Արտ Եվրոնյուզը ամեն ինչը շատ ճիշտ լուսաբանել ա: Հարցը նրանում ա, որ մեր ԱԳՆ-ն ոչ թե արտաքին քաղաքականությամբ ա զբաղվում, այլ ներքին սպառողի ապատեղեկատվությամբ: Էս էլ արդեն հարյուրերոդ դեպքն ա երևի, Օսկանյանի ականջը կանչի, երբ արտասհամնայան լրատվամիջոցները մի բան են ասում, կամ որևէ երկրի արտգործնախարար կամ նախագահ կամ վարչապետ մի բան ա ասում, իսկ մեր ԱԳՆ-ը հետո սկսում ա ֆուֆլո պարզաբանումներ տալ - տենց բան չկա, մեզ ճիշտ չեն հասկացել, մենք ուրիշ բան ենք ի նկատի ունեցել, կամ գոնե թարգմանությունը լավը չի եղել:
Ամեն ինչ աչք ա ծակում: Սերոժը լուրջ զիջումների ա գնացել, ու դրա վառ ապացույցը նա է, որ արդեն կես տարի մեր կողմից ոչ մի լուրջ բացատրություն չկա, թե ինչ պայմաններով ենք մենք Թուրքիայի հետ սահմանը բացում:
Էս տարի ձանձրանալու պատճառ չկա, առավոտից իրիգուն կարելի է անհանգստանալ, թե յարաբ էլ որ մի սատանի մայլեն է քյանդրաբազություն անելու ղումարբազը։ Խոխմեն են ա, որ սաղ ժողովրդով բանից բեխաբար ենք։Սերժ Սարգսյանը եւ Ալիեւը կհանդիպեն
Իլհամ Ալիեւը եւ Սերժ Սարգսյանը համաձայնել են հանդիպել Պրահայում մայիսի 7-ին , Ղարաբաղյան խնդիր կարգավորման բանակցությունները շարունակելու նպատակով:Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Մերզլյակովը:
Մերզլյակովը նաեւ հայտնել է, որ միջնորդները երկար բանակցություններ են վարել Ալիեւի եւ ԱԳ նախարար Մամեդյարովի հետ եւ " արդյունքը` հաստատումն էր: Երկու նախագահներն էլ տվել են իրենց համաձայնությունը մայիսի 7-ի հանդիպման համար:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն բանակցային գործընթացում նախապես չհամաձայնեցված որոշ կետեր ,,- ասել է Մերզլյակովը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Հ.Գ. Արդեն սկսել եմ թուրքերեն խոսել, նա վսյակի…
Si vis pacem, para bellum
Rammer (27.04.2009)
Իսկ դուք տեսել եք Ալիևի հարցազրույցը TV-ով, որ գնացել էր Մոսկվա? Մարդը կարգին խոսում էր ու ասածի մեջ ել միտք կար...Հետո ադրբեջանը գազ ունի ...չէ ես երևի ադրբեջաներեն սովորեմչնայած համարյա նույն թուրքերենն ա...լավ իրավիճակից կախված կարելի արագ փոխվել...
murmushka (27.04.2009)
Ընդամենը փոքր խաղաքարտ էր
Ինչպես հայտնի է, ապրիլի 22-ին ԱՄՆ Կոնգրեսում պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաեւ Ղարաբաղին: Տիկին Քլինթոնն այս հարցում տոգորված է լավատեսությամբ («հույս ունենք, որ առաջիկա ամիսների ընթացքում որոշ լուծում կլինի»), ինչը ցանկացած ամերիկացու համար սովորական տրամադրություն է եւ, կասեի նույնիսկ՝ կենսակերպ: Բայց հետաքրքիր է, թե ինչով է նա հիմնավորում իր լավատեսությունը. «Մենք հավաստիացրել ենք Ադրբեջանի կառավարությանը», «մենք երկու անգամ Պետքարտուղարության պաշտոնյա ենք ուղարկել Ադրբեջան» (ընդգծումն իմն է - Ա. Ա.): Առաջին հերթին տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղն արդեն իսկ համաձայն են այդ «որոշակի լուծմանը» եւ մնում է միայն համոզել ադրբեջանցիներին: Տպավորությունը, հավանաբար, այնքան էլ ճշգրիտ չէ: Բանն այն է, որ Հայաստանին համոզելու կամ, անհրաժեշտության դեպքում, ճնշում գործադրելու «պարտականությունը» դրված է ոչ թե ԱՄՆ-ի, այլ Ռուսաստանի վրա. «մեր հարցով» Միացյալ Նահանգները բանակցում է ՌԴ-ի հետ, եւ եթե այդ երկու գերտերությունները վերջնական համաձայնության են եկել Ղարաբաղի հետագա ճակատագրի վերաբերյալ, ապա մեր դիմադրելու, չհամաձայնելու, բողոքելու ռեսուրսը, մեղմ ասած, սահմանափակ է:
Կարծում եմ, ոչ ոք չի կասկածում, որ վերջին արտաքին քաղաքական զարգացումների առանցքում ոչ թե հայ-թուրքական հարաբերություններն են (որոնց կարգավորումը, ինչպես համոզվեցինք, շատ մշուշոտ հեռանկարներ ունի), այլ հենց Ղարաբաղի հարցը: Այս խաղի հիմնական մասնակիցների ուժերը զգալիորեն անհավասար են. առանց Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համաձայնության՝ այս տարածաշրջանում էական հարցեր չեն լուծվի, Թուրքիան կարող է շոշափելի ազդեցություն ունենալ այդ հարցերի վրա, Ադրբեջանը հնարավորություն ունի երբեմն ինքնուրույն քայլեր անելու, իսկ մենք կարող ենք միայն օգտվել մնացած խաղացողների հակասություններից: Երբ դրանք չկան, մեր գործը բարդանում է: Վերցրեք թեկուզ ապրիլի 22-ի չարաբաստիկ համատեղ հայտարարությունը: Այն, անշուշտ, պետք էր Թուրքիային եւ Միացյալ Նահանգներին (բազմիցս գրվել է, թե ինչի համար) ու ամենեւին պետք չէր մեզ: Բայց վերոհիշյալ երկու պետությունների ներկայացուցիչները վերջին շրջանում սերտ շփումների մեջ էին ՌԴ պատասխանատուների հետ: Այդ երեքը, իհարկե, իրենց առեւտուրն էին անում բազմաթիվ այլ խնդիրների շուրջ: Եվ այդ եռակողմ փաստաթուղթը ստորագրելու Հայաստանի համաձայնությունը ռուսների խաղաթղթերի մեջ էր, իհարկե, ոչ «տուզ» էր, ոչ էլ նույնիսկ «ղառի վալետ», բայց դա մի քարտ էր, որը մյուսների հետ համադրությամբ հնարավորություն տվեց նրանց այլ հարցերում որոշակի հաջողությունների հասնել:
Այս է, կարծում եմ, եռակողմ հայտարարության ողջ «գաղտնիքը»: Բայց դա, կրկնեմ, դատարկ, տվյալ պահին որոշակի դեր խաղացած թուղթ էր: Առաջիկա ամիսներին խոսքը գնալու է Ղարաբաղի մասին:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մի քանի ժամ առաջ Ադրբեջանի "փառապանծ" բանակի սերժանտը անցել և հանձնվել է մեր ուժերին…
Վաղը, երևի, ԶԼՄ-րը կհայտնեն լուրը:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
Տարածքները հետ են վերադարձվելու, Ղարաբաղին նոր կարգավիճակ է տրվելու
11-05-2009 09:59:59
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի կարծիքով` ղարաբաղյան խնդրի շուրջ ընթացող բանակցություններում հնարավոր է լինի բեկում, երբ Սանկտ-Պետերբուրգում հանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները:
«Նրանք դեռ շատ անելիքներ ունեն: Բայց նկատելի է, որ քայլ առ քայլ շարժվում են առաջ: Միգուցե նրանք դեռ չեն ստեղծել բեկումնային պահը, բայց գցել են արդեն դրա հիմքերը: Լիահույս ենք, որ պետերբուրգյան հանդիպման ժամանակ էլ տեղի կունենա այդ բեկումը»,- հայտարարել է Բրայզան: Նրա խոսքով` Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ղարաբաղյան խնդրի կարգավորմանը ցուցաբերում են միանման մոտեցում:
«Ես միշտ ասել եմ, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները բարդություններ ունեն, ասենք, Վրաստանի հարցում, իսկ Ղարաբաղի հարցում ամեն ինչ դրական է»,- նշել է ամերիկացի համանախագահը:
Բրայզայի համոզմամբ` հակամարտության վերջնական լուծումը պետք է համապատասխանի 1975 թվականի հելսինկյան ակտի սկզբունքներին. ինքնորոշում, տարածքային ամբողջականություն և ուժի բացառում:
«Ինչ վերաբերվում Ղարաբաղին և այլ տարածքներին, ապա դրանք քայլ առ քայլ, աստիճանաբար կվերադարձվեն Ադրբեջանին փախստականների հետ միասին: Սակայն Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարեց, որ նախ և առաջ պետք է լինի Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը միմյանց կապող միջանցք: Սա մեծ քայլ է դեպի առաջ: Ալիևը խոսել է նաև Ղարաբաղի բնակչության ինքնավարության իրավունքի մասին»,- հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան:
Բրայզայի կարծիքով՝ ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծումը կլինի հավասարակշռված. «Խոսքը գնում է ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի բացառման սկզբունքների մասին: Այդ իսկ պատճառով էլ բանակցությունները շարունակվում են այսքան երկար ժամանակ»,- նշել է Բրայզան:
Այս հարցին, թե արդյոք ամերիկյան քաղաքական գործիչը բանակցությունների ընթացքում առկա քննարկումները բաժանում է Ղարաբաղի և դրան շրջապատող շրջանների միջև, Բրայզան պատասխանել է. «Նման բանակցություններ ընթանում են և հանդիսանում են մեր բանակցությունների կարևոր մաս:
Կարծում եմ, որ վերջիվերջո տարածքները հետ են վերադարձվելու, իսկ Ադրբեջանից փախստականները հետ են վերադառնալու տվյալ տարածքներ: Այժմ չեմ կարող ասել թե ինչ է լինելու Ղարաբաղի հետ: Մենք գիտենք, որ Ղարաբաղին նոր կարգավիճակ է տրվելու: Թե ինչպիսին կլինի այդ կարգավիճակը, այժմ դժվար է ասել, քանի որ այդ հարցի շուրջ բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են»:
Հետ տալու տարածք չկա: Մեր տարածքները մենք հետ ենք վերցրել, հիմա ի՞նչը հետ տանք: Ոչ էլ ադրբեջանցիների ընդունելու տեղ ունենք: Սկի մենք մեր երկրում տուն չենք կարում ունենանք, ուր մնաց Ադրբեջանցի ընդունենք: Բայց կարանք ադրբեջանին մի քանի հարյուր փախստական նվիրենք: Այ էդ փաստաթղթի տակ հավանական ստորագրողներին: Եթե տենց շատ են ուզում ադրբեջանցիների հետ ապրեն, թող գնան ապրեն:
էսպես չի մնա
Հետաքրքիրն այն է, որ տարածքները վերադարձնելը հաստատ է, բայց «կարգավիճակ» եզրույթը ինչ որ շատ լղոզված է: ՈՒ հենց սարսափելին դա է: Կամ ինչ ասել է «նոր» կարգավիճակ: Խրոհրդային Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղն ուներ Ինքնավար Մարզի կարգավիճակ, ավելի ցածր ավտոնոմիայով, քան Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը: Այստեղից պարզ է դառնում, որ այնուամենայնիվ միջնորդները հակված են այդ նոր կարգավիճակը սահմանել Ադրբեջանի կազմում, թե չէ՝ ինչպիսի պարզությամբ ու հստակությամբ խոսում են տարածքների հետ վերադարձնելու մասին, գոնե դրա կեսի-կեսի չափ պարզությամբ էլ կխոսեին կարգավիճակի մասին:Ղարաբաղին նոր կարգավիճակ է տրվելու
Արշակ (11.05.2009)
Ո՞նց վերադարձնելը հաստատ է: Էդ ո՞վ ա տենց բան որոշել: Ո՞վ իրավունք ունի էդ տարածքները վերադարձնի: Էդքան մարդ ա զոհվել, էդ տարածքները վերցնելու համար, իրանց ընտանիքներից ինչ որ մեկը հարցնում ա՞ որ տարածք են հետ տալիս: Կամ էդ տարածքների հետ տալը հավասար ա Ադրբեջանին հնարավորություն տալու, որ ցանկացած ժամանակ պատերազմ սկսի ու հաղթի, որովհետև դրանք սրատեգիական նշանակության տարածքներ են, էդ տարածքներից շատ հեշտ կարելի ա հրետանու մի համազարկով Արցախը գետնի տակ անցկացնել:
Այսինք , եթե հստակ, ապա կոնկրետ ո՞ր տարածքների մասին ա խոսք գնում:
էսպես չի մնա
Էլմօ ջան լրիվ կիսում եմ քո մտքերը, զգացմունքները ու հասկանում եմ քո վրդովմունքը: Բայց իրավիճակը այնպիսին է, որ ստիպված ենք տալու...Հակառակ դեպքում պատերազմի վտանգը շատ մեծ է:
Խոսքը գնում է ԼՂ Ինքնավար Մարզից բացի` այսպես կոչված գրավյալ տարածքերի մասին, որոնք ևս հայկական հողեր են: Սերժը իր նախընտարական քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, թե Աղդամը մեր հայրենիքը չէ: Ժամանակը ուղեց այդ սխալը և շատ քիչ անց պարզվեց, որ Աղդամի տեղանքում եղել է Տիգրանակերտը:
Այսպես թե այնպես ինչ որ տարածքները պետք է զիջել: Հակառակ խաղաղ տարբերակ ուղղակի չկա: Այլընտրանքը պատերազմն է: Մենք սխալը սխալի ետևից ենք անում: 90-ականներին երբ մեզանից խնդրում էին այդ տարածքները ԼՂԻՄ-ի դիմաց` չհամաձայնվեցինք: "Լավ" արեցինք... Հիմա դա տալիս ենք, բայց ասում են քիչ է` ամբողջն ենք ուզում: Եթե մի քիչ էլ ձգենք Երևանն էլ կտանք ու վերջ:
Մի բան էլ ավելացնեմ: Իմ կարծքիքով քանի Ղարաբաղի հարցը չի լուծվել Հայաստանում զենքի ուժով իշխանափոխություն հնարավոր չէ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ