Rammer, էսօր թարս ոտից ե՞ս արթնացել։ Ղարաբաղը Հայաստանինը չի, Ղարաբաղը Ղարաբաղինն է, մարդիկ դե–ֆակտո իրենք իրենց անկախությունը հռչակել են, սահմանադրություն ունեն, օրենսդիր, գործադիր մարմիններ, անձնագրեր, ինչի՞ մասին ես խոսում… Էդ ի՞նչ պրոպագանդայի ալիք ես ճարել։ Մի հատ նորից քրքրի պատմությունները, տես թե ամենը ինչի՞ց սկսեց։ Էդ դրախտային հաշտուհամերաշխի հեքիաթները որտեղից ես լսել։ Ապեր, գյուղերը անկախ մայլաներ չեն, գյուղերը վարչական տարածքի են պատկանում, վարչական օրենքների են ենթարկվում, հարկեր են տալիս, ֆլան ու ֆստան… Հիմա դու հեքիաթ ես պատմում, թե ադրբեջանցիներն ու հայերը հրես խելոք ու հավասար կենթարկվեն ադրբեջանական օրենքներին ու ադրբեջանցիներին հարկ կվճարեն, ադրբեջանցիներն էլ հայերին հավասար արտոնություններ կտան, սիրո ու համերաշխության արմավենիներն էլ կծաղկեն Ղարաբաղում հա՞… Ես նորից եմ ասում, եթե տենց հեքիաթների ես հավատում, ապա լավագույն հեքիաթը Թուրքիայի հետ միավորվելն է, ձեռի հետ Հայաստանի ճանապարհներն էլ ասֆալտ կանեն, Անթալիա էլ առանց վիզայի կգնանք ու կայֆերով…
Էջանիշներ