Հրադադարը խախտում են ամեն օր
Ապրիլի 4-ից 5-ը և այսօրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:

Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Աշաղը Աբդուռահմանլի, Հորադիզ, Մեհդիլի, Կարմիրավան, Ջրաբերդ և Լևոնարխ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
www.a1plus.am