Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
Ո՞նց վերադարձնելը հաստատ է: Էդ ո՞վ ա տենց բան որոշել: Ո՞վ իրավունք ունի էդ տարածքները վերադարձնի: Էդքան մարդ ա զոհվել, էդ տարածքները վերցնելու համար, իրանց ընտանիքներից ինչ որ մեկը հարցնում ա՞ որ տարածք են հետ տալիս: Կամ էդ տարածքների հետ տալը հավասար ա Ադրբեջանին հնարավորություն տալու, որ ցանկացած ժամանակ պատերազմ սկսի ու հաղթի, որովհետև դրանք սրատեգիական նշանակության տարածքներ են, էդ տարածքներից շատ հեշտ կարելի ա հրետանու մի համազարկով Արցախը գետնի տակ անցկացնել:
Այսինք , եթե հստակ, ապա կոնկրետ ո՞ր տարածքների մասին ա խոսք գնում:
Էլմօ ջան լրիվ կիսում եմ քո մտքերը, զգացմունքները ու հասկանում եմ քո վրդովմունքը: Բայց իրավիճակը այնպիսին է, որ ստիպված ենք տալու...Հակառակ դեպքում պատերազմի վտանգը շատ մեծ է:
Խոսքը գնում է ԼՂ Ինքնավար Մարզից բացի` այսպես կոչված գրավյալ տարածքերի մասին, որոնք ևս հայկական հողեր են: Սերժը իր նախընտարական քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, թե Աղդամը մեր հայրենիքը չէ: Ժամանակը ուղեց այդ սխալը և շատ քիչ անց պարզվեց, որ Աղդամի տեղանքում եղել է Տիգրանակերտը:
Այսպես թե այնպես ինչ որ տարածքները պետք է զիջել: Հակառակ խաղաղ տարբերակ ուղղակի չկա: Այլընտրանքը պատերազմն է: Մենք սխալը սխալի ետևից ենք անում: 90-ականներին երբ մեզանից խնդրում էին այդ տարածքները ԼՂԻՄ-ի դիմաց` չհամաձայնվեցինք: "Լավ" արեցինք... Հիմա դա տալիս ենք, բայց ասում են քիչ է` ամբողջն ենք ուզում: Եթե մի քիչ էլ ձգենք Երևանն էլ կտանք ու վերջ:
Մի բան էլ ավելացնեմ: Իմ կարծքիքով քանի Ղարաբաղի հարցը չի լուծվել Հայաստանում զենքի ուժով իշխանափոխություն հնարավոր չէ: