Աղբյուր՝ tert.amՄեդվեդևը, Սարգսյանը և Ալիևը հռչակագիր են ստորագրել
17:31 • 02.11.08
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին հռչակագիր։ Վերջինս ենթադրում է ղարաբաղյան հակամարտության՝ իրավաբանորեն պարտադրող միջազգային երաշխիքներ։
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ Սերժ Սարգսյանի և Ալհամ Ալիևի ներկայությամբ, հնչեցրել է բանակցությունների արդյունքում ստորագրված փաստաթղթի տեքստը։
«Նախագահները պարտավորվել են նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը,- ասված է հռչակագրում։ - Նրանք ընդգծել են ԵԱՀԿ միջնորդության կարևորությունը։ Բացի դրանից, նախագահները հաստատել են, որ խաղաղ կարգավորման հասնելը պետք է ուղեկցվի իրավաբանորեն պարտադրող միջազգային երաշխիքներով»։
Մեդվեդևը, Սարգսյանը և Ալիևը «պայմանավորվել են հակամարտության քաղաքական կարգավորման համաձայնեցման առումով շարունակել աշխատանքները բարձր մակարդակով և կարգադրել են ԱԳՆ ղեկավարներին ակտիվացնել քայլերն այդ ուղղությամբ», հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը։
Վերջին խմբագրող՝ Chuk: 02.11.2008, 19:33:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Գնացել ասել են, որ իրավիճակը պետք ա առողջացնեն ու եկել են հա՞: Կարգին գործ են արել էլի, ո՞վ կարար:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աշխարհագրական դիրք...
Ու մի բան էլ Ադրբեջանական նավթը ինչքան ես գիտեմ մի բարակ բանա... էտքան դրանից մի վախեցեք...
Այլ հարցա որ մեր ղեկավարություննա ապաշնորհ...
Ընենց են Ռուսի Հետևը մտնւոմ որ դաժե ռուսի դուրը չի գալիս... ՉԻ կարելի ոչ մեկի տակը պառկել ...
Պետք չի Ռուսին ցույց տան որ ինքը մեզ ավելիյա պետք քան եմնք իրան... /Բայց արդյո՞ք տենցա / ...
Loading your personal settings....
Բանակցությունների արդյունքում ստորագրել են համաձայնագիր բանակցությունները շարունակելու մասին.... կատարյալ տավթոլոգիկ ձևակերպում:
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոյեմբերի 2-ին կայացած հանդիպման ժամանակ ստորագրված Հռչակագիրը
«Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահները, ՌԴ նախագահի հրավերով հանդիպելով նոյեմբերի 2-ին Մոսկվայում, կառուցողական մթնոլորտում առարկայանորեն քննարկելով ղարաբաղյան հիմնախնդրի ներկա վիճակը և հեռանկարները, հակամարտությունը քաղաքական միջոցներով կարգավորելու հարցը` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը շարունակելու ճանապարհով,
1. Հայտարարում են, որ նպաստելու են Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը և տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը` ղարաբաղյան խնդրի կարգավորման ճանապարհով, որն իրականացվելու է միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի ու այդ շրջանակներում ընդունված փաստաթղթերի և որոշումների հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման և բազմակողմանի համագործակցության համար:
2. Հաստատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից իրագործվող միջնորդական ջանքերի կարևորությունը` հաշվի առնելով կողմերի հետ նրանց` 2007թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում կայացած հանդիպումը և հետագա քննարկումները, որոնք իրականացվել են քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների մշակման նպատակով
3. Համաձայնում են, որ խաղաղ կարգավորման ձեռքբերումը պետք է ուղեկցվի իրավաբանորեն պարտադրող միջազգային երաշխիքներով` կարգավորման բոլոր ասպեկտներում և փուլերում
4. Նշում են, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները պայմանավորվել են շարունակել աշխատանքները հակամարտության քաղաքական կարգավորման համաձայնեցման առումով, այդ թվում` բարձր մակարդակով իրականացվող շփումների ընթացքում, և կարգադրել են ԱԳՆ ղեկավարներին ակտիվացնել քայլերն այդ ուղղությամբ` համագործակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
5. Կարևոր են համարում խրախուսել կարգավորմանը միտված ջանքերի համատեքստում վտահության ամրապնդմանն ուղղված միջոցների կիրառմանը նպատող պայմանների ստեղծումը
Ու ժամերով էս կետերն էին քննարկում???
ministr, իհարկե ոչ: Անդրկուլիսյան խոսակցությունների, պայմանավորվածությունների մասին կարծում եմ, որ առաջիկայում կիմանանք:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Կասկածում եմ թե կիմանանք
Կարդացեք այս ինֆոն, շատ փակագծեր բացվում են.
http://www.nakanune.ru/articles/13696
Life is too short...
Արթ ջան, չվախենաս ախպերս, էս վիճակից էլ դուրս կգանք։ Ուղղակի Հայաստանի արտաքին գործերի (ներքին գործերինը առանձնահատուկ) նախարարները դունդուկներ են, ու քնած հավի տպավորություն են թողնում… Էդ Ադրբեջանի արգրեսիվ հայտարարություններին չեն ֆայմում մի հատ խելամիտ խատասխան տալ, օրինակ ասենք՝ "Ադրբեջանը միայն պատերազմական միջոցի կդիմի, քանզի օրինական դաշտում Ղարաբաղյան ինքնավարության պատճառով սահմանված այսօրվա Ղարաբաղյան տարածքները (իրենց ասած Օկուպացվաց տարածքները հետը) պատկանում են Հայ ժողովրդին. Մենք այնտեղ կատարել ենք մեծ, համահայկական (սփյուռքահայերին էլ հետը) ներդրումներ։" Եվ գոնե օգտվեն թուրքական քաղաքականության խելացի քայլերից ու ասեն,–Մենք այս հարցը գցում ենք "Սառնարան"։ Դե թող գնան ու գլուխ հանեն։ Դե թող նախկին բրիտանական գաղութատերերն ու Ռուսական արջուկները գլուխ հանեն «Հնդկական Առհամարանքի» մոդելից։
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ