Սեֆիլյանի հայտարարությունները իր խորին համոզմունքներն են, չեմ կարծում թե այդտեղ թաքնված, տակից մտքեր կան։
Նա ուղղակի ազնվորեն հավատում է, որ մեծամասնությունը ոչ մի թիզ հող կարգախոսի կողմնակից է։
Հարցը նրանում է, որ Նալբանդյանի վերջին ասուլիսը հիմք է տալիս մտածելու, որ հողերի հանձնման կետը իսկապես զուտ Ադրբեջանի հանգստացնելու համար է ու հող հանձնելու մասին ոչ մեկ չի խոսում Հայաստանի հետ։ ԴԱ ադրբեջանցիների ու ռուսների և ադրբեջանցիների ու ամերիկացիների միջև է միայն քննարկվում։
Այսինքն իմաստ չունի քննարկել «հայերից ով հողերը տալու է ով չէ» այդ հարցում Ժիրայր Սեֆիլյանը ճիշտ է, մեծամասնությունը դրա դեմ է.... Իսկ որ ազատագրված տարածքների հնարավոր սակարկման կողմնակիցներ կան - գաղտնիք չէ, որ նրանք ոչ միայն ՀԱԿի շարքերում են։
Այսօր կագնած է մի ուրիշ հարց ադրբեջանը այդ տարածքներից կհրաժարվի ի օգուտ Ռուսների։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ազատագրված տարածքները Ռուսները իրենց հսկողության տակ վերցնելու ու հետագայում Ադրբեջանին տալու խոստումներով, փորձում են Բաքվին իրենք կողմը քաշել։ Նույնն էլ անում է ԱՄՆն...
Հայաստանի դժբախտությունը նրանում է, որ իրեն չեն էլ հարցնում, քանի որ ոչ Ռուսաստանը ոչ ԱՄՆն սերժանտներին էշի տեղ էլ չեն դնում, դրա համար էլ ոտ ու ձեռ էին ընգել Սարկոզի էին կանչում, միակ հույսները մնացել էր Ֆրանսիացի համանախագահողը որ գոնէ հայերի հետ ու հայերի անունից խոսի ու Օբամա Մեդվեդև փսփսոցների արանքում մեկ մեկ հիշացնի հարցնի «բա Հայերը՞»....
Տեսնենք Հուլիսին համանախագահողների վերամշակված տարբերակը ինչ ձևաչափ է ունենալու։
Էջանիշներ