Բիձա Արցախի առանձին պետություն լինելը ՄԻԱԿ լուծումն է, որի համեմատ ուրիշ ու բոլորի հայ, թուրք ռուս ժողովուրդները համար ընդունելի տարբերակ ոչ ոք առաջարկել չի կարող...
Արցախը ինքնուրույն պիտի դառնա ու անի այն, որ ոչ Հայաստանն է անում ոչ Ադրբեջանը - ստեղծի բազմազգ պետություն ուր հայերից բացի ուրիշները - օրինակ հենց թուրքերը, քրդերը, թաթերը... խաղաղ կապրեն։
Քանիցս ասել եմ, եթե Արցախի հանրապետությունը հայտարարությամբ հանդես գա, որ պարտրաստ է ընդունել բոլոր փախստականներին անկախ ազգային ու կրոնական պատկանելությունից, բնակության իրավունք տա այն պայմանով, որ ներգաղթողը Արցախի հանրապետությունը ճանաչի ու նրա քաղաքացիություն ընդունելու դիմում ներկայացնի, միջազգային հիմնադրամ էլ, չէ Լինսի դրամ էլ չէ Եվրոդրամ Հնդկական յուան էլ կտան, որ Արցախը դառնա պետություն այս տարածքում։
Թշվառների ադրբեջանցի փախստականների հարցն էլ կլուծվի կպրծնեն Ալիեվի լացու կոցից, հայերն էլ շատ չեն նեղանա, որ իրենց հողը տալիս են թուրքերին, դրանք կլինեն Արցախի քաղաքացիներ։
Բայց դե որոշ առումով Արցախցիք էլ զռ ու ինչպես ամեն հայ – գերադասում են մենակով օգտվեն կամ ոչ մեկին չտան, ինչը և Հայաստանում այսօր ակընհայտ երևում է - մարդա իր դաչեն, ջիպը, բաղչեն ու մենաշնորհը....
Ցավոք սրտի և Հայաստանի և Ադրբեջանը այսօր ազգատյատյությանինց կուրացած ժողովրդի պետություն է դարձել ու այդ ազգատյացությունը նույնիսկ սփյուռքահայերի մեջ է իշխում, դրանից էլ նորմալ միջազգային մակարդակում հարգելի իշխանություն ու պետություն չի ծնվում։
Ամեն ինչը գալիս է զոհի սինդրոմից, երբ զոհին կարգավիճակը հնարավորություններ է տալիս ու առավել ևս իշխանություն իրեն տանջողի, սպանողի, մորթողի նկատմամբ։ Նման դեպքում ոչ օրենք, ոչ կարգ, ոչ դատ հասկացողություններ դեր չեն խաղում, մոռանում է զոհը արդարության իր կոչերը ու սկսում ինքնադատաստան տեսնել....
Դա եմ տեսնում այսօրվա Սամվել Բաբայանների "Քուռ կգնանք" հայտարարությունների մեջ - ասա գնում ես ընդեղ ԻՆՉ անես, թիկունք ունես որ այդ տարածքները պահես՞ 94ին Նախիջևան էլ կարող էինք մտնել, բայց ինչ էինք ստանալու բացի Թուրքիայի ու Պարսկաստանի հետ գլխացավանքից՞
ՈՒժեղե է նա, որ ի վիճակի է իրեն զսպել ուժ չկիրառել ու առանց դրա հարցը լուծում է....
Էջանիշներ