Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
voter, ողջունելի է, իհարկե, նման կարծիքը, սակայն բացարձակապես իրատեսական չէ: Եթե Սերժ Սարգսյանը ինչ-որ հայավնաս փաստաթուղթ ստորագրի հակամարտության վերաբերյալ, ու այդ փաստաթղթի իրագործման այսպես ասած «գարանտ» լինի թեկուզ Ռուսաստանը (այսինքն՝ հարցի լուծումը Ռուսաստանին ձեռնտու լինի), ամեն ինչ վերջացած է: Ես համաձայն եմ Տրիբունի այն մտքի հետ, որ այսօր բնավ էլ ամբողջ աղգը չէ, որ վեր կկանգնի ու կբողոքի նման բանի դեմ: Սակայն եթե անգամ ամբողջ Հայաստանը միահամուռ քայլի դեպի ռազմաճակատ, էլի ոչ մի բան չի ստացվի: Էս դեպքում կոնֆլիկտը չի մնա արդեն միայն հայ-ադրբեջանական: Մի կողմում կլինի Հայաստանը՝ մենակ, մյուս կողմում՝ Ռուսաստանն ու միջազգային կառույցների աջակցությունը: Հիշու՞մ ես անցած տարվա ռուս-վրացական պատերազմը. պատերազմն էլ չէ, ջարդը (ցավալի է, բայց՝ փաստ): Նույնը կկրկնվի այստեղ: Եթե անգամ ղարաբաղյան հարցը ստանա այնպիսի լուծում, որը ձեռնտու կլինի նաև ԱՄՆ-ին, այսինքն՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կոնսենսուսի գան այս խնդրում, անգամ այս դեպքում (ավելին՝ հատկապե՛ս այս դեպքում) Ռուսաստանը հայկական կողմից բողոքներ լինելիս մեկ վայրկյան անգամ չի հապաղի Ղարաբաղ ու ապա՝ Հայաստան զորք մտցնելուց:

Արի խոստովանենք, որ Հայաստանի դերակատարությունը բանակցային գործընթացում շատ չնչին է, եթե միայն դեռ գոյություն ունի. ամեն ինչ որոշում է Ռուսաստանը: Փաստաթուղթ ստորագրողն էլ է ՌՖ-ն լինելու՝ Սերժ Սարգսյանի (կամ մեկ ուրիշի) ձեռքով: Իսկ Ռուսաստանը իր «աճեցրած» համաձայնագիրը կպաշտպանի իր ողջ ռազմական ուժով, մի՛ կասկածիր: Ընդհուպ մինչև երկրորդ Ցխինվալը, քանի որ Ռուսաստանի համար այսօր տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելը կենսական՝ ազգային ու տարածքային անվտանգությանը համարժեք խնդիր է:
Կարծում ես Ռուսաստանը պլոճիկ կունենար մտներ Վրաստան եթե Օսեթները ու Աբխազները ու մնացած հարևան ազգերը իրար հարգեին, իրար անկախ ու ազատ ապրել ու գոյատևելու համաձայնության գային ու ոչ մեկ ոչ մեկի վրա ոտնձգություն չկազմակերպեր՞

Պարզ է, որ եթե հայերը բոլորով էլ դուրս գան նոր Սարդարապատի ամենաշատը մի առ ժամանակով կհետաձեն Արցախի պետականության ոչնչացման իրագործումը ու ավելիին չեն հասնի։

Բայց արդյոք, Արցախի վերաբերյալ որևէ սերժ, յոժ կամ արջ, տո թեկուզ տուալետում մարդ մաչիտ անող որոշում կարող է կայացնել ու այն իրագործել, եթե Արցախ պետությունը բոլոր անդրկովկասյան ազգերի համար ազատության ու անկախության սիմվոլ լինի։

Միգուցե դեռ հայերը չեն հասունացել, բայց ենթագիտակցաբար արդեն զգում են որ «ղարաբաղը մերն ա» կարգախոսը ուտոպիայա – մենք այդքան ուժ չունենք որ ՄԵՆԱԿՈՎ այն հավերժ պահենք, համակիրներ, դաշնակիցներ պիտի փնտրենք մեր հարևան ազգերի մեջ ու այսօրվա դրությունից ավելի լավ չի կարող լինել, երբ բոլոր ազգերին սկսած հյուսիսային կովկասից վերջացրաց թուրքական ու պարսից ծոցով ճնշում են չեն թողնու անկախանան իսկ մենք ով անկախացում է ուզում սկսենք իրար հետ լեզու գտնել, իրար գոյատևելու ու ազատ սեփական լեզուն պահելու, դավանանքը ունենալու ապահովություն տանք։

Դա չպիտի լինի այսօր ինչ որ պետական ընդհանուր կառուցվածքների տեսքով, կովկասյան կամ միջին արևելյան, կոնֆեդերացիա, բավարար է, որ մեկը մյուսին աջակցի, տնտեսական ու դիվանագիտական հարաբերություններ ստեղծի...

Իսկ հայաստան ԽՍՀՄ ժամանակ զորք մտցվել էր ու ինչ արին՞ ինչ կարող են անեն՞

Ազգային ազատագրական պայքարի դեմ զորք չես կարող կիրառել – Արցախը ցավող ազգային ազատագրական պայքարը նվիրել է Հայաստանին, բայց Հայաստանը արդեն անկախ պետություն է,....