User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը

    Արցախի շուրջ այս լարվածությունը պահելը ձեռնտու է և մեր իշխանություններին, և ադրբեջանի: Ինչու? Որովհետև մերոնք ընտրությունների ժամանակ ձայն են հավաքում շնորհիվ այն բանի, որ հայտարարում են, թե տեսեք, Արցախը չենք տալիս, իսկ Ադրբեջանի իշխանությունները ասում են, թե տեսեք, մենք զինում ենք բանակը, մենք պայքարում ենք Արցախի համար, դա մեր հայրենի հողն է, բլաաաաա

    Ինչ վերաբերում է Ալիևին, ապա եկեք համեմատենք միայն մեր երկրների առաջնորդների մասնագիտական հմտությունները. սրեժիկը ԵՊՀ-ի բանասիրականի հեռական է ավարտել, իսկ ալիևը ՄԳԻՄՕ-ն /Московский гос университет междунаридных отношений/: Նույնիսկ համեմատել էլ պետք չի

    Այն հարցին, թե ով է կառավարում աշխարհը, կարող ենք ասյպես պատասխանել՝ գերտերությունները: Ընդհանրապես միջազգային հարաբերություններ ասելով հասկանում ենք տերությունների վարած քաղաքականությունը:

    Ու պետք չի, այդքան վստահ լինել, թե Ալիևը միայն ամպագոռգոռ հայտարարություններ է անում, երբեք չի հարձակվի

    Այստեղ մի նրբություն կա. սրեժիկը, չգիտեմ էլ իրեն ով է խորհուրդ տվել, բայց շատ ճիշտ գիծ է տանում քաղաքական. ինքը ներկայանում է որպես խաղաղարար, իսկ Ալիևը այդ ֆոնի վրա երևում է ինչպես բարբարոս, ռազմատենչ
    Աստղո, եթե Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների նախընտրական ծրագրերում Ղարաբաղի հարցը լրացուցիչ վարկանիշ ավելացնող կետ է, ապա նույն Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների համար Ղարաբաղյան լարվածությունը կատաստրոֆիկ պատուհաս է, դանդաղ գործողության ռումբ, որի պայթյունը մի օր կարող են արագացնել և անկասկած կարագացնեն։ Ղարաբաղյան լարվածությունը պետք է թե Ռուսաստանին, թե Արևմուտքին։ Երկուսին էլ Ադրբեջանն ու Հայաստանը հետաքրքրում են զուտ որպես նյութ, փողի աղբյուր, ռեսուրսներ ու երկուսի ժողովուրդների վրա հավասարապես թքած ունեն բոլորը։ Դրա համար էլ երկուսին էլ հավասարապես զինում են, թե Ռուսաստանը, թե Իսրայելը, թե Աստված գիտի էլ ով ու ում միջոցով ու միջնորդությամբ, բայց զինում են։ Լրիվ նույն սցենարն է, ինչ Աղվանստանում, Սուդանում, Սերբիայում, Իրաքում, Պաղեստինում և այլուր… Գերհզոր պետությունները եթե ուզենան, աշխարհում պատերազմ չի լինի, բայց հենց նրանք են զինում մեր նման մանր պետություններին ու իրար վրա քսի տալիս, որ պատերազմ լինի, իրար ուտենք, իրենց համար լրացուցիչ ռեսուրսներ կազատվեն, միլիարդներ կունենան, բայց էլի չի հագենա նրանց անկշտությունը, քանզի հետևում սատանան է կանգնած։ Իսկ մեր նման մանր ազգերն էլ ոչխարի նման ուտում են կուտը, պապական հողերից, պատմությունից, աշխարհագրությունից են խորանում ու մոռանում են թե ժամանակին էլի ով սարքեց նման պատմությունը, ով ինչ հողեր վերցրեց ու տվեց մյուսին, աշխարհագրությունը փոխեց, որ հետագայում էլի մեզ նմաններին իրար դեմ հանելու նյութ ունենան։ Այստեղ Ալիևին իր միջազգային հարաբերությունների գիտելիքներն էլ չեն փրկում, քանի որ նա չի կարող չխաղալ տարբեր կողմերից իրեն պարտադրված խաղը։ Ինքը դեռ լիքը կորցնելու բաներ ունի, յուղոտ հանքավայրեր, հողատարածություններ, նաֆթ… մենք մերը արդեն ամբողջովին տվել ենք Ռուսաստանին, մեզնից միայն մնացել է մարդկային ռեսուրսը, որ ուզած պահին կռվի ադրբեջանցիների դեմ, թուլացնի նրանց, մեկս մյուսին մորթենք պրծնենք, գերտերությունների համար տեղ ազատվի։ Հիմա Ռուսաստանինն ենք ու հույսներս դրել ենք, որ Ռուսաստանը մեզ միչև վերջ կպահի, բայց կպահի՞ արդյոք, եթե մեզնից Ռուսաստանի օգուտը պակասի, ապա Ռուսաստանը մեզ հեշտությամբ կծախի, ինչպես հին ու օգտագործված դաշնամուրն են ծախում՝ շատ էժան, շատ զգուշորեն։ Կամ էլ պահի տակ մի չհաջողված չինովնիկ մեզ կկրվի կազինոյում, կամ կնվիրի իր եվրոպացի սիրուհուն։
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 12.01.2009, 10:47:
    Si vis pacem, para bellum

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •