User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Ժամանակը միշտ աշխատել է Ադրբեջանի օգտին՝ սկսած 1994 թվականից:

  2. #2
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    «ՀՅԴ-ն անկեղծ չէ»

    «Ստեփանակերտի համահայկական համաժողովը, դժբախտաբար, անկեղծ չէր: Բոլորն իբրեւ մտահոգ էին, սակայն որեւէ մեկը չհամարձակվեց մատը դնելը վերքի վրա»,- գտնում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Միացում» նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Նրան խիստ մտահոգիչ է համարում ԼՂ հիմնախնդրի գործընթացի ակտիվացումը եւ վստահ է, որ այն ոչ հայանպաստ հունով է ընթանում: «Այս գործընթացը միայն մեկ ուժ կարող է կանխել' Ստեփանակերտի իշխանությունները: Եթե մինչ օրս տարբեր ուժեր Ստեփանակերտին հուշում էին, որ լավ կլինի, եթե նրանք ՀՀ իշխանություններին արգելեն բանակցել իրենց անունից, ապա այսօր այդ հայտարարություններն էլ ոչինչ չեն փոխի: Այսօր Ստեփանակերտի իշխանությունները միայն մեկ բան կարող են անել: Նրանք պետք է դավաճան համարեն Սերժ Սարգսյանին, այն քաղաքական ղեկավարներին, որոնք մինչ օրս Մադրիդյան սկզբունքները համարում էին հայանպաստ, որի արդյունքում ստորագրվեց Մայնդորֆյան հռչակագիրը, եւ անմիջապես պահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը:

    Եթե Բակո Սահակյանը չպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, ապա Սեֆիլյանը գտնում է. «Նշանակում է' նա մեղսակից է Սերժ Սարգսյանի դավաճանությանը: Ես վստահեցնում եմ, որ մենք ազգովի թույլ չենք տալու, որ ԼՂ հարցում որեւէ դավաճանական փաստաթուղթ ստորագրվի»:

    Ժիրայր Սեֆիլյանը գտնում է, որ ՀՅԴ-ն նույնպես անկեղծ չի եղել Ստեփանակերտի համաժողովում. «Ստեփանակերտում ընդունված բանաձեւում չկա «ոչ մի թիզ հող հայրենի հողից» ձեւակերպումը: Դեռ ավելին տարածքների վերադարձի մասին ակնարկներ կան: Այդ մարդիկ պատրաստ են հայրենի հողը առեւտրի վերածել: ՀՅԴ-ն ասում է, որ ազատագրված տարածքները ԼՂ-ի անվտանգության գոտին են: Մինչդեռ ՀՅԴ-ն նման բան ասելու իրավուն ք չունի, քանի որ դա մեր հայրենիքի ազատագրված մի հատվածն է»:

    Ինչ վերաբերում է հուլիսի 17-ին Մոսկվայում նախատեսված Ալիեւ-Սարգսյան հերթական հանդիպմանը, ապա Սեֆիլյանը չի բացառում, որ ինչ-որ սկզբունքների համաձայնության շուրջ փաստաթուղթ ստորագրվի. «Խոսքը պայմանագրի ստորագրման մասին չէ, սակայն ինչպես Մայնդորֆյան պայմանագիրը, այն նույնպես լինելու է ոչ հայանպաստ: Մեր խնդիրն այսօր մեկն է' դադարեցնել սկսված դավաճանական գործընթացը»:

    Նրա համար անընդունելի է, որ Ստեփանակերտ ՀՅԴ համաժողովին չեն հրավիրվել ԼՂ հիմնախնդրով զբաղվող մասնագետների' անկախ նրանց քաղաքական հայացքներից. «Չեն համարձակվել հրավիրել նույնիսկ Տեր-Պետրոսյանին, որը հարթակից ԼՂ հարցում նրանց ձեռք է մեկնել, եւ այսքանից հետո խոսում են համահայկական ներուժի մասին: Սա անհեթեթություն է»:

    Սեֆիլյանը համոզված է, որ եթե ՀԱԿ-ի կարողանար արձանագրեր իր հաղթանակը, ապա այսօր ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացը նման վտանգավոր վիճակում չէր լինի: Ժիրայր Սեֆիլյանը թեեւ համոզված է, որ Բակո Սահակյանն առանց Սերժ Սարգսյանի ցուցումների որեւէ քայլ չի կատարում, եւ այդ թվում չէր կազմակերպի Ստեփանակերտի համահայկական համաժողովը, սակայն կարծում է, որ ամեն ինչ-դեռ կորած չէ. «Բակո Սահակյանը ռոբոտ չէ, կարծում եմ նա դեռ կարող է սթափվել»: Սեֆիլյանի կարծիքով' Բակո Սահակյանը պետք է սթափվի նաեւ այն փաստից, որ Բյուլբյուլօղլիները այսօր գնում են ԼՂ եւ հետո հայտարարում, որ հանդիպել են ոչ թե ԼՂՀ նախագահի, այլ ԼՂ-ի հայ համայնքի ներկայացուցչի հետ: Նա նաեւ համոզված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «վատ եղանակի» պատրվակով Ստեփանակերտ չգնացին, քանի որ Բաքվին խոսք էին տվել չգնալ: Ի դեպ, այն պահին, երբ Բակո Սահակյանը ընդունում էր Բյուլբյուլօղլուն, նույն օրը գրավոր պատասխանել է, թե չի հանդիպում «Միացման» հետ, քանի որ ծանոթ է նրանց տեսակետին:
    www.a1plus.am

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •