User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Աքլորականչի գեներալները

    Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել է, որ Կազանում Մեդվեդևի միջնորդությամբ հերթական եռակողմ հանդիպմանը` իր, Ալիևի և Մեդվեդևի միջև քննարկվելու է մի փաստաթուղթ, որը Հայաստանի «երազածը չէ», բայց որը Հայաստանը պատրաստ է ստորագրել: Սերժ Սարգսյանը ստորագրել բառն իհարկե չի արտաբերել, սակայն նա ասել է, որ եթե Ադրբեջանը վերապահումներ չներկայացնի, ապա առաջընթաց կլինի բանակցային գործընթացում: Իսկ դա նշանակում է շատ պարզ, որ եթե Ադրբեջանը ստորագրի, Հայաստանն էլ կստորագրի: Եվ այսպես, եթե Ադրբեջանը ստորագրի, ի՞նչ պետք է ստորագրի Հայաստանը:

    Այսինքն` եթե Սերժ Սարգսյանը գնում է փաստաթուղթ ստորագրելու, այն էլ մի այնպիսի փաստաթուղթ, որը «Հայաստանի երազածը չէ», ապա ո՞վ է նրան լիազորել ստորագրել այդ փաստաթուղթը: Հարցն այստեղ այն չէ, կստորագրվի՞ այն իրականում, թե՞ հայկական կողմը վստահ է, որ Ադրբեջանը մերժելու է կամ միջնորդներն ինչ-որ առումով ձախողելու են համաձայնությունը` ելնելով սեփական հակասություններից: Խնդիրն այստեղ բոլորովին այլ բանի մեջ է. ինչո՞ւ իշխանությունը հաշվետու չէ հասարակությանը Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Եթե հայտարարվում է կամ բացահայտ կերպով ակնարկվում ինչ-որ թուղթ ստորագրելու կամ ընդունելու պատրաստակամության մասին, ապա ինչո՞ւ հասարակությանը չի ներկայացվում հստակ ու պարզ, թե ի՞նչ թղթի մասին է խոսքը:

    Ինչո՞ւ է իշխանությունը հասարակությունից գաղտնի պահում այն, ինչն ուղղակիորեն առնչվում է հասարակության, պետության` Հայաստանի և Ղարաբաղի անվտանգությանը: Ո՞վ է ասել, որտե՞ղ է սահմանված, որ իշխանությունն արտաքին քաղաքականության այդ կարևորագույն հարցում չպետք է հաշվետու լինի հասարակությանը: Երբ խոսք չկա ստորագրության, համաձայնեցվելիք փաստաթղթի մասին, ապա այստեղ իհարկե ամեն ինչ պարզ է` ընթացիկ աշխատանք է, հանրությունը ծանոթ է օրակարգին, կողմերը փորձում են ամեն մեկը ստանալ իր ուզած ձևակերպումը, իր ուզած դրույթները:

    Սակայն երբ բանը հասել է «այո» կամ «ոչ» ասելուն, և եթե իշխանությունը հայտարարում է, որ ինքը պատրաստ է, մնում է Ադրբեջանը, ապա այդ դեպքում պարզապես պետական հանցագործությանը հավասարազոր է այդ հաստատվելիք փաստաթուղթը հասարակությունից թաքցնելը: Մենք հասկանում ենք, որ Հայաստանի իշխանությունների համար նման գործելաոճը միանգամայն բնորոշ գիծ է` նկատի ունենալով հայ-թուրքական գիշերներն ու առավոտյան «աքլորականչային» ուրացումները: Սակայն պետք է հենց նման նախադեպերը նկատի ունենալով էլ վերջ տրվի գաղտնի դիվանագիտության պրակտիկային, և որևէ փաստաթղթի համաձայնեցում պետք է նախ տեղի ունենա Հայաստանի հասարակության հետ, հետո նոր բանակցության միջնորդների և կողմերի:

    1in.am
    Հերթական ղամազ իբր ընդդիմադիր վերլուծությունը: Կներես Տիգ ջան:

    ՀՀ Սահմանադրություն

    Հոդված 55. Հանրապետության Նախագահը՝
    ....
    7) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը, կնքում է միջազգային պայմանագրեր, Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացնում միջազգային պայմանագրեր և ստորագրում դրանց վավերագրերը, հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը.
    Ընտրությունների միջոցով ժողովուրդը նախագահին լիազորում է ՀՀ անունից կնքել միջազգային պայմանագրեր: Այնպես որ նախագահը ուզած բանը կարող է ստորգրել Կազանում, կամ մի ուրիշ տեղ: Իսկ գլխավոր ընդդիմություն ՀԱԿ-ն էլ մի քանի անգամ հայտարարել է, որ չի ցանկանում երկրի ներսում սրել իրավիճակը, որպեսզի իշխանություններին/նախագահին չխանգարի Ղարաբաղի բանակցությունների հարցում: Այնպես որ նախագահի ասյպես կոչված «ոչ լեգիտիմության» հարցը մեջտեղից հանել է հենց ընդդիմությունը:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (24.06.2011), Varzor (24.06.2011), zanazan (24.06.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •