User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ – Վ պրինցիպե, Լեւոնը գոռոզ է (ես նրան մի քանի տարի ճանաչում եմ), բայց հիմա մեզ խնդրում է: Ուրեմն վտանգ կա, չէ: Երբ գիշերը զանգեց զարմացա: Ինձ ամենաշատը դա է վախեցնում: Նրա ինֆորմացիան շատ է: Նրա այս վարմունքը բնավորությանը չի համապատասխանում: Մեր ոտներն է ընկել, թեեւ Գորիսից հետո չպիտի մեզ հետ խոսեր պո իդեե:

    ԱՐՄԵՆ ԻՍԱԳՈՒԼՈՎ - Հարցը ծայրաստիճան լուրջ է դրված: Եթե ՙՈչ՚ ենք ասում, ուրեմն փակում ենք դռները եւ դատապարտում ենք մեզ ավելի վատին: Վառում ենք կամուրջները:

    ԳԵՈՐԳԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ - Կոնկրետ այո, թե ոչ:

    ԱՐՄԵՆ ԻՍԱԳՈՒԼՈՎ - Այո:

    ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ - Նրա գալը պատասխանատվությունը վերցնում է մեզնից:

    ՍԼԱՎԱ ԱՂԱԲԱԼՅԱՆ - Հնարավոր չէ փորձել ՙՈչ՚ ասել ու սպասել, թե ինչ է լինելու: Պիտի պատասխանատվություն վերցնել եւ ասել ՙԱյո՚:

    ՀԱՄԼԵՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ - Ոչ մի ինֆորմացիա չունենք: Դեպքերի ժամանակագրությունը ցույց է տալիս, որ իրականացվում է Գոբլի ծրագիրը: Քելբաջարը դրա մեջ չի մտնում: Առաջարկել եմ ձգձգել, բայց չի անցել: Հստակ կարծիք ունեմ ՙՈչ՚:

    ՎԱԼԵՐԻ ՂԱԶԱՐՅԱՆ - Սկզբից էլ ՙՈչ՚-ի կողմնակից եմ եղել: Հիմա էլ նույնը: Եւ կարող եմ հիմնավորել:

    ՎԼԱԴԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ - Եթե ռազմական կազմավորումները չեն երաշխավորում, ապա ես ՙԱյո՚-ի կողմնակից եմ:

    ԺԻՐԱՅՐ ՊՈՂՈՍՅԱՆ - Մի մոռացեք, ՙՎարդանանք՚ է եղել, երբ հայերը հավատափոխ են եղել, բայց գործն առաջ է գնացել:

    ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ - Ես էլ եմ ՙՈչ՚ ասում:

    ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ - Լյովան (Լ.Մ-Շ.-ն. - Գ.Բ.) քամակը պատար պահում ա: Համաձայն ես, որ դու նստես եւ ՙՈչ՚ ասես:

    ԳԵՈՐԳԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ - Հերթը ինձ է հասել: Կարծում եմ, որ այսօր ամենադժվարը միանշանակ խոսելն է: Քաղաքական մեկնաբանություն պետք չէ: Փորձեմ կրկնել այն, ինչ միշտ ասել եմ: Եթե չունենք ներքին համաձայնություն անիմաստ է ամեն ինչ: Ես նկատի ունեմ ղարաբաղցիների ներքին համաձայնությունը: Ես այդ վստահությունը չունեմ: Որպես նախագահի պաշտոնակատար փորձեցի մի քանի մոդելներ առաջարկել, որոնք, ըստ իս, ճիշտ են: Երբ չկա այդ միասնությունը, ես ռիսկի չեմ դիմի: Մի բան էլ է պարզ: ՙԱյո՚ ասողը պիտի կամք ու հնարավորություն ունենա: ՙՈչ՚ ասողն էլ: Եւ երբ ասել եմ, թե հրաժարական եմ տալիս, դա խաղ չէր: 5 հոգի ՙԱյո՚ են ասել եւ հիմա իմ խոսքը վճռական է: Ես անձամբ կասեի ՙԱյո՚, բայց ոչ ոք ձեզնից չի կարող երաշխիք տալ, որ ՙԱյո՚-ն ՙԱյո՚ է: Այսքանից հետո ասում եմ ՙՈչ՚:

    ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ - Բայց գտնում ես, որ ճիշտը ՙԱյո՚-ն է:

    ԳԵՈՐԳԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ - Այո:

    ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ - Իսկ արդյոք դա տղամարդկություն է:

    ՍԼԱՎԱ ԱՂԱԲԱԼՅԱՆ - Ժողովուրդը մեղք է:

    ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ - ՙՈչ՚ ասողները թող պատասխանատվությունը վերցնեն իրենց վրա:

    ՍԼԱՎԱ ԱՂԱԲԱԼՅԱՆ - Ընտրություն է պատերազմի եւ խաղաղության միջեւ:

    ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆ - Ես ինձ փոքրիկ վինտիկ եմ համարում այս մեծ խաղում: Ոմանց մոտ մանյա վելիչիա կա: Մեր մոտիկ ընկերը Հայաստանն է, եւ ինչպիսին էլ լինի Տեր-Պետրոսյանը, նա մեր ավագ ընկերոջ Հայաստանի նախագահն է: Հայաստանը խնդրում է, որ մենք ՙԱյո՚ ասենք: Եկեք ասենք, բայց պահեստային տարբերակ թողնենք: Պետք լինի նրանց էլ կխաբենք: ՙԱյո՚-ն, մեկ է, կարող են պոկել մեզնից, թե ինչ ձեւով այլ հարց է:

    ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ - Եթե ՙՈչ՚-ը հաղթի, ապա Գեորգին չպիտի մնա, քանի որ գտնում է, որ ճիշտն ՙԱյո՚-ն է, բայց ՙՈչ՚ է ասում: Պիտի այնպիսի մարդ նստի, որ գոնե ՙՈչ՚-ում համոզված լինի:

    ՎԱԼԵՐԻ ԲԱԼԱՅԱՆ - Կարելի է հակառակն էլ անել թող այնպիսի մարդ նստի, որ կարող է ՙԱյո՚ ասել:
    ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ - Ճիշտ է, պիտի ՙԱյո՚ ասողին նշանակել: Կամ էլ առաջարկում եմ, որ Մելիք-Շահնազարյանը նստի ու ՙՈչ՚-ը շարունակի: Կամ էլ Վալերի Ղազարյանը:

    ԳԵՈՐԳԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ - Ով է կողմ, որ հրաժարական տամ:

    Քվեարկում են. կողմ 8, դեմ 1 (Հ.Գրիգորյան), ձեռնպահ 1:

    Կարեն Բաբուրյանը, որ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնակատար էր, նշանակվում է ԳԽ նախագահի պաշտոնակատար: Հենց նա էլ ստորագրում է Քարվաճառի մասին փաստաթուղթը: Մարիո Ռաֆայելլիին հղած նամակում ղարաբաղյան կողմը խնդրում է 30 օրով հետաձգել փաստաթղթի պահանջների կատարումը:

    ՙՁեւականություններն՚ ավարտելուց հետո այստեղ մնացածների մոտ ընդհանուր բարձր տրամադրություն էր: Տեր-Պետրոսյանը ԼՂՀ ԳԽ նախագահի առանձնասենյակում նստած էր նախագահի աթոռին, զրուցում էր սրա-նրա հետ առօրեական հարցերով: Ինձ էլ հարցրեց, թե ՙհիմա Կոմիտասն ինչ է անում՚ (արցախյան շարժման ասկերանյան առաջամարտիկներից մեկի` գրող Կոմիտաս Դանիելյանի մասին էր հարցնում, որին շարժման առաջին տարիներին հանդիպել էր): Ինձ դուր չեկավ, որ նա բառ անգամ չփոխանակեց Գեորգի Պետրոսյանի հետ, որը մեկուսի կանգնած էր կարծես լքված բոլորի կողմից: Թեեւ հետագայում, երբ ԼՂՀ ԳԽ նախագահ Կարեն Բաբուրյանին հրավիրել էր պաշտոնական այցով ժամանել Երեւան (նրա նախորդները նման պատվի չէին արժանացել) եւ վերջինիս հետ նաեւ ես էի մասնակցում պաշտոնական հանդիպումներին, նա մի քանի անգամ ինձ երկիմաստ հարցրեց ՙԳեորգին լավ տղա է, չէ՚:

    ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
    ԼՂՀ ԱԺ պատգամավոր

  2. #2
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,454
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Ֆասիեն ու Բրայզան իրատեսական տարբերակ են առաջարկում

    Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը, ինչպես նաև այդ տարածքն Ադրբեջանին վերադարձնելու փորձը, կարող են վերածվել նոր պատերազմի։ Այդ մասին Վիեննայում կայացած ֆորումի ժամանակ, որը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի խնդրին, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն։

    Ըստ վերջինիս՝ ներկա իրավիճակի դրական տեղաշարժի համար «առավել իրատեսական է Ադրբեջանին հայկական զորամիավորումների կողմից վերահսկվող տարածքների վերադարձը, անվտանգության երաշխավորությամբ Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակի մշակումը, որն ընդունել է թե՛ Բաքվի, թե՛ Երևանի համար»։ «Խնդրի այլ կողմն այժմ լուծելի չէ, և միայն 5-10 կամ 15 տարի անց ադրբեջանական համայնքին ԼՂՀ-ը վերադարձնելուց հետո հնարավոր է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը»,- մեջբերել է ֆրանսիացի համանախագահի բառերը Независимая газета-ն։

    Այդ առաջարկի շուրջ իր աջակցությունն է հայտնել նաև ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, ով հիշեցրել է Բեռլինյան պատի փլուզման մասին, ինչը «երկար ժամանակ անհնարին է համարվել»։

    «Մենք հասկանում ենք Ղարաբաղի հայերի մտավախությունները, ովքեր, ելնելով անվտանգության նկատառումներից, չեն ցանկանում վերադարձնել վերահսկվող տարածքները, բայց չէ՞որ այդ ամենը կկատարվի միջազգային երաշխավորությունների ներքո, այլ ոչ թե միայն Ադրբեջանի»,- նշել է Բրայզան։

    Tert.am
    Si vis pacem, para bellum

  3. #3
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆասիեն ու Բրայզան իրատեսական տարբերակ են առաջարկում

    Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը, ինչպես նաև այդ տարածքն Ադրբեջանին վերադարձնելու փորձը, կարող են վերածվել նոր պատերազմի։ Այդ մասին Վիեննայում կայացած ֆորումի ժամանակ, որը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի խնդրին, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն։

    Ըստ վերջինիս՝ ներկա իրավիճակի դրական տեղաշարժի համար «առավել իրատեսական է Ադրբեջանին հայկական զորամիավորումների կողմից վերահսկվող տարածքների վերադարձը, անվտանգության երաշխավորությամբ Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակի մշակումը, որն ընդունել է թե՛ Բաքվի, թե՛ Երևանի համար»։ «Խնդրի այլ կողմն այժմ լուծելի չէ, և միայն 5-10 կամ 15 տարի անց ադրբեջանական համայնքին ԼՂՀ-ը վերադարձնելուց հետո հնարավոր է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը»,- մեջբերել է ֆրանսիացի համանախագահի բառերը Независимая газета-ն։

    Այդ առաջարկի շուրջ իր աջակցությունն է հայտնել նաև ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, ով հիշեցրել է Բեռլինյան պատի փլուզման մասին, ինչը «երկար ժամանակ անհնարին է համարվել»։

    «Մենք հասկանում ենք Ղարաբաղի հայերի մտավախությունները, ովքեր, ելնելով անվտանգության նկատառումներից, չեն ցանկանում վերադարձնել վերահսկվող տարածքները, բայց չէ՞որ այդ ամենը կկատարվի միջազգային երաշխավորությունների ներքո, այլ ոչ թե միայն Ադրբեջանի»,- նշել է Բրայզան։

    Tert.am
    Արա վա՞տ են դրանք լրիվ, թքած ունեմ ամենահետաքրքիր միջազգային երաշխավորումների վրա, դրանք տվողների վրա էլ սաղին իրար հետ վերցրած: 1000 տարվա մեջ հազիվ 2 թիզ հող ենք հետ գրավել կակոյ նիբուձ մեթյու ու բեռնառ պտի ստե խաղեր տա՞ն: Անասուննե՛ր

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ministr (28.03.2009), Monk (29.03.2009), Sunny Stream (28.03.2009), Սամվել (28.03.2009)

  5. #4
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Փախաք այ տենց Ֆրանսա-ռուսա-ամերիկախառը...
    երաշխիք ունեք հիմի ասել էի ինչ արեք...
    ամենամեծ երաշխիքը հայ զինվորնա սահմանի վրա ու արցախցին իրա հողի վրա: Էդքան բարի եք ձեր հողերը նվիրեք ուրիշներին:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Monk (29.03.2009), Surveyr (28.03.2009), Ներսես_AM (28.03.2009), Սամվել (28.03.2009)

  7. #5
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Ու երաշխավորողն ո՞վ ա: Ամբողջ պետություններ են ռմբակոծում, ջնջում աշխարհի երեսից, էդ երաշխիք տվողները կանգնած հիանում են: Բայց մեկ ա էլի հետո երաշխիքներ են տալիս:
    էսպես չի մնա

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արիացի (28.03.2009)

  9. #6
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Չարենցը ժամանակին ասել ա մի պարզ ճշմարտություն`
    <<Ով Հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է:>>

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Javakhk (29.03.2009)

  11. #7
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Եթե ուշադիր լինեք դա Եվրոպայի ու ԱՄՆի կարծիքն է – հող կարգավիճակի դիմաց, Ռուսաստանին երաշխիքներն ու պատերազմի բացակայությունը չի քորում։ ՈՒ քանի դեռ դա այդպես է ոչինչ էլ չի փոխվի։

    Միակ վտանգը Ադրբեջանի ուղնուծուծով ռուսներին վաճառվելն է, մասնավորաբար Ռուսաստանը միջին արևելքի գազային պաշարներ արդեն լրիվ առել է, որ Եվրոպան շանս չունենա Ռուսաստանից անկախ գազ ստանա /Nabucco գազատարի անօգուտ դարձնելու համար – մնացել է ոչ այնքան Ադրբեջանի այլ Իրանի գազային պաշարները։

    Ադրբեջանը եթե իր գազատարները ու պաշարները վաճառի ռուսաստանին, իսկ Իրանի կողմից ռուսաստանով գազ արտահանելու պայմանավորվածություն ի հայտ գա, կարող է միայն դա Ռուսաստանին մոտ ցանկություն առաձացնի Արցախը խանգարող հանգամանք համարել ու շուտափույթ վիճակը կայունացնելու ուղիներ փնտրելը կսկսվի։

    Կարճ ասած, քանի Ռուսաստանը Իրանի գազը իր գազատարներով արտահանելու պայմանագիր ու գարանտիաներ չունի, Արցախի համար էլ ոչ մեկ ոչ մի տեսակի գարանտիա չի տալու։

    Եվրոպան ու ԱՄՆ իհարկե նույնպես հիմա Nabucco ի միջոցով Ռուսաստանը շրջանցող գազատար են ուզում ստեղծել, բայց դրա համար նրանց հարաբերությունները Իրանի հետ պիտի ավելի լավը դառնան քան Ռուսաստանինն է, այդ դեպքում նրանք կսկսեն իրենց անվտանգության երաշխիքները պարտադրել բոլորին տարածաշրջանում։

    Այսօրվա ու հետագա 10 տարվա մեջ ԱՄՆի ու Եվրոպայի հարաբերությունները Իրանի հետ սկզբունքայնորեն չեն կարող ավելի լավը դառնալ քան Ռուսաստանինը։

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Elmo (29.03.2009), Tig (07.04.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •