Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Ռամ ջան, իմ ասածն էն էր, ու Ռուսաստանը չի կարող առենլ, բայց չի էլ թողնի որ ուրիշին ծախեն: Ու ամեն ինչ կանի, որ զրկի դրանց ուրիշին առանց իրա ծախելու հնարավորությունից: Դա Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունի: Առանց գազ ու նավթ ծախելու Ռուսաստանը կմեռնի: Ռուսաստանին պետք ա, որ Եվրոպան բացի իրանից ուրիշ տեղից գազ չկարանա առնի: ձեռ ծանս լինի աֆրկայից մտնող գազամուղներն ու տանկերներն էլ կպայթացնի: Առանց այդ էլ վերջին մի տարում Ռուսաստանի տեսակարար կշիռը Եվրոպական գազի շուկայում կտրուկ նվազել ա: Պանիկայի մեջ են ռուսները:

Մնացած մասի հետ լրիվ համաձայն եմ: Ամեն ինչ պիտի անի, որ իր ազդեցությունը պահի տարածաշրջանում, ու չթողնի որ ստեղ ուրիշ մարդ մտնի: Բայց դրա համար Ռուսաստանի հաստատ Նաբուկո պետք չի: նայի Վրաստանին, Բաքու-Ջեյհանի խոդի քցելուց անմիջապես հետո փաստորեն Վրաստանը կոշտ ու կոպիտ Ռուսաստանի ուղարկեց գրողի ծոցը: Ուրիշ բան, որ վերջին թարախությունով վրացիների կզացնում ա: Բայց մի հատ նավթամուղով Վրաստանի դուխը հելել իրան ուտում ա: Ասեցին, վերցրու բազաներդ գնա ստեղից: Լրիվ շանս կա, որ նույն բանն էլ հայերը կանեն: Վրացիների պրոբլեմները մերինից քիչ չի: Իրանք էլ են թուրքերից վախենում, ու լիքը էթնիկ պրոբլեմներ ունեն երկրի ներսում: Բայց արդյունքում Ռուսաստանից ազատվելու լուրջ քայլեր են անում:
Միանշանակ համաձայն եմ` իդելական տարբերակում Ռուսաստանը ոտը կդնի ու կասի նայեք, եթե Նաբուկոն իսկակմուց խաղեր տվեց հայերին զենք եմ բաժանելու, կռիվ գցեմ, հետո զորքերս բերեմ դնեմ ստեղ ու մի քանի տարի մոռացեք, Կովկասի մասին ու իր էներգակիրներ էլ հետը...Սա ինձնից լավ ԱՄՆ-ն է հասկանում ու Ռուսաստանն էլ գիտի էս տարբերակի մասին: Դրա համար էլ ԱՄՆ-ն ժամանակ է ձգում, ուղղակի որ հասցնի տանկերը ու զորքը բերի Թուրքիա...Հետո իրավիճակը կտրուկ կփոխվի: Այ թե էտ ժամանակ Ռուսաստանի թափը հերիքեց պատերազմը կանի, եթե չէ ուրեմն Նաբուկոն հաստատ կլինի, Թուրքիայի հետ սահմանը կբացվի, որտեղով իհարկե կանցնի ռուսական երկաթգիծը ու ռուսաստանի միակ շահը էն կլինի որ հասնի նրան, որ Հայաստանում կանտռոլը ինքը անի...Իսկ Հայաստանից ռուսաստանին հանելու համար շատ մեծ գին ա պետք վճարել: Չգիտեմ էլ հնարավոր ա տենց բան...Սաղ իրանցն է ախր... Տեսար Լևոնը 9 օր ասեց մարտի մեկ եղավ: Հաջորդ անգամ աստված գիտի ինչ կլինի...