Վիշապ-ի խոսքերից
Ո՞նց ես պատկերացնում։ Մեխանիզմը կարո՞ղ ես մոտավորապես ասել։ Ասենք Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրում (տեսականորեն եմ ասում, դիցուք ամեն ինչ հարթ է), որ Ղարաբաղը անցնում է Ադրբեջանի կազմ, բարձր ինքնավարության տեսքով։ Ի՞նչ ես կարծում, 1. Ղարաբաղը ստորագրելու՞ է էդ համաձայնագրի տակ, 2. Մինչև այդ համաձայնագրի ստորագրումը Ղարաբաղը թույլատրելու՞ է ադրբեջանցիների մուտքը Ղարաբաղ։
«Ոչ մի թիզ հող» կարգախոսը այնքան պիտի ձգվի, ինչքանով որ ձգվելու է Ադրբեջանի կողմից «Ղարաբաղը երբեք անկախ չի լինի» կարգախոսը։ Մնացած բոլոր դեպքերը անմիջապես պատերազմի են հագեցնելու։ Հայերը չեն ասում «երբեք», բայց Ադրբեջանը ասում է։ Դա նշանակում է, որ այս պահին այս հարցը լուծում չունի։
Էջանիշներ