«Այդ հարցազրույցի մեջ զարմանալին այն չէր, որ Արդբեջանի նախագահը դժգոհ է բանակցությունների արյդունքներից: Զարմանալին մի քանի մտքերի մեջ է։ Ես չգիտեմ, թե ում հետ է համաձայնեցրել Ադրբեջանի նախագահը, և, եթե նկատել եք, հենց այդ պարբերության մեջ որոշակի անորոշություններ կան: Նա չի ասում` երբ, որտեղ: Մենք երբեք Ադրբեջանի նախագահի հետ տարածքներ վերադարձնելու հարց չենք քննարկել, իսկ նա դժգոհ է բանակցությունների ընթաքից և արդյունքից, որովհետև մենք քննարկել ենք ընդամնեը երկու հարց՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը և միջանկյալ կարգավիճակի հարցը: Իսկ եթե նա դժգոհ է, ես նրան այս հարցում ոչնչով օգնել չեմ կարող»:
Էջանիշներ