Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
Ես այդպիսի գաղափար առաջ չեմ քաշել: Ես ասում եմ, որ բավական է Հայաստանի Հանրապետությունը զրկանքներ կրի Ղարաբաղի հետ կապված, ժամանակն է բանակցություններում որևէ լուրջ առաջնընթացի, իսկ թե ինչքանով մեզ դուր կգա այդ առաջընթացը, արդեն առաջնահերթ չէ, քանի որ, կրկնում եմ, բանակցությունների վերջին 10-11 տարվա պատասխանատվությունն ընկնում է Ղարաբաղից եկած ու ՀՀ ղեկավարություն դարձածների, այդ տարիների Ղարաբաղի ղեկավարություն ու այդ ամենին լուռ հետևող Ղարաբաղի հասարակության վրա:
Ես էլ քո միտքն եմ զարգացնում, ասում ես կարևոր է առաջընթաց ինչ գնով ուզում է լինի, հիմա ուզում եմ հարցնեմ պատրաստ ես դու կրես պատերազմի զրկանքները եթե այդ այսպես կոչված քո ցանկացած «առաջընթացը» հանգեցնի պատերազմի:

Ի վերջո պետք է լրջանալ ու հասկանալ որ հարցի լուծումը կլինի կայուն եթե բավարարի ԲՈԼՈՐԻՆ, և՜ մեզ և՜ նրանց, նաև ԱՄՆ-ին ու Ռուսաստանին: Ըլը ես դեռ Թուրքիա , Իրան չեմ ասում:

Լրագրում հոդված կա այսօր շատ լավն է:
http://www.lragir.am/src/index.php?i...ents&pid=27998

Փաստորեն Ռուսաստանը ուզում էր ամեն գնով կարգավորում ( ի դեպ քո նախընտրած տարբերակը ) իսկ ԱՄՆ-ը այն տորպեդահարեց ու սաբոտաժի ենթարկեց:

Դե հիմա պատկերացրու որ քո նման մտածողները գնաին Ռուսաց ցարի ոտների տակ ընկնեին խնդրեին, աղաչեին, որ պռոցեսը արագացվի ինչ գնով ուզում է լինի, կողքից էլ ԱՄՆ-ը նայում է, արա էս հայերը էլի գժվեցին, շատ են ուզում կարգավորում արի սրանց գլխին մի հատ այնպիսի «կարգավորում» սարքենք, որ 1000 տարի չմոռանան ու հանում Պետդեպի սայթում տպում են խայտառակ փաստաթուղթ որտեղ նույնիսկ ռեֆեռենդում բառ չկա ( չնայած որոշ սերժանտականներ հալյուցինացիաների մեջ այնտեղ համառորեն ռեֆեռենդում են տեսնում ) ու այդպես շարունակ...

Իսկ Հայաստանի զրկանքների պատճառը հաբռգած, բութ ու շատակեր «էլիտան» է:
Որը պատրաստ է ամեն ինչ սակարկման առարկա դարձնել միայն թե շարունակի լափել իր սիրած քյաբաբ-խորովածը: Թե գիտես, որ Հայաստանով գազամուղ անցավ քեզ անձամբ էդ գազամուղից բաժին է հասնելու: Չնայած կարող է ու հասնի , չգիտեմ , միգուցե դու իսկապես սերժանտականների հետ լավ ես, ոնց որ թե իրենց նման ես մտածում: