Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են հասել ղարաբաղյան հիմնախնդրի առանցքային կետերի շուրջ
թերթՀայաստանը և Ադրբեջանը մասնակի համաձայնության են հասել ղարաբաղյան հակամարտության մի շարք առանցքային կետերի շուրջ: Նման բացառիկ հայտարարությամբ է հանդես եկել թուրքական Hurriyet պարբերականը: Թուրքական օրաթերթի կայքէջում նշվում է, որ կողմերը համաձայնության են եկել հակամարտության կարգավորման նախագծի չորս կետերի շուրջ:
Ըստ Hurriyet-ի` դրանք են.
Համաձայն ծրագրի` Հայաստանն Ադրբեջանին կվերադարձնի որոշ քաղաքներ, որոնք շրջապատում են Լեռնային Ղարաբաղը որոշակի ժամանակացույցի համաձայն, և այնտեղ կվերադառնան այն ադրբեջանցիները, ովքեր ստիպված են եղել լքել տվյալ տարածքները;
Լեռնային Ղարաբաղի ադմինիստրացիան հանձնվելու է ժամանակավոր մարմնի և Քելբաջարը վերադարձվելու է Ադրբեջանին այն բանից հետո, երբ կորոշվի ԼՂՀ-ի կարգավիճակը;
Երկաթուղին և ավտոճանապարհը Հայաստանի և Ադրբեջանի միջև բացվելու են, իսկ միջազգային ուժերը տեղակայվելու են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև սահմանային տարածքում;
Համաձայն թուրքական թերթի՝ նման համաձայնագիրը հնարավոր է դարձել Ալի Բաբաջանի ջանքերի շնորհիվ, ով Մյունխենում հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահի և արտգործնախարարի հետ, իսկ հետո մեկնել է Բաքու, որտեղ հանդիպել է Իլհամ Ալիևի հետ:
Վերջին խմբագրող՝ Քամի: 11.02.2009, 11:51:
Որ հայաստանցիներն ու ղարաբաղցիները իրար հետ չկռվեն։իսկ միջազգային ուժերը տեղակայվելու են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև սահմանային տարածքում;Այ հենց սա էր մեզ միայն պակասում։ Իսկ ամբողջությամբ վերցրած սա կապիտուլյացիա է։
![]()
Si vis pacem, para bellum
լավ հոտ չի գալիս սրանից![]()
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Հետաքրքիրա, էդ ո՞վ պիտի որոշի ԼՂՀ-ի կարգավիճակը:![]()
Երկիրը կլորա, ինքն էլ փոքր
Եթե Ղարաբաղին էդ տարբերակը ձեռնտու է, մենք ոչինչ ասել չենք կարող… միայն մի բան… թող սրանից հետո ոչ մեկը չկանգնի չասի Ստալինն էր Ղարաբաղը տվել Ադրբեջանին. էսօր էլ հո Ստալի՞նը չի տալիս, մենք ենք՝ ղարաբաղցիները ուրիշ ոչ ոք… զարմանալու կարիք չկա … ստեղ են ասել. "գողը տնից որ չլինի, կովը երթիկից չեն տանի"
Նաիրուհի (20.07.2009)
ըստ ինձ չէ, ըստ իրենց՝ ղարաբաղցիների, որովհետև այսօր նրանք ոչ մի դժգոհություն չեն հայտնում որ դուրս են մնացել բանակցային գործընթացից և հակամարտության կողմ չեն
լուռ ու մունջ նստած են, թող վեր կենան ու ասեն"է, է, է, պարոն Սարգսյան, ձեզ ո՞վ է թույլ տվել մեր անունից փաստաթղթեր ստորագրել… մենք քվեարկել ենք անկախության օգտին և ինքնիշխան երկիր են և մենք էլ կբանակցենք Ադրբեջանի հետ"… դու այսպիսի հայտարարություն լսե՞լ ես… ես, ոչ
մի կասկածիր ընգեր, մի թիզ չէ հազար էլ կտան ոնց որ միշտ է եղել մեր պատմության մեջ, եթե այս ձևով շարունակեն, քո կարծիքով ինչու՞ ենք էսան քիչ ու փոքր… սա ամուսնություն չի որ վերջին վայրկյանին կանգնեն ու ասեն "չեմ ուզում պսակվել, փոշմանել եմ"… սա պրոցես է որի ընթացքում պետք է պարտադիր հեևողական լինել
Ես Ղարաբաղցիներ ասելով նկատի ունեմ ժողովրդին, եթե դու նույնպես ժողովրդի մասին ես խոսում, ապա քեզ հետ համաձայն չեմ, դժվար թե կարողանանք գտնել մի շարքային Ղարաբաղցու, որն կասեր, թե մեզ ՁԵՌՆՏՈՒ Է հողերը հետ վերադարձնելը, ապրի պարոն Սարգսյանը, ճիշտ ուղղու վրա է: Իսկ ՀՀ իշխանությունների դեմ ընդվզելու համար, թուրքական ինչ որ պարբերականի արած հայտարարությունը շատ փոքր է, որպեսզի հիմք ծառայի:
Երկիրը կլորա, ինքն էլ փոքր
Ի՞նչ ազգության են լինելու «ժամանակավորները»: Ինչպե՞ս է կազմվելու: Ընտրովի, նշանակովի...Լեռնային Ղարաբաղի ադմինիստրացիան հանձնվելու է ժամանակավոր մարմնի և Քելբաջարը վերադարձվելու է Ադրբեջանին այն բանից հետո, երբ կորոշվի ԼՂՀ-ի կարգավիճակը;
DIXIcarpe noctem
Ամբողջ հիմքը հենց «Հյուրիեթն» է՞: Իսկ միթե՞ մենք միշտ ու անհապաղ հավատում ենք այդ աղբյուրին:
ես անձամբ՝ ոչ: Պանիկա գցելու համար մեկն են: Նրանք երբեք չե՞ն ստել:
Ուրիշ բան, որ ցավոք, հայկական աղբյուրները լռում են: Մեր հետաքրքրվածությունն արժանի է գոնե մի փոքր մեկնաբանման...
Surveyr (11.02.2009)
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Mephistopheles (12.02.2009), REAL_ist (11.02.2009), Հայկօ (11.02.2009)
Արցախն այս օրերին քննարկում է քաղաքացիության օրենքը, որի հիման վրա ցանկացած անձ անկախ էթնիկ ու կրոնական պատկանելիությունից, 3 տարի բնակվելուց ու հայերեն հաղորդակցվել կարողանալով կարող է դառնալ Արցախի քաղաքացի։
Դրանով հնարավորություն կարող է տրվել, ցանկացած փախստականաի բնակվել Արցախում, ներառյալ նախկին թուրք, քուրդ բնակիչները։ Միջազգային հանրությունը ստիպված կլինի ընդունել Արցախի անկախությունը, եթե մարդիկ ոտքերով քվեարկեն դրա համար - բնակվեն ու դիմեն մշտական բնակություն հաստատելու, այդ թվում և վրաններում մինչ օրս բնակվող ադրբեջանցիք։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ