Լեռնցի, դու էս տեղադրածդ կարդացել ե՞ս:
Եթե հա, պատմի էլի: Շատ երկար ա, էդքան կարդալու հավես չկա:
Լեռնցի, դու էս տեղադրածդ կարդացել ե՞ս:
Եթե հա, պատմի էլի: Շատ երկար ա, էդքան կարդալու հավես չկա:
Եթե ալարում ես կարդաս մաս5-ը կարդա... եթե հիմնավորումների կարիք զգաս, ամբողջը կկարդաս; Հիմնական միտքը մաս 5-ում է:
Հ.գ Տեսա գրառմանդ շնորհակալությունների քանակը ու զարմացա... փաստորեն պատրաստ եք կարդալ թեմաին չվերաբերվող հազար ու մի գրառումներ ու վիճել դրանց շուրջ, բայց թեմային վերաբերվող կոնկրետ մոտեցում կալարեք կարդալ: Այսինքն պարզ է դառնում, որ շատերն այստեղ են ուղղակի ժամանակ անցկացնելու համար, իսկ խնդիրների շուրջ խոսում են , պարզապես` ձևի համար:
Վերջին խմբագրող՝ Լեռնցի: 29.11.2009, 02:40:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
mkofranc (29.11.2009)
Գիտես, քո բերած օրինակը իսկ և իսկ թեմային էր,,, իսկ ես կիսում եմ քո կարծիքը բազմալեզու ալիքի վերաբերյալ , ես միշտ երազել եմ դրա մասին, ասենք euronews նման չէ , քոնե հիմա ադրբեջանում գործում է բազմալզու ալիք, այդ թվում նաև հայալեզու, որը ուղղված է Ադրբեջանի պրոպագանդելուն, գիտես միշտ ասել եմ ու կասեմ, հայը միշտ իրեն գովել է , բա ես խելոք եմ, ես էս եմ , ես էն եմ , վերջում ,պարզվում է ոչ մի բան չի: Հիմա ամբողջ օրը գովում են որ մեզ խելք է տվել Աստված, սիրելիս ում է պետք քո այդ փտած խելքը որ չես օգտագործում , կամ էլ օգտագործում ես հենց հայի նկատմամբ, տսեք թե ինչ միահամուռ, միասնական են մուսուլմանները.... Անձամբ ես թքած ունեմ թե Լևոնի, թե Սերժի վրա, ես կողմ եմ ռացիոնալ գործչի, բայց քանի որ չկա, ես կողմ եմ որ Սերժը մնա....... թե չէ իշխանափոխություն որ լինի , կգա մի նոր սոված , բայց խոստումներով լի մի փողոցային ու կնստի լափի, էլի իրա մասին կմտածի, մեզ պետք է կայուն տնտեսություն, և կայուն քաղաքական համակարգ::
ակամայից հիշեցի այն պատմությունը երբ պառավը անիծում է չար թագավորին ու սա մեռնում է , բայց գալիս է ավելի չար , ու դաժան որդին, որը շարունակում է հոր` թագավորի, քաղաքականությունը: Մի անգամ նոր թագավորը իմանում է որ պառավը աղոթում է ամեն օր իր ` թագավորի համար , և սա կանչել է տալիս իր մոտ ու հարցնում.
-Ինչու ես աղոթում ինձ համար պառավ, չէ որ ես քեզ այդքան չարիք եմ պատճառել:
Իսկ պառավը պատասխանում է.<<Գիտես ես քո հորը անիծեցի և դու նստեցիր գահին, և ավելի դաժան ես, հիմա աղոթում եմ քեզ համար, որ նքո որդին ավելի դաժան չլինի>> ,,,...........
Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան
Հայկօ (29.11.2009)
Շատ ես խորացել, Լեռնցի ջան: Մեծ ա, չեմ կարդում: Չեմ ուզում: Որտև վախենում եմ, որ կդնեմ կկարդամ, հետո կպարզվի, որ օդ էր: Դրա համար էլ քեզ առաջարկվեց համառոտ ներկայացնել հիմնական միտքը: Ի դեպ՝ ստեղ գրողներից շատերն էլ իրենց կարճ-կարճ գրառումները անելու համար բազմաթիվ էդ մեծության հոդվածներ, վերլուծություններ ու ուրիշ նյութեր են կարդացել, ու հանգել են իրենց սեփական միտքը էստեղ կարճ ու հստակ արտահայտելու ճիշտ որոշմանը, փոխանակ ահռելի մեջբերումներ անելու:
DIXIcarpe noctem
Քո հումորի զգացումը անհասանելի ա հասարակ մահկանացուներիս համար: Հա, ինձ էլ ա թվում, որ ավելի լավ կլիներ՝ չանեի, մեկ ա՝ ոչ տեղ հասավ, ոչ էլ մի գրամի օգուտ տվեց: Իզուր տեղը ստեղնաշար եմ մաշում: Էդ առումով համակարծիք ենք:
Հավես չունեմ քսան էջ կարդալու մի բան, որ տեղավորվում ա քսան տողի մեջ: Նման հոդվածներ օրական կուբամետրերով գրվում են, որ բոլորը հերթով պատճենենք ստեղ, Ակումբը կդառնա զիբիլանոց, շատ կներես: Կարող էիր ընդամենը հղումը տալ ու գրել, որ էս-էս բաների մասին ա: Կամ ինքդ, կարդալուց հետո, սկսեիր ստեղ էդ հոդվածի գաղափարներով բանավիճել: Ինձ ստեղ հարցուպատասխանի ֆորմատն ա հետաքրքրում, ոչ թե մամուլի տեսությունը: Հենա մենակ թերթ կկարդայի, Ակումբը էլ ինչի՞ս ա պետք:
Վերջին խմբագրող՝ Elmo: 29.11.2009, 12:33:
DIXIcarpe noctem
Mephistopheles (29.11.2009), Norton (30.11.2009)
Լեռնցի ջան, 5–րդ մասը հետաքրքիր կլիներ, եթե բացի «անհրաժեշտ է էս անել, էն անել»–ից նաև ասվեր, թե ու՞մ է անհրաժեշտ տվյալ գործողությունները անել։ Ո՞վ պիտի անի, ու եթե անելու ցանկություն կամ հավես չունի, էլի՞ ինչ է անհրաժեշտ անել։Իսկ թե այդ քայլերը իրո՞ք կբերեն նրան, որ մենք մեր սաղ հայրենիքը կազատագրենք ու անփորձանք կկառավարենք, հեղինակը չի ասում։ Նման է, որ կամ հեղինակը հեքիաթներ շատ է սիրում, կամ էլ հեղինակի նպատակը հոդված գրելուց այն կողմ չի անցել։
Si vis pacem, para bellum
Քանի որ խոսք գնաց "կայք կոտրելու" միջոցով պատերազմի մասին, որպես քիչ թե շատ այդ ոլորտից հասկացող մարդ, ասեմ կարծիքս:
Կայք կոտրելն այնքան անիմաստ բան չէ, ինչքան թվում է որոշներին (դատելով այս թեմայում արձագանքներից): Պարզապես դուք դրա իմաստն եք սխալ հասկանում: Կայք կոտրելու իմաստ այն չէ, որ այդ կայքը գոյություն չունենա, այլ այնտեղ տեղադրված գաղտնի ինֆորմացիան իմանալն է: Ինչը կարող է շատ կարևոր լինել: Պարզապես նման կարգի կայքերը, որպես կանոն, արտաքին աշխարհի համար ընդհանրապես փակ են լինում, ուզում ես նույնիսկ գաղտնաբառն իմացի, Հայաստանից չես կարող կպնել:
Ինչ վերաբերվում է մեր ու ադրբեջանցիների հնարավորությունների համեմատությանը IT ոլորտում, ապա, համենայն դեպս դպրոցական և ուսանողնական մրցույթներում, մենք իրենցից մի գլուխ բարձր ենք: Այսինքն` մենք խելացի ենք: Բայց իրենք էլ փող շատ ունեն: Վերջերս իմացել եմ, որ իրենց պետությունը ֆինանսավորում է բացմաթիվ ադրբեջանցի ուսանողների արտասահմանյան ԲՈՒՀ-երում սովորելը:
Քանի որ քարն իմ ուղղությամբ էր գլորված, ըստ ամենայնի, ապա փոքր-ինչ պարզաբանեմ: Նախ քո ասածը (գաղտնի ինֆորմացիային տիրանալը) նույնպես հանցագործություն է և անթյուլատրելի: Բայց երբ որոշ տաքարյուն հայ երիտասարդներ մտածում են կայք կոտրելու մասին, ապա բնավ չեն մտածում այդ ինֆորմացիային տիրապետել, այլ մտածում են, թե ինչպես անեն, որ ադրբեջանական այսինչ կայքում գրվի «F*ck Azeris»:
Ինչ վերաբերվում է տեղեկատվությանը, ապա որպես կանոն գաղտնի տեղեկատվությունը չի պահվում նույն սերվերում, ինչ արտաքին աշխարհի համար նախատեսված կայքը: Նման ինֆորմացիայի մուտքը որպես կանոն հրաշալի պաշտպանվում է, այդ թվում քո ասած միայն որոշակի IP-ներից որոշակի պարագաներում մատչումներ թույլատրելու գնով, ու դրանց հասնելը չափազանց բարդ խնդիր է, որն անցնում է բազում պաշտպանիչ շերտերի, այդ թվում, մասնավորապես, հատուկ firebox-երի և այլնի միջով: Տեսականորեն հասնել հնարավոր է, բայց խայտառակ բարդ աշխատանք է ու մանավանդ մեր տաքարյուն երիտասարդների բանը չի:
Ինչ վերաբերվում է մեր խելացիությանը... անշուշտ մենք ունենք փայլուն ուղեղներ, բայց առավել կարևոր է այդ ուղեղները ճիշտ օգտագործելը: Մասնավորապես հանրահայտ փաստ է որ հայկական ինտերնետում ծակերով ու անգրագետ կայքերն անհամեմատ շատ են ադրբեջանական ինտերնետի նմանատիպ կայքերից, թեև ընդհանուր կայքերի թիվը նրանց մոտ առավել շատ է: Հետևաբար մեր ուղեղները գնահատելուն զուգընթաց պետք չէ կորցնել իրատեսությունը:
Հակերությունը եղել ու մնում է խուլիգանություն, հանցագործություն: Սա չէ այն ուղին, որով պետք է գնալ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
One_Way_Ticket (29.11.2009), Արիացի (29.11.2009)
Չուկ, գրեթե ամեն ինչում հետդ համաձայն եմ, բացի հանցագործության պահից: Եթե մենք ինչ-որ կերպ կարողանայինք հակերության միջոցով տիրապետել թշնամու գաղտնի ինֆորմացիային, ես նման քայլին երկու ձեռքով կողմ կլինեի: Պատերազմում բոլոր միջոցները թույլատրելի են:
Ընգեր ջան, էդ քո սաղ հարցերի պատասխանները հոդվածում հոդվածի մակարդակով գրված է: Իսկ սա նենց հարց չի, որ հավես ունենաս, կամ չունենաս,... սա ազգային հարց է, ու ավելի բարձր մակարդակի վրա, քան ասենք պայքարելը իշխանափոխության համար:
Իսկ թե այդ քայլերը որքանով կբերեն նրան, որ մենք սաղ հայրենիքը ազատագրենք ու անփորձանք կառավարենք, հեղինակը որ ուզի էլ, չի կարա մի հոդվածում պարզաբանի ու լուսաբանի էդ հարցը, սկի մի երկու տող երկարության համար նենց վայնասուն էր բարձրացել ստեղ, որ ես էլ զարմացա... ի դեպ, ամեն բան կսպասեի, բայց ոչ դա:
Նման է, որ կամ դու հեքիաթներ շատ ես սիրում ու ամեն ինչի մեջ ման ես գալիս բարի չարի կերպարներ, և ուզում ես, որ բարին միշտ հեքիաթի վերջում հաղթի, կամ էլ քո նպատակը որևէ հոդված կիսատ պռատ կարդալուց ու քննադատելու սահմանից չի անցնում:Նման է, որ կամ հեղինակը հեքիաթներ շատ է սիրում, կամ էլ հեղինակի նպատակը հոդված գրելուց այն կողմ չի անցել
Հարգելի ընկերներ: Ի գիտություն: Ինչքան գիտեմ, նորմալ մարդը, որն ապրում է էս աշխարհում, շփվում է տարբեր մարդկանց հետ, կատարում տարբեր գործունեություններ և աշխատանքներ, երբեմն էլ հոդվածի կամ մեկ այլ ձևով արտահայտում է իր կարծիքը տարբեր հարցերի շուրջ: Ու առնվազն զարմանալի է էն մոտեցումը, երբ ասենք ծանոթանում ես մեկի արտահայտած կարծիքի հետ, քո մոտ ստեղծվում է էն կարծիքը, թե տվյալ անհատը մենակ էդ ա անում:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Հա Չուկ ջան, քո ասածը գիտես ինչի ա նման, ոնց որ ասես մարդ սպանելը անօրինական քայլ է, ու պատերազմի ժամանակ չի կարելի թշնամուդ սպանել,
դե հիմա ինֆորմացիոն պատերազմ է... ամեն բան էլ պատահում ա...
Բայց համենայն դեպս, իմ կարծիքով, չարժե, որ մենք ընգնենք Ադրբեջանական կայքերի հետևից, ավելի լուրջ գործեր էլ կան էդ ասպարեզում:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ