User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    ԿԵՍԻՑ Է ՀԱՍԿԱՑԵԼ

    «Եթե Թուրքիան ցանկանում է օգնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ապա դրա ամենաճիշտ ձեւը այդ գործընթացին ընդհանրապես չխառնվելն է», վերջերս հայտարարել է Սերժ Սարգսյանը:

    «ՉԻ» - Իմաստուն միտք է: Բայց նկատենք, որ տարիներ շարունակ Թուրքիան «ընդհանրապես» չէր էլ խառնվում այդ գործընթացին: Հետաքրքիր է` ո՞ր պահից Թուրքիան սկսեց «խառնվել»: Ճիշտ է, այն պահից, երբ Սերժ Սարգսյանը որոշեց միջազգային կառույցներին դուր գալու համար ֆուտբոլային դիվանագիտություն սկսել, ու Հայաստան հրավիրեց Աբդուլլա Գյուլին: Ընդ որում, ոչ միայն հրավիրեց, այլեւ ուղղակի հայտարարեց, որ կողջունի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Թուրքիայի ջանքերը:

    Բայց խնդիրը նույնիսկ դա չէ: «Թուրքիան ճիշտ կանի` ընդհանրապես չխառնվի» ձեւակերպումն ինքնին նշանակում է, որ Թուրքիան արդեն իսկ փորձում է խառնվել (այլապես այդ հայտարարությունն անիմաստ կլիներ): Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Սերժ Սարգսյանը մտել է խաղի մեջ` առանց դրա հետեւանքները պատկերացնելու, եւ միայն կեսից է «ջոկել», թե ուր կարող է հասցնել այդ «ճանապարհային քարտեզը»: Կամ էլ` հենց սկզբից էր «ջոկել», բայց առաջնայինը համարել էր ոչ թե պետության շահը, այլ այն« որ Եվրոպայում «իրեն գովեն»:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. #2
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Վերջերս Հայաստան (այդ թվում Ղարաբաղ) այցելած օտարերկրացի զբոսաշրջիկների արձաքանքներն էի կարդում։ Ու ամեն տեղ հայտնվում են ադրբեջանցիները ու "դժգոհ" մեկնաբանություններ թողնում "Ղարաբաղը Ադրբեջանինն է" ոճով։ Այդ ժողովուրդը լրիվ զոմբի է, ուրիշ զբաղմունք չունեն։

  3. #3
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջերս Հայաստան (այդ թվում Ղարաբաղ) այցելած օտարերկրացի զբոսաշրջիկների արձաքանքներն էի կարդում։ Ու ամեն տեղ հայտնվում են ադրբեջանցիները ու "դժգոհ" մեկնաբանություններ թողնում "Ղարաբաղը Ադրբեջանինն է" ոճով։ Այդ ժողովուրդը լրիվ զոմբի է, ուրիշ զբաղմունք չունեն։
    Մասիս սարն էլ մերն ա: 21 թվից ասում ենք, կարծես ուրիշ զբաղմունք չունենք:
    Si vis pacem, para bellum

  4. #4
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մասիս սարն էլ մերն ա: 21 թվից ասում ենք, կարծես ուրիշ զբաղմունք չունենք:
    Վիշապ, ես դեռևս ոչ մի տուրիստական կայքում չեմ տեսել, որ Թուրքիայի մասին արձագանքում հայերը նման բաներ գրեն։ Ու համոզված եմ, հայերը այդ արձագանքները չեն էլ կարդում, միայն եթե չեն պատրաստվում Թուրքիա գնալ հանգստանալու։ Համոզված եմ նաև որ ադրբեջանցիները Հայաստան գալ տուրիստական նպատակներով չեն պատրաստվում։ Եվ այդ արձագանքները կարդալը և տուրիստական ֆորումում նման մեկնաբանություններ գրելը վկայում է այն մասին, որ նրանց աշխարհում ուրիշ ոչինչ չի հետաքրքրում։

  5. #5
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Օբաման, Մեդվեդեւը, Սարկոզին եւ ԼՂ-ն

    ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների ղեկավարներն այսօր հանդես են եկել հայտարարությամբ:
    ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Օբաման, Մեդվեդեւը եւ Սարկոզին Իտալիայում' «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

    Իբրեւ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներ նրանք վերահաստել են իրենց պարատավորությունը աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին' Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար Սկզբունքները ամբողջացնելու համար:
    «Մենք ցուցում ենք տվել մեր միջնորդներին' ներկայացնելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին 2007թ ընդունված Մարդրիդյան փաստաթղթի վերամշակված տարբերակը, Համանախագահների' Սկզբունքների վերաբերյալ վերջին մեկնաբանությունները: Մենք հորդորում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին վերանայել այն տարաձայնությունները, որոնք առկա են նրանց միջեւ եւ վերջնական համաձայնություն տալ Հիմնարար Սկզբունքներին, որը կարտացոլի խնդրի համապարփակ կարգավորումը»,-ասել են Նախագահները:

    Հայտարարության մեջ "Փաստեր" խորագրի տակ նշվում է, որ 2007թ նոյեմբերին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախարարները ներկայացրին ԼՂ խնդրի կարգավորման Հիմնարար սկզբունքների նախնական տարբերակը Հայաստանին եւ Ադրբեջանին.

    «Հիմնարար Սկզբունքները արտացոլում էին ողջամիտ փոխզիջումները' Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հենքով, որը ենթադրում է ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք:

    Հիմնարար Սկբունքները մասնավորապես սահմանում են.
    - Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքերի վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը.
    - Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ տալը, որը կերաշխավորի անվտանգություն եւ ինքնակառավարում.
    - Միջանցք, որը կմիավորի Հայաստանը Լեռնային Ղարաբաղին.
    - Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցումը օրենքով պարտադրված կամքի արտահայտմամբ
    - Ներքին տեղահանվածների եւ փախստականների իրավունքի կիրառում, որով նրանք կարող են վերադառնալ իրենց նախկին բնակության վայրը
    - Միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնց մեջ ներառվում է խաղաղապահական գործողություններ:

    «Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից այս հիմնարար սկզբունքրեի ընդունումը հնարավորությոեւն կտա վերջնական կարգավորման նախնական տարբերակը կազմելու, որը կապահովի Հայաստանի եւ Ադրբեջանի հետագա կայունությունը, խաղաղությունն եւ բարգավաճումը»,-ասված է այդ հատվածում:

    Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը նախատեսված է մեկ շաբաթից Մոսկվայում:
    www.a1plus.am
    Վերջին խմբագրող՝ Elmo: 10.07.2009, 23:09:

  6. #6
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Էս էլ Մադրիդյան սկզբունքներ կոչվածը:

    Մեջբերում Zangezur-ի խոսքերից Նայել գրառումը
    - Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքերի վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը.
    Մենք հող, իսկ իրենք ինչ? Շահումյանն ու Գետաշենը ԼՂՀ-ի մաս են, դրանք մեզ հետ են տալիս?? (չնայած ինչ օգուտ դրանցից)

    Մեջբերում Zangezur-ի խոսքերից Նայել գրառումը
    - Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ տալը, որը կերաշխավորի անվտանգություն եւ ինքնակառավարում.
    Ժամանակավոր կարգավիճակը պետքա լինի անվտանգության երաշխավոր?
    Բանակնա երաշխավորը, որին զրկում են կարևորագույն դիրքերից, հետո էլ ասելու են դե պաշտպանի:

    Մեջբերում Zangezur-ի խոսքերից Նայել գրառումը
    - Միջանցք, որը կմիավորի Հայաստանը Լեռնային Ղարաբաղին.
    ... որը օրումեջ կգնդակոծվի թուրքերի կողմից ստրատեգիական բարձունքներից, որոնք նվիրում ենք...
    Ու ովա էն ռիսկովը, որ բամբյոժկի տակ պտի գնա գա էդ ճանապարհով?

    Մեջբերում Zangezur-ի խոսքերից Նայել գրառումը
    - Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցումը օրենքով պարտադրված կամքի արտահայտմամբ
    Ինչա նշանակում կարգավիճակի հստակեցում? Այսինքն անկախ թե չանկախ? Ու ովքեր են մասկացելու էդ կամքի արտահայտմանը? Նաև թուրք փախստականները?

    Մեջբերում Zangezur-ի խոսքերից Նայել գրառումը
    - Ներքին տեղահանվածների եւ փախստականների իրավունքի կիրառում, որով նրանք կարող են վերադառնալ իրենց նախկին բնակության վայրը
    - Ներքին տեղահանվածների եւ փախստականների իրավունքի կիրառում, որով նրանք կարող են վերադառնալ իրենց նախկին բնակության վայրը
    Այ հենց սրա մասին էլ ասում էի: Իսկ հայ փախստականներին պտի առաջարկեն գնալ Սումգայիթ ու Բաքու?? Մյուս օրը սաղ մարդ չի մնա, իսկ թուրքերին կբերեն ու կլցնեն Ղարաբաղ միջազգային ապահովիչների կանտրոլի տակ:

    Մեջբերում Zangezur-ի խոսքերից Նայել գրառումը
    - Միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնց մեջ ներառվում է խաղաղապահական գործողություններ:
    մի հատ մեեեեեծ ԲԼԹ: **** ձեր միջազգային երաշխիքները: Ոնց որ հոլանդացիք թողին թռան Սրեբրենիցայում, թե ոնց որ ձեռի հետ "ախ" արեցիք իսրայելին որ մտել էր Լիբանան???


    Միակ հույսս էնա, որ մերոնք թոզ են փչում, թե չէ էս ամեն ինչը եթե իրականություն դարձավ, ապա ՊԻՇԻ ՊՐՈՊԱԼ...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  7. #7
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս էլ Մադրիդյան սկզբունքներ կոչվածը:


    Մենք հող, իսկ իրենք ինչ? Շահումյանն ու Գետաշենը ԼՂՀ-ի մաս են, դրանք մեզ հետ են տալիս?? (չնայած ինչ օգուտ դրանցից)


    Ժամանակավոր կարգավիճակը պետքա լինի անվտանգության երաշխավոր?
    Բանակնա երաշխավորը, որին զրկում են կարևորագույն դիրքերից, հետո էլ ասելու են դե պաշտպանի:



    ... որը օրումեջ կգնդակոծվի թուրքերի կողմից ստրատեգիական բարձունքներից, որոնք նվիրում ենք...
    Ու ովա էն ռիսկովը, որ բամբյոժկի տակ պտի գնա գա էդ ճանապարհով?



    Ինչա նշանակում կարգավիճակի հստակեցում? Այսինքն անկախ թե չանկախ? Ու ովքեր են մասկացելու էդ կամքի արտահայտմանը? Նաև թուրք փախստականները?



    Այ հենց սրա մասին էլ ասում էի: Իսկ հայ փախստականներին պտի առաջարկեն գնալ Սումգայիթ ու Բաքու?? Մյուս օրը սաղ մարդ չի մնա, իսկ թուրքերին կբերեն ու կլցնեն Ղարաբաղ միջազգային ապահովիչների կանտրոլի տակ:



    մի հատ մեեեեեծ ԲԼԹ: **** ձեր միջազգային երաշխիքները: Ոնց որ հոլանդացիք թողին թռան Սրեբրենիցայում, թե ոնց որ ձեռի հետ "ախ" արեցիք իսրայելին որ մտել էր Լիբանան???


    Միակ հույսս էնա, որ մերոնք թոզ են փչում, թե չէ էս ամեն ինչը եթե իրականություն դարձավ, ապա ՊԻՇԻ ՊՐՈՊԱԼ...
    Պատկերացնում ես ու սենց խայտառակության տակ Քոչարյանը ստորագրել ա...
    Հիմա պետք է վերամշակվի տեսնենք ինչ է լինելու...

  8. #8
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Ղարաբաղի հարցը վաղուց լուծված է: Այդ հարցը լուծել են եռաբլուրում պառկած տղաները:
    Եվ այսօր կենդանի են այդ տղաների ընկերներն ու սերունդները: Խուճապի պետք չէ մատնվել... վերին խավում շատ գրագետ քաղաքականություն են տանում...
    Պետք չէ Ս.Ս-ի հասցեին ամպագորգոռ արտահայտություններ անել, ես կարծում եմ, որ ինքը տեղյակ է ...
    Մի մոռացեք վերջապես, որ ԼՊՏ-ի ժամանակ ավելի ահավոր պետք է լիներ:
    Կարծում եմ, որ դիտավորյալ է, որ հարցը քաղաքային մակարդակից իջեցնում են ազգային մակարդակի և դա պետական քաղաքականություն է:
    Շնորհակալություն:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  9. #9
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ղարաբաղի հարցը վաղուց լուծված է: Այդ հարցը լուծել են եռաբլուրում պառկած տղաները:
    Եվ այսօր կենդանի են այդ տղաների ընկերներն ու սերունդները: Խուճապի պետք չէ մատնվել... վերին խավում շատ գրագետ քաղաքականություն են տանում...
    Պետք չէ Ս.Ս-ի հասցեին ամպագորգոռ արտահայտություններ անել, ես կարծում եմ, որ ինքը տեղյակ է ...
    Մի մոռացեք վերջապես, որ ԼՊՏ-ի ժամանակ ավելի ահավոր պետք է լիներ:
    Կարծում եմ, որ դիտավորյալ է, որ հարցը քաղաքային մակարդակից իջեցնում են ազգային մակարդակի և դա պետական քաղաքականություն է:
    Շնորհակալություն:
    Խուճապի չենք մատնվում այլ որոշում ենք ինչ անել, որ էս հիմար ու ոչ օգտակար վիճակից դուրս գանք: Էն որ կռված տղերքն են հարցը լուծել պետք է հասկացնել տիկին արտգործնախարարին ու տիկին նախագահին այլ ոչ թե մեզ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •