Կարծում եմ Սերժին ու Իլհամին ձեռնտու չի կառուցողական մոտեցումը Ղարաբաղի հարցում։ Նկատի ունեմ կառուցողական՝ հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերի տեսանկյունից։ Ինչպիսի լուծում էլ լինի այդ կառուցողականը, ենթադրելու է երկուստեք զիջումներ, որոնք երկու բռնապետերի վրա էլ իրենց տեսանկյունից խոցելի տեղեր են ավելացնելու։ Այդ իսկ պատճառով նրանք պարզապես երկարաժամկետ խաղեր են տալիս այն հույսով, որ գերտերություններից մեկն ու մեկը, կամ մի քանիսը իրենց վրա խաղադրույքներ կկատարեն՝ փող կտան… պատերազմելու համար։ Բռնապետերի համար պատերազմը հաճախ ոչ միայն փրկություն է, այլև կատարյալ երջանկություն. Ժողովուրդը ամբողջությամբ ուշադրությունը կենտրոնանցում է պատերազմի վրա, հյուծվում, բարոյալքվում, իսկ դու անհոգ կեր խմի քեֆ արա շարունակ… այս պարագայում պատերազմը հեշտ է կառավարելը, գերհզոր զենքերի օգնությանը չես դիմում, որտեղ պետք է նահանջել՝ նահանջում ես, որտեղ պետք է գրավել՝ գրավում ես, քո խոնարհ գեներալներն էլ երբեք չեն բացահայտի պետական դավաճանություններ… էհ կներեք, գաղտնիքները, բռնապետի գեներալները նույնն է թե՝ շահի սիրեկանները։ Այնպես որ եթե ժողովուրդը հանկարծ հրաշքով սկսի նեղել Սերժին, նրա վերջին փրփուրները պատերազմն է։