավ իշխանության, ինքը ԼՂ-ին ոչնչացրեց որպես սուբյեկտ, վերցրեց երկու մանդատ՝ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի մանդատները, դրանով գլխիվայր շուռ տվեց հակամարտության ֆորմատը, եւ ԼՂ-Ադրբեջան հակամարտությունը վերածեց ՀՀ-Ադրբեջան հակամարտության: Այդ ամենի պտուղներից նաեւ այն էր, որ ՀՀ-ն վաստակեց ագրեսորի անուն՝ միջազգային փաստաթղթերում: Առնվազն այս երկու փաստը միջազգային նորմերով խայտառակ պարտություններ էին ՀՀ-ի համար: Իսկ եթե այսօր հայտնվել են քաղաքական ուժեր, որոնք հիշել են, որ ԼՂ-ն բանակցող կողմ չէ, ապա միայն ու միայն իրենց բացահայտ տգիտության հետեւանքով է այդպես եղել: Թող ոչ մեկին չմեղադրեն, թող գնան, իշխանությունները հրաժարական ներկայացնեն: Դա կլինի իրենց մեղքը քավելու փոքր քայլ: Այս խնդրում փրկությունը Հայաստանի ժողովրդավարական լինելն է, ՀՀ-ում օրինական իշխանություն ունենալն է: Այդպես միայն հնարավոր կլինի որոշակիորեն փոխել, մեղմացնել իրավիճակը:
- ՀՀԿ-ն իր մամուլ խոսնակ Էդուարդ Շարմազանովի միջոցով հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը հրաժարական չի տա:
- Բնականաբար փորձելու են անել այն, ինչ ուզում են. ձգել, մսխել ունեցած վերջին հնարավորությունները, միայն թե՝ պահել իշխանությունը: Հայաստանի համար բոլոր կոնցեպտուալ, ռազմավարական խնդիրներն օտարվել են, եւ օտարվել են իշխանությունը պահելու համար: Մենք որպես հզոր լծակներ ունեցող երկիր, որը կարող է ներքին ու արտաքին քաղաքականություն իրականացնել, չունենք հնարավորություն: Այդ բոլոր լծակներն օտարվել են՝ իշխանություն պահելու համար: Իրենք ինչեպ՞ս կարող են հրաժարական ներկայացնել, եթե հաջորդ օրն իսկ բացահայտվելու են մարտի 1-ի մարդասպանները: Պարզ չէ, որ իրենք փորձելու են հնարավորինս երկար պահել իշխանությունը: Բայց հարց է ծագում՝ մինչեւ ե՞րբ: Ուշ, թե շուտ լուծվելու է այս խնդիրը: Եվ բնականաբար, որքան ուշ լուծվի, այնքան Հայաստանին վնաս կլինի: Իրենք փորձելու են պահպանել իշխանությունը, բայց սպառված ռեսուրսներով: Սպառված են բոլոր ռեսուրսները եւ ներքին, եւ արտաքին աշխարհում:
- ՀՅԴ-ն ինչո՞ւ է հիմա պահանջում միայն Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը. ինչո՞ւ են կենտրոնացել նրա վրա:
- Դաշնակցությունը միշտ լավ զգում է քամու ուղղությունը, եւ կործանվող նավից խուսափելն իր համար տակտիկա է:
- ԼՂ իշխանությունների պահվածքը ձեզ բավարարո՞ւմ է:
- Կուզեի, որ իրենք էլ ավելի ակտիվ լինեն, ի վերջո, անմիջականորեն նրանց ճակատագիրն է որոշվում: Նրանց ակտիվությունից է կախված Հայաստանի ակտիվությունը. մենք կարող ենք ընդամենը նրանց խնդրի հետեւորդը լինենք: Մենք չենք կարող Ղարաբաղ գոչել, եթե նրանք նստեն տանը:
- Այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը կստորագրի՞ փաստաթուղթ՝ առանց Ղարաբաղի համաձայնության:
- Ցավն այն է, որ Սերժն իր գլխի տերը չէ, Սերժն իր կամքի տերը չէ: Եթե արտաքին աշխարհը միաձայն որոշեց, որ Սերժը պետք է զրկվի պաշտոնից, ուրեմն՝ կզրկվի: Եթե արտաքին աշխարհը որոշեց, որ նա պետք է ստորագրի որեւէ փաստաթուղթ, ուրեմն՝ կստորագրի: Սերժ Սարգսյան՝ ազատ, միջազգային սուբյեկտ գոյություն չունի, չկա այդպիսի ղեկավար: Պատճառը պարզ է. մեկը, որը չունենա իր ժողովրդի աջակցությունը, լեգիտիմության մանդատ, ապա նա ոչինչ չի կարող անել: Լավագույն դեպքում նա կարող է գործիք լինել: Այնպես որ, հիմա սեղանին դրված է ոչ միայն ԼՂ-ի, այլեւ՝ Հայաստանի հարցը, Հայաստանի չկործանման հարցը: Իսկ Հայաստանի փրկությունը լեգիտիմ իշխանություն ունենալն է՝ ազատ ու արդար ընտրությունների միջոցով: Դա է մեր միակ գործիքը: Առանց այդ գործիքի մենք կործանված ենք:
Lragir.am
Ինչ-որ նորություն կա՞ այս վերջին հանդիպման մասին:
չէ ընգեր… ոչ մի բան էլ չի եղել… ոչ մի բան էլ չեն արել ու դա մեզ շատ ա "ուարխացրել"… դե գիտես, մեր էս 11 տարվա "դիվանագիտության" հաղթանակը միայն մի ձև ունի… "ոնց կա տենց էլ մնա, սենց շատ լավ ա"… մեր լուծումը էս ա… նրանք ընդեղ Բաքու-Ջեյհան, նաբուկո, նավթ-գազ-փող-կապեր… իսկ մենք "լավ նորությունը ոչ մի նորությունն ա"… ինչքան շատ ժամանակ անցնի էնքան ավելի կթուլանանք ու էնքան էլ "չլուծումը" մեր համար կլինի ավելի ու ավելի լավ… տենում ե՞ս քանի գնում լավանում ա ու ավելի ա լավանալու
Այսինքն դու չես հավատում համաժողովրդական շարժման մոտալուտ հաղթանակին:
Եթե ասում ես որ անընդհատ թուլանալու ենք:
Բայց չէ շարժման նպատակը հենց այն է որ հաղթի քաղաքացիական հասարակությունը ու հասարակությունը ուժեղանա ու կարողանա դիմագրավել մարտահրավերներին:
Եթե 2010-ին հաղթենք հետո քանի գնա կուժեղանանք իսկ Ադրբեջանը որպես ոչ դեմոկրատական երկիր քանի գնա կթուլանա:
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Անկասկած Վրասատանի ու Իրանի հարցը նույնպես դեր է խաղու, բայց անուղղակի լարվածություն է ստեղծու ոչ մի ազդեցություն չունենալով Արցախի հարցի բուն կարգավորման մեթոդների վրա։ Եթե իսկապես դրանք հաշվի առնվեին, ապա առնվազն ռազական գործողությունների անթույլատրելիության մասին կետ կհայտնվեր Մադրիդյան սկզբունքների մեջ, որ ասենք ով պազերազմ սկսի ստանալիքը կկորցնի։
Վաղը Երևան է ժամանելու Տրոյկան՝ Խավիեր Սոլանա (ԵՄ Խորհրդի գլխավոր քարտուղար), Բենիտա Ֆերրերո-Վալդներ (արտաքին կապերի եվրոկոմիսար), Կառլ Բիլդտ (ԵՄ-ում նախագահող Շվեդիայի ԱԳ նախարար); Ակնհայտ է արևմուտքի վճռականությունը Ղարաբաղի հարցում վերջակետ դնելու: Առավել ևս, որ այս այցը հաջորդում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի նախագահների միասնական հայտարարությանը: Ամեն դեպքում մեզ սառը ցնցուղ է սպասվում, որովհետև եթե սերժը չընդունի իրեն պարտադրված բանաձևը, ապա Հայաստանին դժվար ժամանակներ են սպասվում, իսկ եթե ընդունի, ապա այն ընդունելի չի լինի Հայաստանի ու Ղարաբաղի բնակչության մեծամասնության համար. դրա մասին վկայում է բանաձևի հիմնական դրույթների ու դրանց մանրամասների կոծկումը հայ հասարակությունից:
Իհարկե, նույնը կարելի է ասել Ադրբեջանի մասին, քանի որ նույնպիսի ինֆորմացիայի պակաս էլ այնտեղ կա, սակայն, եթե մեզ էլ ադրբեջանցիներին էլ վերջնական հանգուցալուծումը դուր չգա, դրանից մեզ ավելի լավ չի լինի:
Կարծում եմ՝ պետք է սպասել իրադարձությունների զարգացմանը, որովհետև ժամանակն է որևէ "առաջընթաց" տեսնելու այս հիմնախնդրում: Շատերդ գուցե չհամաձայնվեք հետս, բայց ես գտնում եմ, որ Ղարաբաղն ունի ղեկավարություն, ունի հասարակություն, և հենց նրանց լուռ համաձայնությամբ է իրականացվում այսօրվա ՀՀ արտաքին քաղաքականությունը Ղարաբաղի հարցով, և եթե այս անգամ ևս նրանց դուր չգա հարցի լուծման տարբերակը, ապա դա արդեն իրենց խնդիրն է, Հայաստանում մի անգամ եղել է իշխանափոխություն Ղարաբաղի "պատճառով", հիմա ժամանակն է իրենց ընտրած ճանապարհի պտուղները քաղելու:
Մի մասդ կասի մեր շահերից չեմ խոսում, ընդդիմադիրներից էլ կասեն սերժի շահից եմ խոսում. առաջիններին մենակ կասեմ, որ շատ երկար է այս երկրում ժողովրդի շահերը անտեսվում են, ու ժամանակն է ավելի լավ ապրելու, երկրորդ խմբին էլ հավաստիացնում եմ, որ Ղարաբաղի խնդրի հայերի համար անբարենպաստ հանգուցալուծման դեպքում "կազատվենք" 2 խնդրից՝ այս իշխանություններից ու Ղարաբաղի հարցից, իսկ եթե բարենպաստ լինի՝ ապրեն իրանք:
Մի քիչ խառը գրառում արեցի, բայց մտքինս ոնց որ թե արտահայտեցի:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ