Իսկ Ղարաբաղի ինքնորոշումը որպես Հայաստանից դուրս առանձին միավոր հռչակելը որպես նպատակ ինչ էր, որ դեն շպրտել չէր՞: Բանակցություններում Ղարաբաղ-Ադրբեջան ֆորմատն առաջ տանելն ինչ էր, որ դեն շպրտել չէր՞:
Էնքան են ասել Ղարաբաղյան կողմ, ղարաբաղյան կողմ, որ բոլորի մոտ հիպնոսացված վիճակ է ստեղծված:
Ինչ Ղարաբաղյան կողմի մասին է խոսքը՞ Պատերազմի շրջադարձը Ղափանի լեզվակը գրավելուց չսկսվեց՞, Հայաստան-Ադրբեջան դեմ հանդիման կռվից չսկսվեց՞, Ղափանն ու Գորիսը օր ու գիշեր գրադի հարվածների տակ էին: Հայերն էլ առանց մեծ սպարապետի, հարձակման անցան ու գրավեցին ադրբեջանական տարածքը:
Հայկական բանակն էր կռվում Ղարաբաղում, մինչև հիմա Հայաստանի տղաներն են ծառայում Ղարաբաղում, հայաստանյան փողն է Էնտեղ ֆռում, Հայաստան- Ղարաբաղը 100 տոկոս իրար միացաց մարմիններ են, Ղարաբաղցիք եկել հայաստանի տերն են դարձել, իսկ մենք ուզում ենք գործի մեջ մտած միջազգային կողմերին հարիֆացնել թե հարցը Հայաստանինը չէ՞:
Հա իհարկե հարցը հայաստանինը չէ, եթե մենք լվանում ենք մեր ձեռքերը, թքում մեր զոհերի ու զրկանքների վրա ու առոք փառոք Ղարաբաղը հետ հանձնում թուրքերին: Ես դա նորմալ լուծում կհամարեմ եթե հայաստան հասած բոլոր ղարաբաղցիք անխտիր իրենց քոչով ցվրվեն հետ: Թե չէ սա ինչ լուծում է- համ զոհ տաս, համ բոմժ դառնաս, համ էլ տականքներին հավաքես քո գլխին որպես տեր:
Պատերազմում հաղթելը դա միակ փաստարկն էր: Միջպետական սահմանների գերակշիռ մասը պատերազմի և հետագա բանակցություններում հաղթելու արդյունք է եղել: Միայն հայերին է թվում, թե պատերազմում հաղթելուց հետո դեռ պետք է ինչ որ մեկից տարիներով մուրաս ինչ որ թղթեր ու աղաչես, որ քեզ բանի տեղ դնեն: Նորմալ տրամաբանությունը թքած ունի Էդպիսի հաղթողի վրա:
Հաղթել էիր, հաղթածդ մարսեիր, որ ոչ մեկի մտքով չանցներ ախորժակ ցուցաբերելու: Եթե «հաղթած» սպարապետը զբաղված էր ընտրություն կեղծելով, արդյունքն էլ սա էր լինելու: Հենց էդ քաջարի զավակի կերած բողկերի արդյունք է այսօրվա մեր անտակ դեգրադացիան:
Մենք պարտվել ենք ինքներս մեզ: Մենք պատրաստ չէինք և հիմա էլ պատրաստ չենք հաղթելու: Հաղթող կողմը Ղարաբաղից չէր փախնի հայաստան կամ ավելի հեռու:
Հաղթող կողմը են գլխից շատ պարզ կնստեր կհաշվեր փոխադարձ փախստականներին ընկած հողերի տարբերությունը ու Հայաստան –ադրբեջան քյասար հողային բազարը կպարտադրեր, այլ ոչ թե 20 տարի դրսում կզած ման կգար, իսկ ներսում էլ ընտրություն կեղծելով ու ազգակիցների թալանով չէր զբաղվի:
Մենք իսկի մի մրջյունի տակից էլ դուրս եկող չենք, ուր մնաց ղարաբաղի հարցի տակից դուրս գանք.
Էջանիշներ