Օբաման, Մեդվեդեւը, Սարկոզին եւ ԼՂ-ն
ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների ղեկավարներն այսօր հանդես են եկել հայտարարությամբ:
ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Օբաման, Մեդվեդեւը եւ Սարկոզին Իտալիայում' «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
Իբրեւ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներ նրանք վերահաստել են իրենց պարատավորությունը աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին' Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար Սկզբունքները ամբողջացնելու համար:
«Մենք ցուցում ենք տվել մեր միջնորդներին' ներկայացնելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին 2007թ ընդունված Մարդրիդյան փաստաթղթի վերամշակված տարբերակը, Համանախագահների' Սկզբունքների վերաբերյալ վերջին մեկնաբանությունները: Մենք հորդորում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին վերանայել այն տարաձայնությունները, որոնք առկա են նրանց միջեւ եւ վերջնական համաձայնություն տալ Հիմնարար Սկզբունքներին, որը կարտացոլի խնդրի համապարփակ կարգավորումը»,-ասել են Նախագահները:
Հայտարարության մեջ "Փաստեր" խորագրի տակ նշվում է, որ 2007թ նոյեմբերին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախարարները ներկայացրին ԼՂ խնդրի կարգավորման Հիմնարար սկզբունքների նախնական տարբերակը Հայաստանին եւ Ադրբեջանին.
«Հիմնարար Սկզբունքները արտացոլում էին ողջամիտ փոխզիջումները' Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հենքով, որը ենթադրում է ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք:
Հիմնարար Սկբունքները մասնավորապես սահմանում են.
-
Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքերի վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը.
- Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ տալը, որը կերաշխավորի անվտանգություն եւ ինքնակառավարում.
- Միջանցք, որը կմիավորի Հայաստանը Լեռնային Ղարաբաղին.
- Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցումը օրենքով պարտադրված կամքի արտահայտմամբ
- Ներքին տեղահանվածների եւ փախստականների իրավունքի կիրառում, որով նրանք կարող են վերադառնալ իրենց նախկին բնակության վայրը
- Միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնց մեջ ներառվում է խաղաղապահական գործողություններ:
«Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից այս հիմնարար սկզբունքրեի ընդունումը հնարավորությոեւն կտա վերջնական կարգավորման նախնական տարբերակը կազմելու, որը կապահովի Հայաստանի եւ Ադրբեջանի հետագա կայունությունը, խաղաղությունն եւ բարգավաճումը»,-ասված է այդ հատվածում:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը նախատեսված է մեկ շաբաթից Մոսկվայում:
Էջանիշներ