User Tag List

Էջ 22 358-ից ԱռաջինԱռաջին ... 121819202122232425263272122 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 316 համարից մինչև 330 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

  1. #316
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Հակառակ դեպքում' հրաժարական
    18:23 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    ՙԺառանգություն՚ կուսակցությունը լուրջ անհանգստություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երեք երկրների նախագահների' օրերս կատարած համատեղ հայտարարության առնչությամբ, որով, «ըստ էության, գաղտնազերծվեցին Մադրիդյան սկզբունքները և բացահայտվեց դրանց հակահայկական էությունը»:

    Այսօր «Ժառանգությունն» իր պահանջները ներկայացրել է Սերժ Սարգսյանին:

    ՙԺառանգություն՚ կուսակցությունը պահանջում է.

    1. այսուհետ բացառել Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների սեպարատ մասնակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող բանակցություններին ցանկացած ձեւաչափով, ուր քննարկվում են բացառապես ԼՂՀ իրավասությանը վերաբերող հարցեր' առանց ԼՂՀ օրինական իշխանությունների մասնակցության, առավելեւս' որեւէ փաստաթղթի ստորագրում.

    2. անմիջապես սկսել Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման գործընթացը:

    «Եթե այս պահանջի իրագործումը Ձեր պաշտոնավարման դեպքում անհնարին եք համարում, ապա պահանջում ենք Ձեզանից հրաժարական տալ' նշանակելով նախագահական ընտրություններ, ինչը հնարավորություն կտա ձեւավորել լեգիտիմ իշխանություն, որը, լինելով պակաս խոցելի արտաքին ճնշումների առումով, առավել արդյունավետորեն կկարողանա իրագործել հայ ազգային-պետական շահերը' թե՛ Հայաստանի Հանրապետությունում եւ թե՛ միջազգային ասպարեզումե,-ասված է հայտարարության մեջ:

    «Ժառանգություննե ակնկալում է Սերժ Սարգսյանի պատասխանը' մինչեւ Մոսկվայում հուլիսի 17-ին կայանալիք հանդիպումը:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #317
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    «Պատասխանատու են նաեւ Քոչարյանն ու Օսկանյանը»

    15:15 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    «Հրապարակված մադրիդյան սկզբունքներում որեւէ ակնարկ չկա ժողովրդի ինքնորոշման սկզբունքի փաստացի կիրառման վերաբերյալ»,- «Ա1+»-ին տված հարցազրույցում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ, ՀՀ առաջին նախագահի ԼՂՀ գծով հատուկ հանձնարարությունների նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանը:

    Նախ նա զրույցում ընդգծեց, որ համանախագահող երկրների նախագահների հայտարարության հետ հրապարակված 6 սկզբունքները բոլորը չեն. «Փաստաթղթում գրված է, որ սրանք սկզբունքների միայն մի մասն են»,-հիշեցնում է Շահնազարյանն ու հաշվի առնելով հատկապես ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը եւ թե ինչպիսի հրճվանքով են խոսում այս սկզբունքների վերաբերյալ իշխանության ներկայացուցիչները, եզրակացնում, որ «հրապարակվել են ամենայն հավանականությամբ այն սկզբունքները, որոնց առնվազն հայկական կողմը տվել է իր համաձայնությունը»:

    Դավիթ Շահնազարյանը մեկ առ մեկ բոլոր 6 սկզբունքների վերաբերյալ իր տեսակետն արտահայտեց: Եվ այսպես,

    1.ԼՂՀ հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի հսկողությանը:

    «Երբ սկսվել էր Պրագայի պրոցեսը, հետո Մադրիդյան սկզբունքներն ի հայտ եկան, որպես կանոն օգտագործվում էր «հայկական զինված ուժերի դուրս բերումը գրավյալ տարածքներից, Լեռնային Ղարաբաղի շրջական տարածքներից»:

    Հիմա շատ ավելի կոշտ ձեւակերպում է տրվում' բոլոր տարածքների վերադարձ Ադրբեջանի հսկողության տակ: Ինչ վտանգ եմ տեսնում. նախկինում, երբ օգտագործվում էր վերը նշված ձեւակերպումը, անմիջապես ենթադրվում էր, իսկ հաճախ ուղղակին նշվում, որ այդ տարածքները պետք է լինեն ապառազմականացված: Այդ նոր ձեւակերպումից չի բխում, որ այդ տարածքների ապառազմականացված լինելը»,-ասում է Դավիթ Շահնազարյանն ու անցնում հաջորդ կետին:

    2.ԼՂ-ի միջանկյալ կարգավիճակ, որը անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի:

    «Չափազանց անորոշ ձեւակերպում է. ինքնակառավարման խոսքը անվտանգության հետ միասին նույնպես թափանցիկ ակնարկ է, որ այդ անվտանգությունը վերաբերվելու է ոչ միայն այն մարդկանց, որոնք այսօր ապրում են ԼՂՀ-ում, այլեւ ադրբեջանական համայնքին' Լեռնային Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիներին»: Դավիթ Շահնազարյանը հիշեցրեց, որ վերջերս Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նոր վարչակազմ է ստեղծել: «Որեւէ ակնարկ անգամ չկա,որ նույնիսկ տնտեսական առումով Լեռնային Ղարաբաղը հնարավորություն կունենա ինքնուրույն արտաքին կապեր հաստատել, նծված է միայն անվտանգություն եւ ինքնակառավարում, նույնիսկ ինքնքվարության մասին խոսք չկա, ընդամենը ինքնակառավարում: Համենայն դեպս, լայն դաշտ է ստեղծվում այսօրվա ԼՂ իշխանություններին եթե ոչ փոխարինելու, բայց առնվազն զուգահեռ ինչ-որ վարչական մարմիններ ստեղծելու առումով»:

    3.Հայաստան-Լեռնային Ղարաբաղ կապող միջանցք:

    Դավիթ Շահնազարյանը հիշեցնում է, որ ներկա իշխանությունը խոսում էր ցամաքային սահմանի մասին, այնուհետեւ սահուն անցավ «ցամաքային կապ» ձեւակերպմանը: «Եթե ՀՀ ԱԳ նախարարը չի տարբերում այդ երկուսն իրարից, ապա նրան կարելի է միայն խղճալ, ուրիշ ոչինչ»,-նկատում է Շահնազարյանն ու ընդգծում, որ այստեղից ուղղակիորեն բխում է' «միջանցքի վրա չի լինելու ոչ Հայաստանի, ոչ Ղարաբաղի վերահսկողությունը, լինելու է ընդամենը մի տարածք, ցամաքային, տրոնսպորտային կապ, իսկ թե ում վերահսկողության տակ է լինելու' Ադրբեջանի՞, թե՞ միջազգային, դա արդեն հետագայի հարց է, բայց ակնհայտ է, որ ոչ Ղարաբաղի, ոչ Հայաստանի իրավազորության տակ չի լինելու»: Սա, ըստ Դավիթ Շահնազարյանի, կարող է նշանակել ընդհուպ մինչեւ ազատ տրանզիտ. ենթադրենք, Հայաստանից ինչ-որ բեռներ են գնում Ղարաբաղ ու մաքսային զննության չեն ենարկվում, ազատ անցնում են: «Այսինքն, ոչ միայն Լաչինն է շրջանը վերադարձվում /նշեմ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերում, ի տարբերություն ԼՂՀ-ի անվտանգության գոտի հանդիսացող մնացած 6 շրջաններիորի, ակնարկ անգամ չկա Լաչինի շրջանի վերադարձի մասին/, այլեւ միջանցք ասածը չի լինում մեր' Հայաստանի կամ Արցախի, վերահսկողության տակ»:

    4.ԼՂ-ի վերջնական կարգավիճակի հետագա որոշում' իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով:


    «Իշխանությունները բարբաջում էին հանրաքվե/ռեֆերենդում, պլեբեսցիտ: Եվ հիմա էլ սա փորձել ներկայացնել որպես ժողովուրդների ինքնորոշման միջազգային սկզբունքի արտահայտում. կատարյալ կեղծիք է: Եթե այստեղ լիներ «ժողովրդի կամքի արտահայտության միջոցով», այլ հարց, բայց այս ձեւակերպումը կարող է ենթադրել ցանկացած վարչական, նույնիսկ նոր ստեղծված ինչ-որ մարմնի որոշում կամ ստորագրություն: Այս ձեւակերպումը ոչ մի կապ չունի ոչ հանրաքվեի, ոչ էլ ժողովրդի կամքի արտահայտության հետ»:

    5. Ներքին տեղահանվածների եւ փախստականների իրավունքի կիրառում, որով նրանք կարող են վերադառնալ իրենց նախկին բնակության վայրը:

    «Սա ուղղակի շատ թափանցիկ ակնարկ է, որ նախքան նույնիսկ կարգավիճակի հստակեցումը, ադրբեջանցիները, որոնք մինչեւ հակամարտությունը ապրում էին ԼՂԻՄ ում, կարող են վերադառնալ մինչեւ ԼՂ կարգավիճակի հստակեցումը: Եթե մինչ այդ խոսքը գնում էր ադրբեջանցիների վերադարձ այն տարածքներ, որտեղից հայկական զորքերը դուրս են բերվում, ապա այս ձեւակերպումը հնարավորություն է ստեղծում վերադարձ բուն Լեռնային Ղարաբաղ»:

    6.Միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնք ներառում են խաղաղապահ գործողություններ:

    «Խնդրում եմ մոլորության մեջ չընկնեք,-խորհուրդ է տալիս Դավիթ Շահնազարյանը,- այստեղից չի բխում, որ լինելու են միջազգային խաղաղապահ ուժեր: Հայկական կողմը պարտավոր էր պահանջել ինչպես նախորդ դեպքում, որ լիներ «ժողովրդի կամքի արտահայտություն» ձեւակերպումը, այնպես էլ որպեսզի այստեղ լիներ «խաղաղապահ զինված ուժեր», որովհետեւ տվյալ ձեւակերպման տակ շատ հնարավոր է որ օգտագորվել ընդամենը միջազգային դիտորդներ եւ դա նույնպես, ըստ ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավունքի, կլինի խաղաղապահ գործունեություն»:

    Դավիթ Շահնազարյանը վտանգ է տեսնում, որ առկա ձեւակերպման դեպքում անվտանգության որեւէ ռազմական, ռազմատեխնիկական երաշխիքներ չեն տրվի, կտրվեն միայն քաղաքական երաշխիքներ:

    Ամփոփելով 6 սկզբունքները' Շահնազարյանը նկատում է եւս մեկ վտանգ. «Այդքան տարածքներ վերադարձվում է եւ ոչ մի խոսք չկա ապաշրջափակման մասին, առաջին հերթին Ադրբեջանի կողմից կիրառվող շրջափակման դադարեցման մասին, որը ՀՀ-ի համար ունի կենսական նշանակություն: Ապաշրջափակման նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձեւերի պահանջներից է»:

    Մեր հարցապնդմանը, թե խոսք չկա նաեւ Արծվաշենի եւ Շահումյանի մասին, Դավիթ Շահնազարյանը ավելացրեց. «Ավելին, խոսք չկա անգամ ԼՂԻՄ-ի այն տարածքների մասին, որոնք այսօր Ադրբեջանի հսկողության տակ են»:

    Դավիթ Շահնազարյանը ահազանգում է, որ սկսվել է լուրջ միջազգային պրոցես, որը շատ նման է դեյտոնյան պրոցեսին, եւ, ցավոք, թելադրողը նորից լինելու է Ալիեւը, իսկ «Սերժ Սարգսյանը չունի իմունիտետ լուրջ փոփոխություններ այս եւ ապագա փաստաթղթղերում մտցնելու համար: Շատ ծանր պրոցես է սկսվում Հայաստանի եւ Ղարաբաղի համար»:

    Դավիթ Շահնազարյանը խոսելով ստեղծված իրավիճակի պատասխանատուներից, նկատում է, որ Մադրիդյան գործընթացի հիմնադիրներն ու ճարտարապետները Քոչարյանն ու Օսկանյանն են, եւ Սերժ Սարգսյանն ու Նալբանդյանն դրանց շարունակողն են, սա ընդհանուր պատասխանատվություն է եւ որեւէ մեկը թող չփորձի դրանք առանձնացնել: «Նոմենկլատուրային ընդդիմությունը խեղճուկրակ արտգործնախարարի հրաժարականն է պահանջում, դա առնվազն ծիծաղելի է: Իհարկե, Նալբանդյանը արտաքին քաղաքականությունում առնվազն թյուրիմացություն է, սակայն միայն նրա, այլ ոչ Սերժ Սարգսյանի հրաժարական պահանջողներն էլ, ներքաղաքական թյուրիմացություն են, քանի որ նրանք ուղղակի եւ ամբողջական պատասխանատվություն են կրում ողջ գործընթացի համար' սկսած 1998 թվականից»: Դավիթ Շահնազարյանն, այնուամեյանիվ, նկատում է, որ որոշիչ խոսքը պետք է լինի ԼՂՀ-ինը' թե ժողովրդինը, թե իշխանությանը:

    Պատրաստեց Դիանա Մարկոսյանը
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (16.07.2009), Norton (15.07.2009)

  4. #318
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Ժառանգությունն այսօր կոչով դիմել է արցախահայությանը, որտեղ մասնավորապես ասում է. «Սիրելի հայրենակիցներ, Հայաստանում, Սփյուռքում և Արցախում, անկախ հիմնախնդրի լուծմանը վերաբերող հետագա զարգացումներից, կոչ ենք անում ձեզ` շարունակել ամուր կանգնած մնալ հայրենի հողին, որը համայն հայության ազատության խորհրդանիշն է։ «Ժառանգությունը» իր քաղաքական բոլոր հնարավորությունները հետայսու ևս ի սպաս կդնի` հանուն անկախ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման»: Ամբողջվովին կարդացեք այստեղ:


    Իսկ կուսակցության, նախորդ գրառմանս մեջ նշած, Սերժ Սարգսյանին ուղղված հայտարարությունն ամբողջովին կարդացեք այստեղ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արիացի (16.07.2009)

  6. #319
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամբողջ հարցը էն ա, որ մի բան պտի արվի: Արդեն դանակը ոսկորին ա հասնում ու բոլորը դժգոհ են: Բայց հիմա նենց ա, որ մարդ կա դժգոհ ա ու փորձում ա ինչ-որ ռեալ քայլեր ձեռնարկել, մարդ էլ կա դժգոհ ա ու երբ ուրիշը ինչ-որ ռեալ քայլեր ա առաջարկում էդ ռեալ քայլերից էլ ա դժգոհում ու իրա ոչ ռեալ ու ոչ տրամաբանական քայլերն ա առաջարկում: Եթե ինչ-որ առաջարկից դժգոհ ես, նոր առաջարկ արա ու ինչ-որ իրական քայլեր ձեռնարկի: Թե չէ խոսել բոլորն էլ կարում են` Благими намерениями выстлана дорога в ад:
    Նալբանդյանը իրոք պեշկա ա ու պետք ա հենց էդ պեշկան հանել այդ ոչ թե արքան, որովհետև արքան հանելուց խաղը ավարտվում ա պարտությամբ:
    ռեալ քայլը ԱԳՆ նախարարի հրաժարական պահանջել ու ՀՅԴի հմար «ժողովրդի աջակցություն» ստեղծելն է՞։ ՈՒզեն էլ չեն կարա ռեալ քայլ անել։ Ռեալ Ժառանգույթյուն է անում կամ ՀԱԿը, կամ նույնիս հրեն Արիական միությունը, որ ՍՍի ու պառլամենտի հրաժարականն են պահանջում։

    Չեն կարա, պետ դոտացիոն բլոգերները ռեալ քայլ անեն որովհետև մարդ են, տուն տեղ երեխեք կարի մեքենա, ոնց կարան իրանց այդ ամեն ինչի ապահովվողին բան ասեն։ Դրա համար էլ թատրոն են սարքել, ժողովրդին էլ էշի տեղ են դնում - ԱԳՆ նախարարի հրաժարականով համ օխչարներն են ուզում պահեն համ գելին կերակրեն...

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Միթե դու էնքան անտեղյակ ես բլոգներից, որ էս կարծիքին ես? Որոշ բլոգերների ավելի շատ մարդ է ընթերցում, քան ակումբի ամբողջ քաղաքականություն բաժինը իր գոյության ընթացքում:
    Ստից բաներ մի խոսա, ակումբի այս թեման անգամ տաս հազարից ավելի մարդ է կարդացել ու անկախ հաշվիչներ գոյություն ունեն, որոնք ցույց են տալիս որ կայք քանի հոգի է այցելում։ Էտ պետ պատվորով կամ տարբեր ինֆորմբյուրոների աշխատակից բլոգերների գրածների վիճակագրությունը տեսել եմ, ծանոթ եմ ու դրա համար էլ հռետորական հարց էի տվել, որ ինքնին իր մեջ պատասխան էր պարունակում, բայց երևում է պիտի մանրամասնեմ, որ հասկանալի լինի - աՊԵ իրանձ ձեռն ա վեբ կայքերը, իրանք հարցնում են իրանք էլ պատասխանում են իրենց հարցազրույցին։

    Կարճ ասած «շատ ընթերցողների» ցուցակը ստուդիա ներկայացրու....
    Առայմ կարող ես նայել ամենակարդացվող բլոգներից մեկը http://www.circle.am/?go=showstat&id=1419 ու համեմատել թեկուզ Ակումբի հետ http://www.circle.am/?go=showstat&id=4094 մաթեմատիկայից ուժեղների համար թվերով - բլոգ օրական 200 այցելու Ակումբ օրական 1200
    Վերջին խմբագրող՝ voter: 15.07.2009, 20:15:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (15.07.2009), Norton (15.07.2009)

  8. #320
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    ռեալ քայլը ԱԳՆ նախարարի հրաժարական պահանջել ու ՀՅԴի հմար «ժողովրդի աջակցություն» ստեղծելն է՞։ ՈՒզեն էլ չեն կարա ռեալ քայլ անել։ Ռեալ Ժառանգույթյուն է անում կամ ՀԱԿը, կամ նույնիս հրեն Արիական միությունը, որ ՍՍի ու պառլամենտի հրաժարականն են պահանջում։
    Ես չեմ համարում, որ նախագահի ու պառլամենտի հրաժարական պահանջելը դեռևս ռեալ է: Չնայած ամեն ինչ դրան ա տանում:

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստից բաներ մի խոսա, ակումբի այս թեման անգամ տաս հազարից ավելի մարդ է կարդացել ու անկախ հաշվիչներ գոյություն ունեն, որոնք ցույց են տալիս որ կայք քանի հոգի է այցելում։ Էտ պետ պատվորով կամ տարբեր ինֆորմբյուրոների աշխատակից բլոգերների գրածների վիճակագրությունը տեսել եմ, ծանոթ եմ ու դրա համար էլ հռետորական հարց էի տվել, որ ինքնին իր մեջ պատասխան էր պարունակում, բայց երևում է պիտի մանրամասնեմ, որ հասկանալի լինի - աՊԵ իրանձ ձեռն ա վեբ կայքերը, իրանք հարցնում են իրանք էլ պատասխանում են իրենց հարցազրույցին։

    Կարճ ասած «շատ ընթերցողների» ցուցակը ստուդիա ներկայացրու....
    Առայմ կարող ես նայել ամենակարդացվող բլոգներից մեկը http://www.circle.am/?go=showstat&id=1419 ու համեմատել թեկուզ Ակումբի հետ http://www.circle.am/?go=showstat&id=4094 մաթեմատիկայից ուժեղների համար թվերով - բլոգ օրական 200 այցելու Ակումբ օրական 1200
    Ոտեր ջան, ստատիստիկան մի քիչ իրականությանը մոտ լինելու համար կարող էիր գոնե ամսվա կտրվածքով տվյալները բերել: Նախորդ 31 օրվա կտվածքով նշածդ բլոգը (որը հայտնիներից է, բայց ամենահայտնին չէ) այցելել են 17820, իսկ ակումբ` 33512 մարդ: Համարյա կրկնակի ավել: Եթե հաշվի առնենք, որ Քաղաքականության բաժինը ակումբի մի շատ փոքր մասն է ակումբի ու ակումբի շատ բնակիչներ քաղաքականություն չեն մտնում, ապա նշածդ բլոգը ավելի շատ մարդ է կարդում, քան ակումբի քաղաքականություն բաժինը, նենց որ իմ ասածը հեչ էլ ստից բան չէր

  9. #321
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Ով չի ալարում գնում ա չգիտեմ ինչ կլուբ ու բացատրում, վերլուծում է Մադրիդյան սկզբունքները...Բոլորը խոսում են դրա մասին, բացի ղարաբաղցիններից: Տնաշենները գոնե ձևի համար մի հատ հայտարարություն անեն...

  10. #322
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Ով չի ալարում գնում ա չգիտեմ ինչ կլուբ ու բացատրում, վերլուծում է Մադրիդյան սկզբունքները...Բոլորը խոսում են դրա մասին, բացի ղարաբաղցիններից: Տնաշենները գոնե ձևի համար մի հատ հայտարարություն անեն...
    Իսկ ո՞վ է իրենց հարցնում:

  11. #323
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Ով չի ալարում գնում ա չգիտեմ ինչ կլուբ ու բացատրում, վերլուծում է Մադրիդյան սկզբունքները...Բոլորը խոսում են դրա մասին, բացի ղարաբաղցիններից: Տնաշենները գոնե ձևի համար մի հատ հայտարարություն անեն
    արել են, այն էլ ԱԳՆ-ի մակարդակով, բայց մեր մամուլը բլոկ է արել չի տարածում:

    http://ar-vest.livejournal.com/157856.html
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (16.07.2009)

  13. #324
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ո՞վ է իրենց հարցնում:
    Եթե նման ձևով շարունակվի երբեք հարցնող չի էլ լինի...Ու առանց իրենց հարցնելու իրանց հարցերը կլուծեն: Չնայած արդեն լուծել են:
    Վերջին խմբագրող՝ Rammer: 16.07.2009, 10:47:

  14. #325
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    ԼՂՀ արտաքին գործերի նախարարության
    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

    Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումների կապակցությամբ ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը անհրաժեշտ է համարում հանդես գալ հետեւյալ հայտարարությամբ.


    ԼՂՀ դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մնում է անփոփոխ: Անհնար է հասնել հակամարտության կարգավորմանը` անտեսելով առկա իրողությունները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անցյալ վերադարձնելու ցանկացած փորձ ոչ միայն անարդյունավետ է, այլեւ հղի է հակամարտության նոր սրացումով: Բանակցություններում իրական առաջընթացի հնարավոր է հասնել միայն բանակցային գործընթացի բոլոր փուլերին ղարաբաղյան կողմի լիարժեք մասնակցությամբ: Ցանկացած համաձայնություն, որը շոշափում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերը, ճակատագիրը եւ ապագան, չի կարող ընդունվել առանց այդ երկրի ժողովրդի եւ նրա ճակատագրի համար անմիջական պատասխանատվություն կրող ղեկավարության մասնակցության:

    Հույս ունենք, որ խաղաղ կարգավորման մեջ շահագրգիռ դերակատարները թույլ չեն տա տարածաշրջանի ստատուս քվոյի խախտումը` որպես հետեւանք կարգավորման ներկայիս բանաձեւի հիման վրա բանակցային գործընթացի արագացման:

    Ելնելով վերոնշյալից` գտնում ենք, որ անհրաժեշտ է խեղաթյուրված աղավաղված բանակցային գործընթացի վերաբեռնավորում, որպես բանակցային գործընթացի լիիրավ կողմ, ԼՂՀ վերադարձ բանակցությունների սեղանի շուրջ եւ կարգավորման հիմնարար սկզբունքների փոխակերպում:

    15 հուլիսի, 2009թ.

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ChildOfTheSky (16.07.2009)

  16. #326
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Իսկ հետաքրքիր է ղարաբաղի ժողովուրդը պատերազմը կսկսի թե կհամաձայնվի հանձնել հողերը ու մտնել Ադրբեջանի կազմի մեջ?

  17. #327
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե նման ձևով շարունակվի երբեք հարցնող չի լինի...
    Իսկ նման ձեւով շարունակվելու է: Կարդինալ փոփոխություններ ոչ մեկ չի կարող անել, հա թող քննադատեն, իրենց «ստռախովկա» անեն: Տուն կառուցելուց առաջ նախագիծ է, ոչ թե հակառակը:

  18. #328
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ հետաքրքիր է ղարաբաղի ժողովուրդը պատերազմը կսկսի թե կհամաձայնվի հանձնել հողերը ու մտնել Ադրբեջանի կազմի մեջ?
    Իսկ հետաքրքիր է, եթե Ղարաբաղցիները պատերզմ սկսեն, Հայաստանը ինչպե՞ս կվարվի:

  19. #329
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ հետաքրքիր է ղարաբաղի ժողովուրդը պատերազմը կսկսի թե կհամաձայնվի հանձնել հողերը ու մտնել Ադրբեջանի կազմի մեջ?
    Rammer ջան, որ սկսենք, պիտի ազգովի սկսենք.... ղարաբաղցի-մարաբաղցի չկա....
    բայց դե փաստը էն ա, որ 2 ոտքով "անհարմար բանի" մեջ ենք ու հնարավոր լուծում կարող է հենց պատերազմը հանդիսանա.... կամ կհասնենք Քուրի ափերին կամ Սյունիքը կկորցնենք..... 2-ի մասին վախենում եմ նույնիսկ մտածել...

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (20.07.2009)

  21. #330
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ հետաքրքիր է, եթե Ղարաբաղցիները պատերզմ սկսեն, Հայաստանը ինչպե՞ս կվարվի:
    Հայաստանը ոչինչ չի որոշում Katka ջան...Հայաստանը կվարվի այնպես ինչպես կորոշի Ռուսատանը...Ըստ էության նույննը նաև Ղարաբաղը...ես կոնկևետ ի նկատի ունեի ժողովրդի տրամադրությունները...

Էջ 22 358-ից ԱռաջինԱռաջին ... 121819202122232425263272122 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •