Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
Զարգացածությունը թե Երևանի և թե Մոսկվայի դեպքում կապ չունի: Մինչև սովետի քանդվելը Մոսկվան աշխարհի լավագույն քաղաքներից էր: : 60-80 ական թվականների Երևանը չքնաղ մի քաղաք էր: Եկվորների ու գյուղի քաղաք լցվելով դրանք այլանդակվեցին: Քաղաքային կուլտուրան վերացավ, էլիտար մարդիկ ընկնելով ծայրահեղ աղքատության մեջ շարքից դուրս եկան, տեղը լցվեց կրիմինալ փողատերերով:
Դու վերցնում ես աշխարհի հետամնաց, վայրենի- նոր- նոր զարգացող երկրների տրամաբանությունը դնում ես քանդված երկրի գոյատևման պատկերի վրա ու անում ես եզրակացություն, որը մի գուցե ձեռ տա արևմուտքցի, սովետի քանդվելու կայֆից խելքը թռցրած անտեղյակին: Բայց իրականությունը այլ է,
Ոչ Երևանը ոչ էլ Մոսկվան չեն զարգանում: Աճում են որպես այլանդակ բնակատեղի, բայց որպես երբեմնի լուրջ քաղաք նրանք խելքի չեն գալու:
Սան Պաուլոն "զարգացել", դարձել է 40 միլոն, բայց քաղաք չի դարձել, մնացել է ընդամենը 40 միլիոնի գոյատևելու վայր:
Ամերիկյան շատ քաղաքներ իրենց քաղաքային կյանքով անհամեմատելի են եվրոպական քաղաքների հետ:
դա էլ հենց թերզարգացածության նշանն է , երբ քաղաքը ոչ թե զարգանում է այլ մեծանում… Երևանը երբեք չքնաղ քաղաք չի եղել, այն նախագծվել է որպես չքնաղ քաղաք, բայց երբեք չի իրականացվել… Երևանը պարզապես մեր մանկության քաղաքն է դրա համար էլ չքնաղ է…

ես սկզբմունքորեն համաձայն եմ քեզ հետ, բայց քաղաքի ու գյուղի տարբերությունը բնական լինելով հանդերձ զարգացած երկրներում դրանց տարբերությունը այդքան մեծ չէ որքան թերզարգացածներում… թերզարգացածներում պարզապես սարի-ու-ձորի տարբերություն է … նաև ժողովրդի մենտալիտետի մեջ