User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    voter, համաձայն եմ, որ Հայաստանում ու Ղարաբաղում դեմոկրատական արժեքների հաստատման դեպքում մենք որոշ չափով դուրս կգանք Ռուսական ազդեցության ոլորտից ու ինքստինքյան կմտնենք արդեն ամերիկյան ճամբարի մեջ՝ որպես բնական-գաղափարական դաշնակից, մանավանդ որ՝ ԱՄՆ-ն այսօր հենց այդպիսի՝ գաղափարապես ձուլելու քաղաքականություն է վարում ամբողջ աշխարհում: Ու այս դեպքում Ռուսաստանին կզսպեր ոչ թե այն, որ հայերը բարի-դրացիական են իրենց հարևանների հետ. բնով ոչ. այլ հենց ԱՄՆ-ն, քանի որ ԱՄՆ-ին խիստ ձեռնտու է իրեն, այլ ոչ Ռուսաստանին ենթարկվող Հայաստանը, մանավանդ՝ եթե հարցը դիտարկենք Իրանի, Իսրայելի ու Թուրքիայի հետ Ամերիկայի ունեցած հարաբերությունների լույսի ներքո: Ամեն դեպքում տեսնում եմ, որ դու էլ ես համաձայնվում, որ միայն Ղարաբաղի կամ Հայաստանի բնակչության ձայնը վճռորոշ չի կարող լինել՝ հիմա:
    երևի էլի խուճուճ եմ գրել ու լրիվ ուրիշ տպավորություն էն թողել մտքերս։ Չնայած համոզված եմ, որ ԱՄՆի ազդեցության տակ անցնելու մասին ես չեմ գրել ու առավել ևս Ղարաբաղի կամ Հայաստանի բնակչության ձայնի ՀԵՆՑ վճռորոշ լինելու մասին եմ համոզում։ Իմ ասածը նրանում է, որ այդ ձայները ՔԻՉ են ավելին է պետք։

    Պնդումս նա է, որ ոչ մի ԱՄՆի, ոչ Ռուսաստանի ոչ էլ Թուրքերի ձայնը դեր չի կարող այլևս խաղալ, եթե տեղում իրար հետ համաձայնության գան հայերը, քրդերը, ասորիները, թաթերը, ավարները, լեզգիները, թալիշները ևյլն...

    Այդ իսկ համաձայնությունը կանխելու համար և Ռուսաստանը և ԱՄՆ չեչեններին ֆինանսավորել է, որ նրանք համը հանեն իրենցից կովկասի տերեր երևակայեն ու մնացած ազգերին իրենց ենթարկելու տպավորություն ստեղծեն, հետո էլ Վրացիներին ու Ադրբեջանին էին ֆինանսավորում նույն իմպերիալիստական մոտեցումներով շարժվելու ու փոքրամասնությունների հալածանքների քաղաքականությունը շարունակելու համար։

    Կարծում եմ Հայաստանը ազգային փոքրամասնությունների անկախության ձգտումները ամեն կերպ պիտի աջակցի ու անի դա Արցախի պետականության միջոցով։

    Փաստն այն է, որ Ռուսաստանին ձեռնտու է իր սահմանամերձ երկրներում կոնֆլիկտային իրավիճակներ ունենալը, քանի որ ցանկացած կոնֆլիկտ ենթադրում է միջազգային բեմում քաղաքական խաղ, իսկ Ռուսաստանը բավականին մեծ խաղացող է: Հակառակը՝ Եվրոպային ու Ամերիկային կոնֆլիկտներ պետք չեն. կա էներգակիրների հարցը, կա Իրանի հարցը և այլն: Եվ, ի վերջո, եթե Եվրոպան ու Ամերիկան (Եվրոպայի անունը «իներցիայով» եմ տալիս. սա համեմատաբար այնքան էլ ծանրակշիռ ֆիգուր չէ) կարող են շատ երկրներ դեպի իրենց գրավեն տնտեսաքաղաքական միջոցներով, Ռուսաստանը դրա ռեսուրսը չունի. շատ դեպքերում միակ լուծումը ՌՖ-ի համար կարող է մնալ միայն զինված ագրեսիան:
    ԱՄՆ–ն նույնքանով կոնֆլիկտի պղտոր ջրում ձուկ որսալու ցանկություն ունի ինչ Ռուսաստանը։

    Եվրոպան դա չի կարող ունենալ, քանի որ ընդհանուր միասնական քաղաքականություն չունի։ Իսկ եթե ունենա, հավանականությունը չնչին է, որ իմպերիալիստական նկրտումներ կարող է ունենալ Եվրեպան, քանի որ ազգայնամոլ իմպերիալիստների հարաբերական քանակը Եվրոպայում 3-4 է ի համեմատ 27 Եվրո-անդամի, իսկ եվրոպական պրեզիդենտ ու միանձնյա ղեկավար, որը կարևոր գործոն է միապետական նկրտումներ իրականացնելու համար, երբեք չի լինի Եվրոպայում։

    Ի դեպ՝ նախորդ գրառմանս վերաբերյալ ուրիշ՝ ավելի հավանական սցենար անցավ մտքովս. Հայաստանի բողոքի դեպքում նույնիսկ զորք մտցնելու կարիք չի լինի. բավական է միայն փակել մի քանի կենսական անհրաժեշտության բաների «կռանթները» ու վերջ: Գազ, հեռահաղորդակցություն, էլեկտրաէներգիա, երկաթուղի... Գրեթե ամեն ինչ, մի խոսքով, քանի որ Հայաստանում ստրատեգիական նշանակություն ունեցող ոչ մի կառույց այլևս հայկական չէ: Կարող է անգամ Մեծամորի ատոմակայանում չնչին վթար լինի, ո՞վ իմանա. դա էլ են, չէ՞, ռուս մասնագետները աշխատացնում:
    Դա արդեն անցել էնք, ապրել ենք... Առավելագույնը էն նույն, կռիսները որ այն ժամանակ թռնում էին Մոսկվա վաննա ընդունելու, էլի կթռնեն իսկ մնացողները կմնան։ Իհարկե երկար ժամանակ դա տևել չի կարող, բայց դրա համար էլ ռեսուրսով հարուստ երկրների միջև միշտ մրցակցություն կա, ընդհամենը անհրաժեշտ կլինի դիմանալ այնքան, մինչև նրանցից մեկն ու մեկը չշտապի ուրիշից առաջ դաշնակցային հարաբերություններ սկել իր ազդեցությունը մեր վրա ունենալու համար։

    Իրանի վերաբերմունքը քրդական հարցի նկատմամբ շատ բան է փոխելու, եթե արդեն չի փոխել, այն առումով, որ նրանք հյուսիսային Իրաքում Քրդստանի դե ֆակտո գոյությունը ընդունում են և ոչ թե թուրքական գեներալների նման ներվային հա պատճառ են ման գալիս կրակեն քրդստանի ուղղությամբ...

    Ես հույս ունեմ, որ Իրանը ազգային փոքրամասնությունների անկախացման կողմնակիցն է, հասկանալով, որ դրանով նա ավելի շատ ազդեցություն է ձեռք բերում այդ իսկ փոքրամասնությունների ու նրանց տիրապետության տակ գտնվող տարածքների վրա, ինչպես հիմա հարավային Իրաքը լրիվ իր ազդեցության տակ է...

  2. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    երևի էլի խուճուճ եմ գրել ու լրիվ ուրիշ տպավորություն էն թողել մտքերս։ Չնայած համոզված եմ, որ ԱՄՆի ազդեցության տակ անցնելու մասին ես չեմ գրել ու առավել ևս Ղարաբաղի կամ Հայաստանի բնակչության ձայնի ՀԵՆՑ վճռորոշ լինելու մասին եմ համոզում։ Իմ ասածը նրանում է, որ այդ ձայները ՔԻՉ են ավելին է պետք։

    Պնդումս նա է, որ ոչ մի ԱՄՆի, ոչ Ռուսաստանի ոչ էլ Թուրքերի ձայնը դեր չի կարող այլևս խաղալ, եթե տեղում իրար հետ համաձայնության գան հայերը, քրդերը, ասորիները, թաթերը, ավարները, լեզգիները, թալիշները ևյլն...

    Այդ իսկ համաձայնությունը կանխելու համար և Ռուսաստանը և ԱՄՆ չեչեններին ֆինանսավորել է, որ նրանք համը հանեն իրենցից կովկասի տերեր երևակայեն ու մնացած ազգերին իրենց ենթարկելու տպավորություն ստեղծեն, հետո էլ Վրացիներին ու Ադրբեջանին էին ֆինանսավորում նույն իմպերիալիստական մոտեցումներով շարժվելու ու փոքրամասնությունների հալածանքների քաղաքականությունը շարունակելու համար։

    Կարծում եմ Հայաստանը ազգային փոքրամասնությունների անկախության ձգտումները ամեն կերպ պիտի աջակցի ու անի դա Արցախի պետականության միջոցով։
    Նման համաձայնությունը կարող է դառնալ խանգարող, բայց ոչ վճռորոշ հանգամանք: Չնայած՝ այդպիսի բանի գոյությունն ինքնին աբսուրդ կլինի: Սկզբունքորեն պարզապես չի կարող նման համաձայնություն գոյություն ունենալ: Իսկ գրածդ վերջին նախադասությունը ընդհանրապես ուտոպիայի բնագավառից է: Տեսականորեն՝ ճիշտ գաղափար է, բան չունեմ ասելու, բայց գործնականում... Գործնականում Հայաստանը ձայնազուրկ է, խամաճիկ. բոլոր թելերը Ռուսաստանի ձեռքում են: Դու պատկերացնու՞մ ես, որ հանկարծ մի օր Սերժ Սարգսյանը Հայլուրի ուղիղ եթերով հայտարարի, որ ՀՀ-ն աջակցում է եղբայրական չեչեն ժողովրդին իրենք արդարացի ու սուրբ պայքարում՝ ընդդեմ ռուս զավթիչների: Զավեշտ է, չէ՞:

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱՄՆ–ն նույնքանով կոնֆլիկտի պղտոր ջրում ձուկ որսալու ցանկություն ունի ինչ Ռուսաստանը։
    Համաձայն չեմ՝ այն իմաստով, ինչ որ դու ես գրել: Իսկ դու, եթե չեմ սխալվում, ԱՄՆ-ի «պղտոր ջուր» ասելով հասկանում ես կրկին պատերազմ: Պատերազմը (ավելին՝ ցանկացած անհանգստությունը) այսօր ոչ մի տնտեսապես հզոր երկրի ձեռնտու չէ: Հարց լուծելու բազմաթիվ այլ լծակներ կան, ու ԱՄՆ-ն հաջողությամբ օգտվում է դրանցից՝ պատերազմական քաղաքականություն կիրառելով միայն ամենածայրահեղ դեպքում, երբ մնացած բոլոր միջոցները սպառված են (Իրաքում, օրինակ): Ավելին՝ նման երկրների շահերին հակառակ է ոչ միայն այն, որ իրենք պատերազմեն, այլ նաև ցանկացած թեժ իրադրություն գոնե իրենց ազդեցության տակ գտնվող տարածաշրջաններում: Կարծում ես՝ ԱՄՆ-ն սիրով ու գուրգուրանքո՞վ է նայում Իսրայել-պաղեստինյան կոնֆլիկտին: Բնավ ոչ: Կամ երազու՞մ է Իրաքում զորք պահել: Իհարկե՝ ոչ: ԱՄՆ-ին շատ ավելի ձեռնտու կինի, եթե նույն Իսրայելը այս պահին ոչ մի ուրիշ «գլխացավանք» չունենա՝ Իրանին ավելի լիարժեք հակակշիռ դառնալու համար (թե չէ՝ Պաղեստին, Գազա, Հոլանյան բարձունքներ, Լիբանան, Հզբոլլա, Եգիպտոս, տո եսիմինչ...), իսկ իրաքցիները իրենց նավթը ոչ թե M4-ի հրացանափողի տակ տան ԱՄՆ-ին, այլ կամավոր՝ իրենք ամերիկամետ նախագահի ցանկությամբ: Նույնն է Ղարաբաղի, Հայաստանի ու Ադրբեջանի դեպքը:

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա արդեն անցել էնք, ապրել ենք... Առավելագույնը էն նույն, կռիսները որ այն ժամանակ թռնում էին Մոսկվա վաննա ընդունելու, էլի կթռնեն իսկ մնացողները կմնան։ Իհարկե երկար ժամանակ դա տևել չի կարող, բայց դրա համար էլ ռեսուրսով հարուստ երկրների միջև միշտ մրցակցություն կա, ընդհամենը անհրաժեշտ կլինի դիմանալ այնքան, մինչև նրանցից մեկն ու մեկը չշտապի ուրիշից առաջ դաշնակցային հարաբերություններ սկել իր ազդեցությունը մեր վրա ունենալու համար։
    Լրիվ նույն բանը չի կարող եղած լինել: Անգամ անկախության առաջին տարիները կարող են դրախտ թվալ այն բանի հետ համեմատած, ինչ կարող է լինել: Դու հիշիր, թե քանի կարևորագույն օբյեկտ է դրանից հետո ծախվել ռուսներին:

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրանի վերաբերմունքը քրդական հարցի նկատմամբ շատ բան է փոխելու, եթե արդեն չի փոխել, այն առումով, որ նրանք հյուսիսային Իրաքում Քրդստանի դե ֆակտո գոյությունը ընդունում են և ոչ թե թուրքական գեներալների նման ներվային հա պատճառ են ման գալիս կրակեն քրդստանի ուղղությամբ...

    Ես հույս ունեմ, որ Իրանը ազգային փոքրամասնությունների անկախացման կողմնակիցն է, հասկանալով, որ դրանով նա ավելի շատ ազդեցություն է ձեռք բերում այդ իսկ փոքրամասնությունների ու նրանց տիրապետության տակ գտնվող տարածքների վրա, ինչպես հիմա հարավային Իրաքը լրիվ իր ազդեցության տակ է...
    Իրանը խիստ մեծ տրամաչափի խաղացող է հիմա տարածաշրջանում ու կարող է է՛լ ավելի մեծ դառնալ (Ռուսաստանին հավասար), եթե թոթափի այսօրվա կրոնական պարտադրանքներն ու «դեմոկրատականացվի»: Քրդական հարցը Իրանը, բնականաբար, օգտագործում է ոչ թե հանուն քրդերի, այլ ընդդեմ Թուրքիայի: Ամեն դեպքում՝ Հայաստանի համար Իրանի աջակցությունը ստանալը անչափ կարևոր է հիմա:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (04.08.2009)

  4. #3
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նման համաձայնությունը կարող է դառնալ խանգարող, բայց ոչ վճռորոշ հանգամանք: Չնայած՝ այդպիսի բանի գոյությունն ինքնին աբսուրդ կլինի: Սկզբունքորեն պարզապես չի կարող նման համաձայնություն գոյություն ունենալ: Իսկ գրածդ վերջին նախադասությունը ընդհանրապես ուտոպիայի բնագավառից է: Տեսականորեն՝ ճիշտ գաղափար է, բան չունեմ ասելու, բայց գործնականում... Գործնականում Հայաստանը ձայնազուրկ է, խամաճիկ. բոլոր թելերը Ռուսաստանի ձեռքում են: Դու պատկերացնու՞մ ես, որ հանկարծ մի օր Սերժ Սարգսյանը Հայլուրի ուղիղ եթերով հայտարարի, որ ՀՀ-ն աջակցում է եղբայրական չեչեն ժողովրդին իրենք արդարացի ու սուրբ պայքարում՝ ընդդեմ ռուս զավթիչների: Զավեշտ է, չէ՞:



    Համաձայն չեմ՝ այն իմաստով, ինչ որ դու ես գրել: Իսկ դու, եթե չեմ սխալվում, ԱՄՆ-ի «պղտոր ջուր» ասելով հասկանում ես կրկին պատերազմ: Պատերազմը (ավելին՝ ցանկացած անհանգստությունը) այսօր ոչ մի տնտեսապես հզոր երկրի ձեռնտու չէ: Հարց լուծելու բազմաթիվ այլ լծակներ կան, ու ԱՄՆ-ն հաջողությամբ օգտվում է դրանցից՝ պատերազմական քաղաքականություն կիրառելով միայն ամենածայրահեղ դեպքում, երբ մնացած բոլոր միջոցները սպառված են (Իրաքում, օրինակ): Ավելին՝ նման երկրների շահերին հակառակ է ոչ միայն այն, որ իրենք պատերազմեն, այլ նաև ցանկացած թեժ իրադրություն գոնե իրենց ազդեցության տակ գտնվող տարածաշրջաններում: Կարծում ես՝ ԱՄՆ-ն սիրով ու գուրգուրանքո՞վ է նայում Իսրայել-պաղեստինյան կոնֆլիկտին: Բնավ ոչ: Կամ երազու՞մ է Իրաքում զորք պահել: Իհարկե՝ ոչ: ԱՄՆ-ին շատ ավելի ձեռնտու կինի, եթե նույն Իսրայելը այս պահին ոչ մի ուրիշ «գլխացավանք» չունենա՝ Իրանին ավելի լիարժեք հակակշիռ դառնալու համար (թե չէ՝ Պաղեստին, Գազա, Հոլանյան բարձունքներ, Լիբանան, Հզբոլլա, Եգիպտոս, տո եսիմինչ...), իսկ իրաքցիները իրենց նավթը ոչ թե M4-ի հրացանափողի տակ տան ԱՄՆ-ին, այլ կամավոր՝ իրենք ամերիկամետ նախագահի ցանկությամբ: Նույնն է Ղարաբաղի, Հայաստանի ու Ադրբեջանի դեպքը:



    Լրիվ նույն բանը չի կարող եղած լինել: Անգամ անկախության առաջին տարիները կարող են դրախտ թվալ այն բանի հետ համեմատած, ինչ կարող է լինել: Դու հիշիր, թե քանի կարևորագույն օբյեկտ է դրանից հետո ծախվել ռուսներին:



    Իրանը խիստ մեծ տրամաչափի խաղացող է հիմա տարածաշրջանում ու կարող է է՛լ ավելի մեծ դառնալ (Ռուսաստանին հավասար), եթե թոթափի այսօրվա կրոնական պարտադրանքներն ու «դեմոկրատականացվի»: Քրդական հարցը Իրանը, բնականաբար, օգտագործում է ոչ թե հանուն քրդերի, այլ ընդդեմ Թուրքիայի: Ամեն դեպքում՝ Հայաստանի համար Իրանի աջակցությունը ստանալը անչափ կարևոր է հիմա:
    Որ բանը բանից անցնում է Սահակաշվիլիին էլ է մեդալ տալիս, այնպես որ ուտոպիա չէ, բայց և Չեչենների ազգային ազատագրական պայքար այսօր գոյություն էլ չունի, քանի որ չեչեն ժողովուրդը խարակիրի է եղել, խեղդվել գերտերությունների խաղերի մեջ։

    Բայցի դրանից Հայաստաից չի պահանջվում աջակցություն այլ Արցախից, իսկ Հայաստանը կմիջնորդի օրինակ և Օսեթների և Լեզգիների և Ինգուշների և Աբխազների անկախությանը...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •