Որևէ մեկը հասկանու՞մ է, թե այդ մադրիդյան բանաձևերի մեջ ներառված միջազգային խաղաղապահ ուժերը ում զահրումարին են պետք, եթե շուրջ 15 տարի Հայաստանն ու Ադրբեջանը լավ էլ խարխանդ պահում են զինադադարը ու հենց ադրբեջանցիներն են խոստովանում, որ հայերի կրակոցներից շատ անգամ ավելի քիչ են զոհերը, քան ներքին դեդովշինայի ու անկարգությունների պատճառով եղած ինքնասպանություններն ու այլ զոհերը։
Միջազգային խաղաղապահ ուժերը դրանք պրովոկացիոն ուժեր են, ու հենց դրանք էլ պատերազմ կհրահրեն, որ պահին ուզենան, հենց որ միջազգային շահերին դա պետք գա։
Հայաստաննի ու Ադրբեջանի իշխանությունները եթե ուղեղ ունենան, ապա գրողի ծոցը կուղարկեն այդ միջազգայիններին, ու կնստեն մի տափակ կամ կլոր սեղանի շուրջ ու այս հարցը կլուծեն առանց այդ միջազգայինների, որպեսզի այդ միջազգայինների կախումից գոնե այս մասով ազատվեն։ Հա՛, էլի վերադարձնենք տարածքներ, թող Ադրբեջանը ճանաչի ԽՍՀՄ սահմաններով Ղարաբաղի ինքնավար մարզի անկախությունը, երկուստեք կբավարարվեն, հետո դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն, տնտեսապես կինտեգրվեն ու կզարգանան, բայց առանց այդ միջազգային ուժերի։ Ազերիների մուտքը ազատ կլինի Հայաստան, հայերինը՝ Ադրբեջան, ինչպես հին և բարի ժամանակներում, համապատասխան քաղաքականության միջոցով կհաստավի երկու ազգերի բարեկամությունը ու պրծ։
Հակառակ պարագայում ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը երաշխավորված անվտանգություն չեն ստանա ու ոչ մեկ չի իմանա թե վաղ թե ուշ ինչպիսի շահեկան վիճակում ինքը կհայտնվի, եթե կախված լինի այդ միջազգային «խաղաղապահներից»։
Գիտենք այդ միջազգայիններին։ Կհրահրեն պատերազմ, տարածաշրջանը բաժան–բաժան կանեն այդ միջազգայինները, ամեն մեկը իր փայը կստանա, իսկ Ադրբեջանն ու Հայաստանը կունենան հյուծված, կախյալ տնտեսություն, ու ընդմիշտ կկորցնեն նախկին դիրքը, անկախ այն բանից թե ում ավելի շատ հողեր բաժին կընկնեն։