User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ դիտավորություն մի փնտրիր խոսքերիս մեջ, գուցե ես իսկապես լավ չեմ հասկանում թե ինչ է ուզում ասել Rammer-ը, թե իր կարծիքով այսպես թե այնպես Ղարաբաղը լինելու է Ադրբեջանինը, որովհետև հակառակը պնդելու թեմա ու հիմք չկա ըստ իրեն… Rammer, մանրամասնիր խնդրեմ, թե ո՞նց է Ղարաբաղը այսպես թե այնպես լինելու Ադրբեջանինը, ես օրինակ առանց կռվի չեմ պատկերացնում։

    Հ.Գ. Ես չասեցի, թե Rammer–ը կողմ է ահռելի պարտքեր վերցնելուն։ Բայց Rammer–ը պարտքերի տակից դուրս գալու ճանապարհ Ղարաբաղը հանձնելը կարծես թե պատկերացնում է։
    Փորձում եմ դիտավորություն չտեսնել, բայց երբ որ նույն տրյուկը պարբերաբար կրկնվում է, ապա ակամա սկսում ես կասկածել ազնիվ մղումներին. ներիր անկեղծության համար: Ինչևէ, ասում ես՝ դիտավորություն չկա, այս պահին հավատում եմ:

    Անցանք առաջ: Անկախ նրանից ես կամ դու Ռամեռի դատողություններին համաձայն կլինենք թե չէ, առնվազն պիտի ազնվություն ունենանք նկատելու, որ ինքը ընդամենը փաստերի համադրությամբ վերլուծություն է ներկայացնում, վերլուծություն, որն ունի ԿՈՒՌ տրամաբանություն: Դու դրան հակադրում ես էմոցիոնալ գրառումները, որ ինչպե՜ս կարելի է հանձնել և այլն: Զուտ որպես հայորդի, որպես ՀՀ քաղաքացի ես ինքս անընդունելի եմ համարում որևէ հողակտորի հանձնումը, որևէ զիջումը: Բայց քաղաքականությունը ու երկիր պահելը էմոցիաների դաշտ չէ, հետևաբար առաջարկում եմ Ռամեռին հակադրվելուց (իսկ Ռամեռի գրառումներն ինքս էլ եմ չափազանցված համարում, թեպետ իրական հիմքի ու առավել բանական վերլուծության վրա), առաջարկում եմ ոչ թե այդպես կոչեր անել «ոնց, դու համաձա՞յն ես որ Ղարաբաղը պարտքերի դիմաց տան», այլ նույն կերպ տրամաբանված պատասխաններ հնչեցնել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (22.03.2010)

  3. #2
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Ժողովուրդ մուֆթա բազար եք անում պարզ հարցերի շուրջ, դրա համար էլ խառնվել եք իրար համ էլ մեզ եք խառնել իրար:
    Եկեք պարզ նայենք հարցերին ու սկսենք մեր նպատակներից, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: Ի՞նչ ենք ուզում մենք.

    1. Ուզում ենք, որ Հայաստանը դառնա նորմալ երկիր - տիպա դեմոկրատական, զարգացած տնտեսությամբ, արդար, հավասար:
    2. Ուզում ենք Ղարաբաղը մերը լինի, ուզում ա անկախ հռչակվի ուզում ա միանա Հայաստանին դառնա Գեղարքունիքի պես մարզ:
    3. Ուզում ենք հարևանների հետ փակ սահման չլինի, գնանք գանք, առուտուր բան անենք, տիպա տարածաշրջանը զարգանա:

    Հիմա, ի՞նչ ունենք մենք.

    1. Բացի Ղարաբաղից, մի երկու չռթ ավել գրաված տարածք:
    2. Փնթի ուզուրպատորների իշխանություն:
    3. Լիքը տալիքներ

    Ինչի՞ կարանք տեսականորեն հասնենք.

    1. Ղարաբաղը իրա կողքերով խելոք տալիս ենք թուրքերին, սահմանները յա բացվում են յա փակ էլ մնում են, տալիքները փակվում ենք, մենք մնում ենք մեր փնթի ուզուրպատորների հետ:
    2. Փնթի ուզուրպատորներ սաղիս տանում են պատերազմի՝ անհայտ ելքով, սահմանները մնում են փակ, տալիքները մնում են վզներիս, ու էլի մենք մնում ենք մեր փնթի ուզուրպատորների հետ:
    3. Փնթի ուզուրպատորները մի ձևի համաձայնության են գալիս թուրքերի հետ, Ղարաբաղը մնում ա մեզ, կողքերը տալիս ենք թուրքերին, տալիքները փակվում ենք, ու էլի մնում ենք փնթի ուզուրպատորների հետ:

    Կարճ ասած, ոնց նայում եմ, մենք մնում ենք մեր փնթի ուզուրպատորների հետ: Դրա համար էլ, մի պահ սաղս մոռանում ենք, թե էս պահին Ղարաբղը տալիս ենք, պահում ենք, պատերազմ ենք անում թե չենք անում: Առաջին գործով փոխում ենք փնթի ուզուրպատորներին, տեղները մի երկու հոգի խելքը գլխին լեգիտիմ ենք ճարում: Էս լեգիտիմները, ժողովրդի կողմից սիրված ու հարգված ասում են «սաղս գնում ենք պատերազմի, նեդեմ թուրքերի մայրիգը»: Սաղս ասում ենք «Կեցցե Հայաստանը» ու գնում ենք, քանի որ սաղս վտսահում ենք մեր սիրված ու հարգված լեգիտիմին: Կամ էլ մեր սիրված ու հարգված լեգիտիմն ասում ա «Ղարաբաղի կողքերը տալիս ենք, Ղարաբաղը պահում ենք, պատերազմ էլ չենք գնում»: Սաղս ասում ենք «Կեցցե Հայաստանը» ու համաձայնվում ենք, քանի որ սաղս վստահում ենք մեր սիված ու հարգված լեգիտիմին: Կամ էլ մի երրրորդ կամ չորրորդ կամ տասերորդ տարբերակ են մեզ ասում, ու սաղ համաձայնվում ենք: Ժող ջան, մեր պրոբլեմը փնթի ուզուրպատորներն են, քանի որ իրանք ինչ էլ անեն ՍԽԱԼ ԵՆ: Ասեն պատերազմ, Ռամի սածին ենք հանգելու, քանի որ կասկածելու ենք սրանց բռնած գործի վրա «բա որ սաղիս կուտը տալիս են, մեկա վերջը ղարաբաղը տալու են»: Ասեն «Ղարաբաղը տալիս ենք, վարյանտ չունենք, գեոպոլիտիկայա», ասելու ենք «դավաճանները ծախեցին Ղարաբաղը»:

    Կարճ ասած, ելք չկա, բացի փնթիներին մի ձևի ռադ անելուց: Այ երբ սաղս վստահ կլինենք որ մեր լեգիտիմը լեգիտիմ ա, էն ժամանակ հանգիստ կարանք քննարկենք պատերազմն ա ճիշտ, թե թսիկավարի սաղ տալը: Ժող ջան, երկիրը երկկր չի: Վիշապը ճիծտ ա ասում, հըլը մի հատ Իսրայելի պես երկիր սարքենք, իրանց պես էլ բանակ պահենք ու իրանց պես էլ վստահ լինենք որ մեր իշխանությունը մեր իշխանությունն ա, տենամ քանի հոգի կարա ստեղ իրա պարտքերով ու գեոպոլիծիկայով խաղեր տա: Քանի Սերոժ ընդ քոմփանին իշխանության ա, լուծում չկա: Միակ լուծումը Հայաստանում հեղափոխությունն ա: Ոնց ուզում ենք անենք, բայ պիտի անենք, թե չէ Ղարաբաղն էլ ենք տալու, մնացածն էլ վրից:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (23.03.2010), Mephistopheles (23.03.2010), Tig (23.03.2010)

  5. #3
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը

    Էհհհ ապեր լավ էլի...Հա հաստատ դու ու Վիշապը անձամբ կամանդիրովկա կգնաք համապատասխան երկրներ ու կասեք, սպասեք մենք Իսրայելի պես երկրի ենք կառուցում, տենանք ինչ ա լինում հետո Ղարաբաի հարցը կլուծենք...Ես նաղդ փող տվող եմ: Ապեր էս դաժե բարի ցանկություն չի, էսի վերվարածների լավ սերիա կլինի

    Հա մեզ հեղափոխություն ա պետք ` ՍԵՔՍՈՒԱԼ հեղափոխություն:

  6. #4
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Էհհհ ապեր լավ էլի...Հա հաստատ դու ու Վիշապը անձամբ կամանդիրովկա կգնաք համապատասխան երկրներ ու կասեք, սպասեք մենք Իսրայելի պես երկրի ենք կառուցում, տենանք ինչ ա լինում հետո Ղարաբաի հարցը կլուծենք...Ես նաղդ փող տվող եմ: Ապեր էս դաժե բարի ցանկություն չի, էսի վերվարածների լավ սերիա կլինի

    Հա մեզ հեղափոխություն ա պետք ` ՍԵՔՍՈՒԱԼ հեղափոխություն:
    Էտ էլ ա պետք, դեմ չեմ:

    Ապեր, ուրիշ վարյանտ չկա: Յա վառ կարմիր գույներով հեղափոխություն, յա մենք ենք ու մեր ղլզբաշները՝ տալիքներն էլ վրից: Մնացածը սաղ ատմազկայա: Պռոտսը կարանք կարճ կապենք ու ասենք - մենք որպես ազգ գոյության իրավունք չունենք, ոչ ներսում ենք մենք մեզ կարում պաշտպանենք, ոչ էլ դրսում: Ուրեմն մեզ ընդդիմություն, մընդդիմություն ՀԱԿ, ՃԱԿ, ԶԱԿ, 100 կամ 10.000 կետանոց ծրագրեր, պետք չի: Նստում ենք ու խելոք սպասում ենք թե ինչ ա լինելու:

    Կամանդիրովկի փող ունես, տուր, ես ու Վիշապը կգնանք էն երկրները, որտեղ սեքսուալ հեղափոխությունն արդեն կայացած փաստ է:

  7. #5
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Ժող, եկեք անկապանոցում քննարկենք, մոդերներն ու ընթերցողները չնեղանան
    Si vis pacem, para bellum

  8. #6
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Էհհհ ապեր լավ էլի...Հա հաստատ դու ու Վիշապը անձամբ կամանդիրովկա կգնաք համապատասխան երկրներ ու կասեք, սպասեք մենք Իսրայելի պես երկրի ենք կառուցում, տենանք ինչ ա լինում հետո Ղարաբաի հարցը կլուծենք...Ես նաղդ փող տվող եմ: Ապեր էս դաժե բարի ցանկություն չի, էսի վերվարածների լավ սերիա կլինի

    Հա մեզ հեղափոխություն ա պետք ` ՍԵՔՍՈՒԱԼ հեղափոխություն:
    Ռամ ապեր, Տրիբունը ճիշտ ա ասում, բացի "արյունալի հեղափոխությունից"… էդ հարցում ես իմ տեսությունն ունեմ… իմը չի, բայց դե…

    Ապեր, քո ասած վարյանտը էն ա որ թողնենք ղասաբը կույր աղիքը հանի… հա համաձայն եմ… կույր աղիքը պետք ա հանել, բայց բժիշկը պտի հանի…

  9. #7
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Փորձում եմ դիտավորություն չտեսնել, բայց երբ որ նույն տրյուկը պարբերաբար կրկնվում է, ապա ակամա սկսում ես կասկածել ազնիվ մղումներին. ներիր անկեղծության համար: Ինչևէ, ասում ես՝ դիտավորություն չկա, այս պահին հավատում եմ:
    Չուկ ջան, շնորհակալ եմ, որ այս անգամ «ստու՛մ ես, խեղաթյուրու՛մ ես» չես ասում, ու նրբանկատորեն հավատում ես թշվառիս։

    Անցանք առաջ: Անկախ նրանից ես կամ դու Ռամեռի դատողություններին համաձայն կլինենք թե չէ, առնվազն պիտի ազնվություն ունենանք նկատելու, որ ինքը ընդամենը փաստերի համադրությամբ վերլուծություն է ներկայացնում, վերլուծություն, որն ունի ԿՈՒՌ տրամաբանություն: Դու դրան հակադրում ես էմոցիոնալ գրառումները, որ ինչպե՜ս կարելի է հանձնել և այլն: Զուտ որպես հայորդի, որպես ՀՀ քաղաքացի ես ինքս անընդունելի եմ համարում որևէ հողակտորի հանձնումը, որևէ զիջումը: Բայց քաղաքականությունը ու երկիր պահելը էմոցիաների դաշտ չէ, հետևաբար առաջարկում եմ Ռամեռին հակադրվելուց (իսկ Ռամեռի գրառումներն ինքս էլ եմ չափազանցված համարում, թեպետ իրական հիմքի ու առավել բանական վերլուծության վրա), առաջարկում եմ ոչ թե այդպես կոչեր անել «ոնց, դու համաձա՞յն ես որ Ղարաբաղը պարտքերի դիմաց տան», այլ նույն կերպ տրամաբանված պատասխաններ հնչեցնել:
    Նաև կարելի է ազնվություն ունենալ ու տեսնել, որ ես ընդհամենը ընդվզում եմ այն կարծիքի դեմ, որը հանձնելու հնարավորություն է տեսնում, ու ոչ թե մարդուն մեղադրում եմ հանձնելու ցանկության մեջ։ «Պետք է հանձնել» և «ուզած թե չուզած հանձնելու ենք» մտքերի տարբերությունը ես հասկանում եմ։ Բայց ամեն դեպքում երկրորդ մտքի «կուռ տրամաբանությունը» այդպես էլ չեմ հասկանում։
    Si vis pacem, para bellum

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •