REAL_ist-ի խոսքերից
Ճիշտն ասած վերը գրված տեքստի մեջ միջազգային իրավունքի իմացություն ընդհանրապես չնկատեցի:
Տարածքային ամբողջականություն հարգելը չի նշանակում ինքնորոշման իրավունքի բացառում: Տարածքային ամբողջականությունը գործումա պետությունների միջև հարաբերություններում, ոչ թե պետություն-ինքնորոշվող ժողովուրդ հարաբերություններում, ինչն էլ հաստատվեց վերջերս Կոսովոյի գործով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացությամբ: Ղարաբաղյան բանակացային գործընթացում միակ գլոբալ սխալը Ղարաբաղի բացակայություննա բուն բանակցություններում:
Ղարաբաղի միանալը Հայաստանին նույն ինքնորոշման իրավունքի իրականացման տեսակա: Իրավունքի տեսանկյունից տարբերություն չկա ինքնորոշումը կիրականացվի անկախ պետության ձևավորմամբ, թե այլ պետության միանալու միջոցով: Եթե հետաքրքիրա սկզբունքի բովանդակությունը կարող եք կարդալ 1970թ. ՄԱԿ-ի Միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագիրը:
Էջանիշներ