Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
Կներեք որ միջամտում եմ, բայց մի հարց ունեմ:

Իմ կարծիքով ներկայումս 3 տարբերակ կա Ղարաբաղի հարցում.
1. Ստատուս քվո
2. Ղարաբաղի հանձնում
3. Պատերազմի վերսկսում

Ուրիշ ռեալ տերբերակներ տեսնողներ կան? Ու եթե չկան, արդյուք այս երեք տարբերակի առկայության դեպքում Հայաստանը ինչ որ մտացելու կամ ընտրելու բան ունի? Ակնհայտ չի ընտրությունԸ?

Քննադատելուց պետքա ռեալ ալտերնատիվա առաջարկվի, այլ ոչ թե քննադատվի քննադատելու համար:
Սատուս քվոն լուծում չի, այլ հակամարտության տևականացում… Պատերազմի վերսկսումը հանգուցալուծման եղանակ ա ինչպես ասենք բանակցությունները, բայց եթե պատերազմի արդյունքները որևէ կողմ չի ընդունում ապա նշանակում ա լուծում չկա, քանի որ կոնֆլիկտը մնում ա և հակամարտությունը ցանկացած պահի կարող ա սկսել… պատերազմը կլուծի խնդիրը եթե կողմերից մեկը կապիտուլյացիայի ենթարկվի ու ընդունի իր պարտությունը… Հանձնումը կարող է լուծում լինել եթե Հայաստանն էլ Ղարաբաղն էլ իրենց ժողովրդի մեծամասնությամբ համաձայնվեն…

Ճիշտն ասածու լուծումներ չես առաջարկել այլ առաջարկել ես լուծման եղանակներ… վերջնական լուծումը մեկն է լինելու, բայց դրան կարելի է հասնել հազար ու մի եղանակներով…