Էս էլ Մադրիդյան սկզբունքներ կոչվածը:

Մեջբերում Zangezur-ի խոսքերից Նայել գրառումը
- Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքերի վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը.
Մենք հող, իսկ իրենք ինչ? Շահումյանն ու Գետաշենը ԼՂՀ-ի մաս են, դրանք մեզ հետ են տալիս?? (չնայած ինչ օգուտ դրանցից)

Մեջբերում Zangezur-ի խոսքերից Նայել գրառումը
- Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ տալը, որը կերաշխավորի անվտանգություն եւ ինքնակառավարում.
Ժամանակավոր կարգավիճակը պետքա լինի անվտանգության երաշխավոր?
Բանակնա երաշխավորը, որին զրկում են կարևորագույն դիրքերից, հետո էլ ասելու են դե պաշտպանի:

Մեջբերում Zangezur-ի խոսքերից Նայել գրառումը
- Միջանցք, որը կմիավորի Հայաստանը Լեռնային Ղարաբաղին.
... որը օրումեջ կգնդակոծվի թուրքերի կողմից ստրատեգիական բարձունքներից, որոնք նվիրում ենք...
Ու ովա էն ռիսկովը, որ բամբյոժկի տակ պտի գնա գա էդ ճանապարհով?

Մեջբերում Zangezur-ի խոսքերից Նայել գրառումը
- Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցումը օրենքով պարտադրված կամքի արտահայտմամբ
Ինչա նշանակում կարգավիճակի հստակեցում? Այսինքն անկախ թե չանկախ? Ու ովքեր են մասկացելու էդ կամքի արտահայտմանը? Նաև թուրք փախստականները?

Մեջբերում Zangezur-ի խոսքերից Նայել գրառումը
- Ներքին տեղահանվածների եւ փախստականների իրավունքի կիրառում, որով նրանք կարող են վերադառնալ իրենց նախկին բնակության վայրը
- Ներքին տեղահանվածների եւ փախստականների իրավունքի կիրառում, որով նրանք կարող են վերադառնալ իրենց նախկին բնակության վայրը
Այ հենց սրա մասին էլ ասում էի: Իսկ հայ փախստականներին պտի առաջարկեն գնալ Սումգայիթ ու Բաքու?? Մյուս օրը սաղ մարդ չի մնա, իսկ թուրքերին կբերեն ու կլցնեն Ղարաբաղ միջազգային ապահովիչների կանտրոլի տակ:

Մեջբերում Zangezur-ի խոսքերից Նայել գրառումը
- Միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնց մեջ ներառվում է խաղաղապահական գործողություններ:
մի հատ մեեեեեծ ԲԼԹ: **** ձեր միջազգային երաշխիքները: Ոնց որ հոլանդացիք թողին թռան Սրեբրենիցայում, թե ոնց որ ձեռի հետ "ախ" արեցիք իսրայելին որ մտել էր Լիբանան???


Միակ հույսս էնա, որ մերոնք թոզ են փչում, թե չէ էս ամեն ինչը եթե իրականություն դարձավ, ապա ՊԻՇԻ ՊՐՈՊԱԼ...