Նոյեմբերի 2-ին, Մոսկվայում տեղի կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը` Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ: Ըստ Նախագահի մամուլի ծառայության` հանդիպումը կկայանա համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության:

Հանդիպման օրակարգում կլինեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցեր:
Աղբյուր՝ Ա1+