Դե, եթե միջնորդական առաքելությունն իրականացնող դիվանագետներն են փաստում, ուրեմն՝ որոշողներըից մեկն էլ մեր իշխանություններն են, ովքեր միջազգային ատյաններում ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը: Եթե այդ հարցում պայմանավորվածություններ չկան, թող մեր պաշտոնական աղբյուրները Բրայզայի խոսքերը հերքող հայտարարություն տարածեն:
Արցախն ազատգրվել է հայ ժողովրդի պայքարի շնորհիվ: Արցախյան կոնֆլիկտի լուծման վերջնական ու վճռական որոշման իրավունքը միայն ու միայն հայ ժողովրդինն է: Այլ է, թե որքանով են այդ իրավունքի հետ հաշվի նստում այսօր իշխանությունները…Ո՞վ իրավունք ունի էդ տարածքները վերադարձնի:
Համաձայն եմ, բայց ո՞վ է այսօր հայ ժողովրդի կարծիքի հետ հաշվի նստում: Կամ, Էլմո ջան, ո՞ր քիչ թե շատ հայրենասեր հային չէ այդ ամենը վրդովեցնում:Էդքան մարդ ա զոհվել, էդ տարածքները վերցնելու համար, իրանց ընտանիքներից ինչ որ մեկը հարցնում ա՞ որ տարածք են հետ տալիս: Կամ էդ տարածքների հետ տալը հավասար ա Ադրբեջանին հնարավորություն տալու, որ ցանկացած ժամանակ պատերազմ սկսի ու հաղթի, որովհետև դրանք սրատեգիական նշանակության տարածքներ են, էդ տարածքներից շատ հեշտ կարելի ա հրետանու մի համազարկով Արցախը գետնի տակ անցկացնել:
Այսինք , եթե հստակ, ապա կոնկրետ ո՞ր տարածքների մասին ա խոսք գնում:
Էջանիշներ