Մեջբերում yerevakluram-ի խոսքերից Նայել գրառումը

«Ինչ վերաբերվում Ղարաբաղին և այլ տարածքներին, ապա դրանք քայլ առ քայլ, աստիճանաբար կվերադարձվեն Ադրբեջանին փախստականների հետ միասին: …»,- …
Ի՞նչ է ասել Մեթյու Բրայզան Эхо Москвы ռադիոկայանի եթերում

Այսօր Эхо Москвы ռադիոկայանի կայքում հրապարակվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի հարցազրույցը, որտեղ նա նշում էր, որ Լեռնային Ղարաբաղը կունենա նոր իրավիճակ: «Կլինի նոր կոնստրուկցիա, կարելի է ասել, քաղաքական...»:

Հարցազրույցը վարող Ալեքսեյ Վենեդիկտովի հարցին, թե արդյո՞ք դա Ղարաբաղն է, Մեթյու Բրայզան պատասխանում է.

«Это Карабах, да. Но что касается Карабаха и других территорий – они вернутся к Азербайджану, шаг за шагом, поэтапно вместе с беженцами, да. Но очень-очень трудно определить, когда какая обстановка будет у Карабаха».

Այս հատվածը մենք ներկայացրել ենք Ձեր ուշադրությանը, սակայն հարցազրույցի աուդիո տարբերակում մեկ փոփոխություն կա։ Հավանաբար ելնելով համատեքստից՝ սղագրողն ավելացրել է «Но что касается Карабаха» արտահայտությունը, իսկ նույն հարցին ի պատասխան՝ Բրայզան տառացիորեն ասում է հետևյալը.

«Это Карабах, да, да, да ..., и другие территории вернутся к Азербайджану, шаг за шагом, поэтапно вместе с беженцами, да. Но очень-очень трудно определить, когда какая обстановка будет у Карабаха».

Կից ներկայացնում ենք հարցազրույցի սղագրված և աուդիոտարբերակները.

http://www.echo.msk.ru/programs/beseda/591196-echo/
Հարցազրույցը՝ 2009-05-11-beseda-1109.mp3 անձամբ լսեցի, կարծում եմ, Մեթյուն լավ կլինի հարցերին պատասխանի անգլերեն, քանզի նրա «ռուսերենով» ռուսները ինչ ասես ու ոնց ասես հասկանում են։ Ինչպիսին մեր պետությունն է, այդպիսին մեր պետության խնդիրներն են, այդպես մեր պետության իշխանություններն են լուծում, ու այդպես արտասահմանցիք վերաբերում են մեր խնդիրներին՝ խայտառակ կերպ։