User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ ջան, սաղս էլ ցավում ենք, որ էսօրվա ամենահարմար տարբերակը փաստորեն «մինչև տենանք ինչ կլինի» ա: Գիտե՞ս կայֆ ենք ստանում էս կախված վիճակից: Սաղ հեչ, հաստատ նույն Սերժոն էլ կայֆ չի ստանում դրանից: Բոլորն էլ կուզենային հարցը լուծվեր, ու խաղաղ ու բարեկամաբար հայ և ադրբեջանցի ժողովուրդները դարեդար ապրեին ու ծաղկեին կողք կողքի:

    Բայց ցավոք դա ֆանտաստիկայի ոլորտից ա - մենք վայրենի ժողովուրդ են, ադրբեջանցիք մեզանից բեթար: Գումարած ադրբեջանցիք համ էլ լուրջ թերարժեքության բարդույթ ունեն ու մենակ մուտիլովկա անելով են զբաղված՛: Դու ոնց ես տեսնում փոխզիջումը ադրբեջանցիների հետ, ու որտեղ ա գառանտին, որ Ադրբեջանցիները փոխզիջումից հետո ավելին չեն ուզի:

    Սենց մի հատ իրավիճակ պատկերացրու.
    - ՀՀ-ն ու Ադրբեջանը գալիս են համաձայնության
    - ու փառք քեզ տեր Աստված, Ադրբեջանը ճանաչում ա Ղարաբաղի անկախությունը
    - Հայաստանն էլ վերադարձնում ա Ղարաբաղի սահմաններից դուրս բոլոր գրավված տարածքները
    - ստարարգրվում ա խաղաղության համաձայնագիր
    - ՀՀ, անկախ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև սահմանը երեք անագմ երկարում ա էս դեպքում (երևի լսախ կլինես դրա մասին) ու ՀՀ ու Ղարաբաղի բոլոր պաշտպանական ենթակառուցվածքները որ հիիմա կան, մնում են սահմանից այն կողմ, արդեն Ադրբեջանական մասում
    - Ադրբեջանը մեր ճակատը համբուրում ա, ու հենց մյուս օրը խախտում ա կնքած պայմանագիրը ու լայնամաշտաբ հարձակում ա սկսում համ Ղարաբաղի համ էլ արդեն տկլորացած զանգեզուրի ուղղությամբ

    Հիմա կարաս ասես, ո՞վ ա գառանտը այն բանի, որ սա տեղի չի ունենա:


    Ռուսասատնի անունը չտաս, Ռամը իրանց չի սիրում, դու էլ գիտես, որ իրանք մեզ ամեն վարյան կարան քցեն: Միջազգային հանրության անւոնը չտաս, քանի որ քեզ բերեցի օրինակ Եվրոպայի ուղիղ կենտրոնից, երբ ՄԱԿ-ի խաղաղապահների «պաշտպանության» տակ գտնվող Կրաինան երկու ամսում վերացվեց:

    Այնպես որ ապեր, ստեղ սաղս էլ ուզում ենք որ խաղաղություն լինի ու բաց սահմաններ լինեն: Ստեղ ուղղակի չգիտենք էտ խաղաղության ու բաց սահմանների գինը: Եթե սաղ նրա համար ա, որ Հայաստանից Փոթի կամ Տրապիզոն ու աբռատնի աբրանքն ավելի էժան գնա գա, դե կներես Մեֆ ջան, թույլ տուր մի քիչ թանկով գնել ու վաճառել ամեն ինչ:
    Տրիբուն ջան, եթե ադրբեջանը հարձակվելու լինի, նա առանց տարածքները հետ ստանալու էլ կհարձակվի (նույնիսկ տարածքներն ավելի հիմնավորում են հարձակումը), այսինքն այսօր ադրբեջանի չհարձակվելու պատճառը տարածքները չեն. իմ կարծիքով կան ավելի հիմնավոր պատճառներ… շատ պատճառներ կան պատերազմը չսկսելու ու դրանց մեջ հաստատ հայկական դիրքերը չեն մտնում… ըստ էության էդ տարածքներն ու Ղարաբաղը Ադրբեջանի ոչ տնտեսության ոչ էլ քաղաքականության վրա էական ազդեցություն չունեն արդեն, որովհետև նավթն ու գազը արդեն վաճառում են… Հայաստանի տեսանկյունից նույնպես էդ տարածքները մեզ էական ոչինչ չեն տալիս քանի որ տուպիկ ա… մեր անվտանգության համար էլ էդ տարածքները մի եսիմինչ անվտանգության երաշխիք չի… ոնց որ մենք ենք գրավել իրանցից, տենց էլ իրանք մեզնից կգրավեն… այսինքն էն պատճառաբանությունները որ եթե հողերը տանք, նրանք մի անգամից կհարձակվեն որովհետև մեր դիրքերը կվատանան, լուրջ չի…

    …ես կարծում եմ որ եթե նրանք խելոք լինեն (կարծում եմ թուրքիան էդ խորհուրդն իրանց տալիս ա) ոչ մի բան էլ չեն անի… ստատուս քվոն կպահեն ու Ալիևն իր աբսուրդ հայտարարություններով բանակցությունները կվիժեցնի ամեն անգամ… որովհետև ստատուս քվոն մենակ մեզ ձեռ չի տալիս… դաժե Վրաստանին ա ձեռ տալիս, տրուբեն իրա տարածքով ա անցնում ու հեսա երկաթգծերն էլ իրանց տարածքով կանցնի…

    Ստատուս քվոյից ամենաշատը մենք ենք տուժում… մեր էկոնոմիկան չի զարգանում, երկիրը դատարկվում ա ու օտարի ձեռքում լծակ ենք դառել թուրքերի ու ադրբեջանցիքի վրեն որոնք իրանք առայժմ չեզոքացնում ենք … ոբշմ էս տարածքներից մեզ հլա որ քյար չկա, ոչ կարում ենք բնակեցնել (մենք շուտով Հայաստանը բնակեցնելու խնդիր ենք ունենալու) ոչ էլ մի բան անենք… չգիտեմ ինչ…

    ես չեմ առաջարկում հողերը հենց ընենց հանձնել… բայց մինչև մեզ մոտ քաղաքական գործիչներ չգան երկրի գլուխ, մենք չենք իմանալու ինչ անենք էդ տարածքների հետ…

    Տրիբուն ջան, բաց սահմանը մենակ էժան ապրանք չի, դա միայն չնչին մասն ա… դառնում ես տարանցիկ երկիր որը ոչ միայն տնտեսական այլ նաև քաղաքական քաշն ա ավելացնում… դառնում ենք "հանգույց"… սա ավելի մեծ անվտանգություն ա քան երկար սահմանը Իրանի հետ
    Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 10.12.2010, 07:04:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •