Այդ մարդը պատահական մարդ չի, մեր ընկեր ադմինն էլ է նրա խոսքերը ի պաշտպանություն Լևոնի օրինակ բերում: Ուղղակի համեստ մարդ է, սուտ վերլուծաբանների ու էքսպերտների պես ամեն մեկի փռշտոցին պատասխան չի տալիս: Եկավ, իր գործը արեց ու գնաց, առանց թալանի ու «բիզնեսներ» հիմնելու: Հիմա ապրում է Մոսկվայում շատ համեստ թոշակով:
ա. Խոսքերս քո ուզածով շիլափլավ ես սարքել: Վերևում ես գրել էի ու նորից եմ կրկնում որ ես դեմ եմ այս կամ այն քաղաքական գործչին միանշանակ դրական կամ բացասական գնահատական տալուն: Ես ասում եմ, որ Լևոնի դերը մեծ չէր ռազմական տեսանկյունից՝ դրա համար կար գլխավոր շտաբ, որն էլ որոշում է հարձակման կամ պաշտպանության տակտիկան, ստորաբաժանումների գործողությունները և այլն: Դու ասում ես՝ շտաբի պետը մեխի գլուխ էր, նախագահն է որոշում: Սա մեկ:
բ. Երկրին ես քֆուր երբեք չեմ տվել: Չգիտեմ որտեղից նման եզրակացություն արիր: Սա երկուս:
գ. Լևոնին ու ՀՀՇ-ին երկիրի հետ պետք չի խառնել: Երկիրը դա ժողովուրդն է, իսկ ՀՀՇ-ն վարձու անձնակազմ է Լևոնի գլխավորությամբ, որը ըստ իս պարտականությունները լավ չկատարեց: Ով է մեղավոր կամ ում է պետք հերոսացնել, իսկ ում կախաղան հանել՝ վերևում գրել էի — ժամանակը ցույց կտա:
դ. Ինչ վերաբերվում է ներկա դրությանը: Ինքս այս ֆորումում գրել էի, որ անհրաժեշտության դեպքում ամեն ինչ կթողնեմ ու կգնամ առաջին գիծ: Եթե դա կօգնի հաղթանակին հասնելու, նույնիսկ Լևոնի ու մնացած ՀՀՇ սուրբ գործիչների նկարները ծոցագրպանումս կպահեմ «Հայր մերի» փոխարեն:
ե. Եթե ես իրավունք չունեմ այստեղ խոսելու արդեն պատմություն դարձած սխալներից՝ դա լրիվ ուրիշ հարց է, ցենզուրայի հետ կապված: Խնդիր չկա. բերանս ջուր կառնեմ, բոլորս ցվրվենք մեր գործերով:
Էջանիշներ