User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպես և նշեցի, խոստումս կատարում եմ, Բիձա:


    Նախևառաջ միջազգային իրավունքից խոսելիս պետք է պարզել, թե ինչ է այն իրենից ներկայացնում: Միջազագային իրավունքը միջազգային քաղաքականության ձևական կողմն է: Բոլոր քաղաքական որոշումները, գործողությունները, իրադարձությունները ձևակերպվում են միջազգային իրավունքի նորմերով: Նույն ԱՄՆ-ն որ ռմբակոծում էր Իրաքը, մասնագետների հսկայական խմբեր աշխատում էին պետության գործողությունները միջազգային իրավունքին համապատասխան մեկնաբանելու ուղղությամբ: Ցանկացած լուրջ պետություն միջազգային իրավունքով հիմնավորում է իր գործողությունները, դիրքորոշումները և որոշումները: Ուստի այն ծեծված մտքից, որ միջազգային իրավունքը փուչիկ է, արդեն իսկ ենթադրվում է, որ այդ միտքը արտահայտողը ընդհանրապես պատկերացում չունի, թե ինչա իրենից ներկայացնում միջազգային իրավունքը ու իրա գիտելիքները լրագրողական մակարդակի են, եթե ոչ ավելի ցածր:

    Երկրորդ, Ղարաբաղը երբեք իրավական առումով չի միացել Հայկական ԽՍՀ-ին: Սովետական Հայաստանը սուվերեն պետություն չէր ու նրա փոխարեն բոլոր որոշումները ընդունում էր ԽՍՀՄ գերագույն մարմինը, իսկ Ղարաբաղի միացման վերաբերյալ Մոսկվան դրական որոշում չի կայացրել:

    Երրորդ, նորաստեղծ Հայաստանի Հանրապետությանը Ղարաբաղի միացման ուղղին նույն ինքնորոշման իրավունքի իրականացման ձև էր: Միջազգային իրավունքում տարածքի փոփոխության միակ իրավաչափ ձևը ներկայումս ինքնորոշման իրավունքն է: Այսինքն, երբ նշում են, որ ինքնորոշումը սխալ էր, պետք էր Ղարաբաղը Հայաստանին միացնել, դրանից արդեն պետք է ենթադրել, որ ասողը բացարձակ պատկերացում չունի ինքնորոշման իրավունքը իրենից ինչա ներկայացնում: Քաղաքական առումով Ղարաբաղի միացման համար միջազգային հանրության հավանություն ստանալը մի քանի անգամ ավելի դժվար է, քան Ղարաբաղի անկախության համար հավանություն ստանալը: Այդ իսկ պատճառով անկախության հռչակման ճանապարհով ինքնորոշման իրավունքի իրականացումը ամենաճիշտ ճանապարհն էր: Սխալը նրանում էր, որ Ղարաբաղը փաստացի դուրս մնաց բանակցությունների գործընթացից: Եթե ճանաչվի Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, արդեն Ղարաբաղի ժողովուրդը հնարավորություն կստանա ինքնուրույն կամարտահայտման միջոցով որոշել անկախությունն է հարկավոր, թե միացում Հայաստանին, քանի որ իրավական առումով, դրանց միջև տարբերություն չկա, երկուսն էլ ինքնորոշման իրավունքի իրականացման տեսակ են:

    Չորրորդ, Միջազգային իրավունքի հիմնական աղբյուրը ներկայումս միջազգային պայմանագրերն են: Փաստաթղթեր, որոնք իրավական առումով պարտադիր են անդամ պետությունների համար: Այդ է պատճառը, որ ցանկացած երկիր գործելով մեծ քաղաքականության մեջ միշտ հիմնավորում է իր արարքները միջազգային իրավունքով, ապացուցում իր գործողությունների համապատասխանությունը միջազգային պայմանագրերով ստանձնած իր պատրավորություններին: Այդ նպատակի իրագործման համար նման պետություններում գործում են հսկայական ինստիտուտներ, որոնք լծված են այդ գործին:

    Հինգերորդ, Ադրբեջանի և ընդհանրապես ՄԱԿ-ի անդամ բորոլ պետությունների տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի բոլորի կողմից: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հագրելու պարտավորություն ունի նաև Հայաստանը և դրա հարգումը ոչ մի անբարենպաստ հետևանք ունենալ չի կարող: Ավելի կարևոր է, որ Ադրբեջանը հարգի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Բացատրեմ ինչու. տարածքային ամբողջականության սկզբունքը գործում է պետությունների միջև հարաբերություններում, մինչդեռ Ղարաբաղյան հակամարտության դեպքում վեճը առաջին հերթին Ղարաբաղի ինքնորոշվող ժողովրդի և Ադրբեջանի Հանրապետության միջև է: Միջազգային իրավունքի համաձայն պետություն-ժողովուրդ հարաբերություններում պետք է հարգվի միայն այն պետությունների տարածքային ամբողջականությունը, որոնց գործողությունները համապատասխանում են ինքնորոշման սկզբունքին: Ասվածից ենթադրվում է, որ եթե պետությունը չի հարգում ժողովրդի ներքին ինքնորոշումը, այսինքն ներկայացուցչությունը պետական իշխանական համակարգում, ազգային, կրոնական, մշակութային ինքնուրույնությունը, ոտնահարում է մարդու իրավունքները, ապա նման դեպքում ժողովուրդը իրավունք է ստանում արտաքին ինքնորոշման` պետության կազմից դուրս գալու միջոցով: Այն պետության, որը չի հարգում ժողովրդի ներքին ինքնորոշումը: Նշվածը վերջերս վերահաստատվեց ՄԱԿ-ի դատարանի խորհրդատվական եզրակացությամբ, որը մեր Արտգործնախարարությունը անհրաժեշտ չհամարեց նույնիսկ թարգմանել, ուր մնաց վերլուծել: Վելրուծության գործը դրվեց էնտուզիաստ ուսանողների վրա, որոնցից մեկը ես էի:

    Որպես ինքնորոշման իրագործմանն նախադեպ կարող եմ նշել Աֆրիկական բոլոր պետությունների անկախացումը, Արևելյան Թիմորը, Պաղեստինը, Կոսովոն, Հարավային Օսիան, Աբխազիան և այլն:

    Եվ վերջում ամանեկարևորը, Ղարաբաղի հարցը նման ընթացք է ստացել առաջին հերթին Ռուսաստանի մեղքով, քանի որ վերջինս պարտադրեց Հայաստանին զինդադարի գնալ, մինչդեռ դեպքերը ընթացքից բխում էր, որ կնքվեր հաշտության համաձայնագիր և վերջնականապես լուծել Ղարաբաղյան հակամարտությունը:

    հ.գ. անհրաժեշտության դեպքում կարող եմ ներկայացնել այն իրավական նորմերը, որոք կհաստատեն ասվածը:

    ---------- Ավելացվել է՝ 11:47 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:34 ----------

    Համաձայն եմ, ուժն է ծնում իրավունք: Եվ դա վերաբերվում է ոչ միայն միջազգային իրավունքին, այլև ներպետական իրավունքին: Եթե չկարողանաս իրավունքներիդ տեր կանգնես, դրանք երբեք չեն իրագործվի: Բայց դա չի կարող նշանակել, որ իրավունքը փուչիկ է ու անհրաժեշտ չէ:

    Բաց թողնենքնք ինձ ու իմ պատկերացնմումները գնահատելու քո մոլեռանդությունը ու անցնենք քո «դասախոսության» էությանը, Ռեալիստ ջան:
    Սկսենք վերջից, փաստարկից՝ որին ոչ թե մասնագիտորեն, այլ բանահյուսական մեկնաբանությամբ ես համաձայնվել, հետո մնացածը դրանից լբխի:
    1- Իրավունքի ու միջազգային իրավունքի ոչ թե ֆորմալ նկարագրման, այլ էական սահմանման խնդիր կար, որը դու չես արել: Իսկ առանց դրա իրավունքի թեմա շոշափող որևէ այլ խոսակցություն անիմաստ է:
    Ժողովրդական լեզվով մի գուցե կարելի է ասել, որ ուժն է ծնում իրավունք: Բայց արի նորմալ ձևակերպումների գանք:
    Պարզ օրինակով սկսեմ, հետո կբարդացնենք:
    Օրինակ դոդլֆիկի դեպքում իրենց գեղական նագլի ֆիզիկական ուժը բերեց մի քիչ փողի ու լոկալ ավտարիտետի: Հետո էդ մի քիչ փողը, ուժը, մեծ աներեսությունը, զոռբայությունն ու մնացած գումարային հատկանիշներն ու կողքինների քռչությունը ծնեցին ավելի մեծ մասշտաբով թայանելու, պալատներ սարքելու, մարդկանց վրա թքելու նրանց իրավունքը: Բայց էդ իրավունքը շարունակական ուժի մեջ է մնում արդեն կազմակերպված զինված գվարդիաների, զորքի շնորհիվ, դատարանները իրա ձեռքում պահելու ու նրանց պարտադրելու շնորհիվ:
    Այսինքն դոդլֆիկի սուվերենությունը ամբողջականացվել է, կենսունակ վիճակի է հասել ու վերարտադրվում է այն պատճառով, որ իրենք ունեն բոլոր նախա ու հարակից պայմանները՝ իրենց «սուբյեկտային» իրավունքը հայաստանի ներսում պարտադրելու: Ու այդ իրավունքն էլ մենակ ինձ ու քեզ չի պարտադրվում, սեռժին ու իրա շրջապատին էլ է պարտադրվում ու բոլորն են նրանց հետ հաշվի նստում:
    Ըստ մարդու հազարավոր տեսակի ֆորմալ-թղթային իրավունքերի, ըստ դեմոկրատական, ներ ու միջպետական հազարավոր տեսակի տեղական ու միջազգային դեկլարատիվ նորմերի, դոդլֆիկ գոյություն չպետք է ունենան ու իբր չունի: Բայց դա այդպես չէ:
    Հայաստանում դոդլֆիկ է, ռուսաստանում այլ անունով օլիգարխներ են, ԱՄՆ-ում 100 ավոր նմաններ կան, որոնք նույնիսկ կարողացան ամերիկյան զորքը զաստավիտով կոխեն Իրաք, հիմա էլ զաստավիտով պահում են Աֆղանստանում: Դոդլֆիկը ու էդ երևույթը պատահականություն չի, դրանք իրական սուվերեններ են, որոնք իրենց մասնավոր կամքն են պարտադրում ավելի մեծ պետական ու իրավական համակարգերում: Այսինքն ցանկացած իրավական համակարգի ներսում կան փոքր ուժային, շահային կենտրոններ, որոնք ի չիք են դարձնում մեծ համակարգի իրավական ամբողջականությունն ու անկողմնակալությունը:
    Կարգին երկրներում դոդլֆիկին զուգահեռ կան նաև կազմակերպված շահային խբեր /Groups of interest/ որոնք թե ներքին և թե արտաքին քաղաքականություն են որոշում, այն աստիճանի, որ ֆորմալ դեմքը, ներառյալ նախագահները վաաբշե պեշկա են:
    Ասածս այն է, որ իրավունքի հետևում պետք է անպայման սուվերեն, տեր կանգնած լինի, որը այդ իրավունքը կկարողանա պաշտպանել, ապահովել, վերարտադրել:
    Այսինքն ոչ թե ֆորմալ, այլ իրական միջազգային իրավունք ասածը, բացի ՄԱԿ-ի ու նման կառույցների շենքերից, ստից թղթերից ու դեկլարացիաներից իր ներսում մի ահռելի, ստրուկտուրավորված, էշելոնավորված ուժերի համակարգ է, որի մի վինտիկին կպնելը առաջացնում է ամբողջ համակարգի շահերի դղրդոցը: Էդ համակարգը դեկլարացիաների հետևում է թաքնված, բայց շարժվում է միայն շահերով:
    Իհարկե կան ռեսուրսային առումով «մեծ գայլերի» համար ոչ հետաքրքիր ու ներքին կուռ կարգապահության հասած որոշ երկրներ, /եվրոպական հյուսիսի բարգաված երկրները, կանադան, Նոր զելանդիան, ավստրալիան/ որոնցում նման շահային խմբերի ազդեցությունը մինիմումի է հասցված: Բայց միջազգային գործերում այդ երկրների ազդեցությունը չնչին է և նրանք շատ հաճախ ստիպված են համակերպվելու գերտերությունների պահանջներին:
    Իմի բերելով ասածս, եզրակացնեմ, ոչ միջազգային իրավունք ասածը դոգմա չէ, անկողմնակալ չէ, անխտիր կիրառման ենթակա չէ: Այն ֆասադ է, որի հետևում մի մեծ ինտրիգային-քաղաքական աշխարհ է, որը գործում է մարդկային թուլություններին ու կրքերին համապատասխան-ոչ ավել, ոչ պակաս:
    2-Հիմա վերադառնանք քո դասախոսությանը: Գրում ես, « Ցանկացած լուրջ պետություն միջազգային իրավունքով հիմնավորում է իր գործողությունները, դիրքորոշումները և որոշումները: Ուստի այն ծեծված մտքից, որ միջազգային իրավունքը փուչիկ է, արդեն իսկ ենթադրվում է, որ այդ միտքը արտահայտողը ընդհանրապես պատկերացում չունի, թե ինչա իրենից ներկայացնում միջազգային իրավունքը ու իրա գիտելիքները լրագրողական մակարդակի են, եթե ոչ ավելի ցածր
    Ռեալիստ ջան, ֆորմալ հիմնավորումը ոչ մի կապ չունի իրական, նպատակային, ուժային պրոցեսի հետ: Փաստաթղթային անդրկուլիսային զաստավիտով ձևակերպումն ու իրավունքը իրար հետ կապ չունեցող, ռուսների ասած՝ երկու մեծ տարբերություններ են: Մենք զաստավիտի հնարավորություն ինչքան գիտեմ չունենք: Հետևաբար քո այս թեզով ղարաբաղյան հարցին մոտենալը որպես մասնագետ՝ մեղմ ասած նաիվ է, իսկ որպես խորհրդատու, կամ քաղաքագետ՝ կործանարար:
    3-Սովետական Հայաստանը հենց քո հարգած միջազգային իրավունքի նորմերով սուվերեն պետություն էր, Ղարաբաղն էլ ինքնակառավարվող ու ինքնորոշման իրավունքով սուբյեկտ: Ղարաբաղի ինքնորոշումն ու ազգերի ինքնորոշումն էլ իրար հետ կապ չունեցաղ հարցեր են: Ղարաբաղը ոչ թե որպես ազգ, այլ որպես ինքնավար սուբյեկտ ինքնորոշման իրավունք ուներ, որը և իրացրեց Հայաստանին միանալու իր գերագույն մարմնի որոշմամբ: Համաձայն միջազգային իրավունքի նորմերի, դրա համար Մոսկվայի հաստատման կարիքը չկար: Չէր կարելի այդ որոշումը ընդունել, հետո շպրտել աղբարկղը ու նորից սրա-նրա դուռն ընկնել, թե մենք վախից չենք ընդունել, բայց դուք ղարաբաղի անկախություն ընդունեք, իսկ մենք անուժ ենք, մեզ կմորթեն:
    4-Դու ներնգափոխում ես իմ ասածի տրամաբությունը: Հայաստանը զինված լինելով Ղարաբաղի և հայաստանի գերագույն խորհրդների վերամիավորման մասին որոշումներով արդեն պետք է հանդես գար ոչ թե որպես Հայաստան, ղարաբաղ առանձին-առանձին դեմքերով, այլ որպես միացյալ սուբյեկտ՝ մեջտեղ բերելով կայացած պատերազմի արդյունքներն ու բոլոր հնարավոր արգումենտները 2 թուրքերի դեմ: Մեր խնդիրը ղարաբաղը չէր միայն, այլ կոնցեպտուալ մենք լուրջ պրոբլեմ ունենք ադրբեջանի էլ, թուրքերի հետ էլ: Երկու կողմից էլ գենոցիդ է խառված: Չէր կարելի մուղամներով միլիոնի թափած արյան հետ խաղ անել: Մենք շատ ավելի ուժող էինք և միջազգային համակրանքի արժանի, եթե միացյալ ճակատով հարցերը դնեինք, այլ ոչ թե մուղամներով: Հարցը ոչ թե թուրքերից հողային պահանջներն էին, այլ այդ ֆոնին ղարաբաղի խնդրի լուծումը և կենսունակ հայաստանի ստեղծումը:
    Մենք քո անփառունակ, անիրական տեսությունների հետևից ընկնելու շնորհիվ դառանք ծաղրի առարկա:
    Հենց հիմա այլևս Ղարաբաղի հարցը չի սեղանին, այլ Հայաստանի ռեգիոնալ կենսունակության խնդիրն է դրված օրակարգում: ԼՏՊ-ն այդ հարցը դիտարկում էր սերգոջանի սկզբունքով- զիջի կապրես: Դաշնակները- ծովից-ծով արյամբ: Իսկ իրականում մենք ինքներս ղարաբաղյան պատերազմով ձեռք բերվածի շրջանակներում պետք է գտնեինք այն մինիմումը որը մեզ անհրաժեշտ է, ու թե թուրքերի, թե ադրբեջանցիների հետ միացյալ պակետով այդ հարցը քննարկեինք: Թուրքերը շատ էլ ուրախ կլինեին ղարաբաղի ադրբեջանական զիջումներով մեր հետ բարիշել ու դրանով սեպ կխրվեր իրենց մեջ էլ: Իսկ մենք էշություն արեցինք, ղարաբաղի վերամիավորումը սարքինք ազգերի ինքնորոշում, գենոցիդը սարքինք ֆուտբոլ, թուրքերն էլ միացան ադրբեջանին, ասին էս դեբիլներին ավելի ա պետք կզացնել, ու գենոցիդը շարունակել, որովհետև անզգա էլ են:
    Քո մնացած կետերին չեմ անդրադառնում, որովհետև տարրական են ու քննադատության ոչ ենթակա:
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 11.09.2010, 18:58:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •