User Tag List

Էջ 325 358-ից ԱռաջինԱռաջին ... 225275315321322323324325326327328329335 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 4,861 համարից մինչև 4,875 համարի արդյունքները՝ ընդհանուր 5360 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

  1. #4861
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես համարում եմ, որ իրենց հռետորիկայով ու պրոպագանդայով, էն պահին որ Ռուսաստանում մի թեթև խառնաշփոթ իրավիճակ ստեղծվի, ու մենք պատրաստ չեղանք պաշտպանվելու, Սյունիքը կտրելու են մտնեն Նախիջևան, ու կասեն էդ դուք կարայիք 30 տարի մեր հողը օկուպացնեիք, մենք չենք կարո՞ղ։ Առիթն էլ մի բան կգտնեն, իրենք հակահարձակման էին անցել, պաշտպանվում էին, ոնց որ Արցախում։
    Ինչի՞ օկուպացիա։ Վաղուց արդեն պաշտոնական մակարդակով "կրթում են" իրենց հայրենակիցներին, որ Սյունիքը մաքուր ադրբեջանական հող ա։

  2. #4862
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    @Գաղթական ջան, ՀԽՍՀ և ԱԽՍՀ վերջին սահմանները ԽՍՀՄ-ի տարիներին են գծվել կոռումպացված և հանցագործ իշխանությունների օժանդակոթւյամբ և թողտվությամբ։ Հենց նույն պատճառներով էլ ունեինք նաև անկլավներ։ Դրանցից ամենահայտնին՝ Արծվաշենը։
    Որքան էլ տարօրինակ չհնչի՝ ոչ մի ինֆո չեմ կարողանում գտնել, թե ոնց են էդ անկլավ-էքսկլավները ձևավորվել ու, ամենակարևորը, ինչո՞ւ...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  3. #4863
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան, անալոգիան եթե զարգացնենք, երկու հարևաններ են, որոնք մի վիճելի տարածք ունեն, մի հազար տարի առաջ մեկինն ա եղել, հետո վերցրել, տվել են մյուսին, հետո էն մեկը զոռով գնացել խլել ա, հետո մյուսը կողքի հարևանի հետ միացել, ուժեղացել, եկել հետ ա վերցրել, ու դու էնքան թույլ ես, ու իրենք էնքան ուժեղ են, որ անմիջական վտանգ են ներկայացնում թե քո հիմնական տարածքի, թե քո կյանքի համար։ Քո ամենառացիոնալ գործողությունները որո՞նք կլինեն, ամեն առավոտ քարով խփել հարևաններին, թե՞ փորձել վերջ տալ էդ թշնամությանը։ Զուտ ինքնասիրությունը պահելու համար խփել, հայհոյել, հրահրել քեզ վերջնական ոչնչացնելու, թե՞ վերջապես մի քիչ դիվանագետ լինել, պրծնել էդ վտանգից։
    Իմ քայլերը՝

    Դիվանագիտություն բանեցնելուց առաջ, թարկում եմ խմելը, ծխելը, բառադի անոռուգլուխ ծախսերը, սկսում եմ մարզվել, մարզանքի համար անհրաժեշտ սարքեր եմ դնում, վերելակն եմ սարքում, փայտից փտած դուռը փոխում եմ երկաթի դուռ եմ դնում, վաղուց տունս լքած ընտանիքիս կանչում եմ տուն, երեխեք եմ ունենում, գրքեր եմ կարդում, կրթվում եմ, աշխատում եմ, ոռահան լինելով աշխատում եմ, էն կողքի հարևանները որ վերջին կռվի ժամանակ պտի իբր իմ կողմից լինեին բայց ընթացքում էլ վերջի կտորը իրանցով արին, այ իրանց հետ եմ լավ հարաբերություններ կառուցում։ ՈՒ էս ամբողջ ընթացքում սադրանքներ չեմ անում, գլուխ չեմ գովում, սպառնալիքներ չեմ հնչեցնում, բայց գլուխս կախ գործս եմ անում։ Այ էսքանից հետ երևի արդեն կարելի կլինի ինչ որ արդար կիսելու հույս ունենանք էդ տարածքը կիսելու։ Թե չէ չեմ պատկերացնում ցնցոտիներով, դեմքիս տակը կապտուկով, փորս առաջ գցած, կուզիկ գնամ դիվանագիտություն անելու, քամակիս տալով դուրս չանեն։

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (09.12.2020), John (10.12.2020), Աթեիստ (09.12.2020), Բարեկամ (09.12.2020), Գաղթական (09.12.2020), Շինարար (09.12.2020), Ուլուանա (09.12.2020), Վիշապ (09.12.2020)

  5. #4864
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ քայլերը՝

    Դիվանագիտություն բանեցնելուց առաջ, թարկում եմ խմելը, ծխելը, բառադի անոռուգլուխ ծախսերը, սկսում եմ մարզվել, մարզանքի համար անհրաժեշտ սարքեր եմ դնում, վերելակն եմ սարքում, փայտից փտած դուռը փոխում եմ երկաթի դուռ եմ դնում, վաղուց տունս լքած ընտանիքիս կանչում եմ տուն, երեխեք եմ ունենում, գրքեր եմ կարդում, կրթվում եմ, աշխատում եմ, ոռահան լինելով աշխատում եմ, էն կողքի հարևանները որ վերջին կռվի ժամանակ պտի իբր իմ կողմից լինեին բայց ընթացքում էլ վերջի կտորը իրանցով արին, այ իրանց հետ եմ լավ հարաբերություններ կառուցում։ ՈՒ էս ամբողջ ընթացքում սադրանքներ չեմ անում, գլուխ չեմ գովում, սպառնալիքներ չեմ հնչեցնում, բայց գլուխս կախ գործս եմ անում։ Այ էսքանից հետ երևի արդեն կարելի կլինի ինչ որ արդար կիսելու հույս ունենանք էդ տարածքը կիսելու։ Թե չէ չեմ պատկերացնում ցնցոտիներով, դեմքիս տակը կապտուկով, փորս առաջ գցած, կուզիկ գնամ դիվանագիտություն անելու, քամակիս տալով դուրս չանեն։
    Մի հատ պիստալետ, կամ հրացան առնելն էլ չի խանգարի, թեկուզ տակից, քուչի սևերից, որ սաղին ծախում են։ Դե անալոգիայով։
    Si vis pacem, para bellum

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (09.12.2020)

  7. #4865
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ քայլերը՝

    Դիվանագիտություն բանեցնելուց առաջ, թարկում եմ խմելը, ծխելը, բառադի անոռուգլուխ ծախսերը, սկսում եմ մարզվել, մարզանքի համար անհրաժեշտ սարքեր եմ դնում, վերելակն եմ սարքում, փայտից փտած դուռը փոխում եմ երկաթի դուռ եմ դնում, վաղուց տունս լքած ընտանիքիս կանչում եմ տուն, երեխեք եմ ունենում, գրքեր եմ կարդում, կրթվում եմ, աշխատում եմ, ոռահան լինելով աշխատում եմ, էն կողքի հարևանները որ վերջին կռվի ժամանակ պտի իբր իմ կողմից լինեին բայց ընթացքում էլ վերջի կտորը իրանցով արին, այ իրանց հետ եմ լավ հարաբերություններ կառուցում։ ՈՒ էս ամբողջ ընթացքում սադրանքներ չեմ անում, գլուխ չեմ գովում, սպառնալիքներ չեմ հնչեցնում, բայց գլուխս կախ գործս եմ անում։ Այ էսքանից հետ երևի արդեն կարելի կլինի ինչ որ արդար կիսելու հույս ունենանք էդ տարածքը կիսելու։ Թե չէ չեմ պատկերացնում ցնցոտիներով, դեմքիս տակը կապտուկով, փորս առաջ գցած, կուզիկ գնամ դիվանագիտություն անելու, քամակիս տալով դուրս չանեն։
    Բայց չես անելու է, Ներսես ջան։ Ասելու ես երկուշաբթի օրվանից կանեմ, երկուշաբթի անձրևոտ ա լինելու, ալարելու ես տնից դուրս գաս, ու շարունակելու ես ապրել ոնց մինչև էդ էիր ապրում։ Բայց զուտ չհայհոյել հարևաններին, ու քարով չխփել կարող ես։ Թե չէ գալու են անպատասխանատու ու արկածախնդիր քայլերիդ համար տանդ մնացած մասն էլ վերցնեն, քեզ էլ տնից դուրս անեն, դու էլ սկսես պապիդ մեղադրել, որ դավաճանեց ձեզ, տունը ծախեց շուն հարևաններին։

    30 տարի ա մի մասն ասում են աղետ ա լինելու, մյուս մասն ասում են, չէ, որ ուժեղանանք աղետ չի լինի։
    Կարծում ես առաջին խումբը չի՞ հասկանում, որ եթե ուժեղանանք, աղետ չի լինի, բայց նաև հասկանում ա, որ չենք ուժեղանալու, ոնց 30 տարվա ընթացքում չենք ուժեղացել։ Փոխարենը այսօրվա պոտենցիալ 4.5 միլիոն բնակչության փոխարեն 2.5 ունենք, ու քայքայված, կիսամեռ տնտեսություն։ Դե եկեք շարունակենք նույն կերպ ուժեղանանաք, տեսնենք 30 տարի հետո ինչ կունենանք։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (10.12.2020)

  9. #4866
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց չես անելու է, Ներսես ջան։ Ասելու ես երկուշաբթի օրվանից կանեմ, երկուշաբթի անձրևոտ ա լինելու, ալարելու ես տնից դուրս գաս, ու շարունակելու ես ապրել ոնց մինչև էդ էիր ապրում։ Բայց զուտ չհայհոյել հարևաններին, ու քարով չխփել կարող ես։ Թե չէ գալու են անպատասխանատու ու արկածախնդիր քայլերիդ համար տանդ մնացած մասն էլ վերցնեն, քեզ էլ տնից դուրս անեն, դու էլ սկսես պապիդ մեղադրել, որ դավաճանեց ձեզ, տունը ծախեց շուն հարևաններին։

    30 տարի ա մի մասն ասում են աղետ ա լինելու, մյուս մասն ասում են, չէ, որ ուժեղանանք աղետ չի լինի։
    Կարծում ես առաջին խումբը չի՞ հասկանում, որ եթե ուժեղանանք, աղետ չի լինի, բայց նաև հասկանում ա, որ չենք ուժեղանալու, ոնց 30 տարվա ընթացքում չենք ուժեղացել։ Փոխարենը այսօրվա պոտենցիալ 4.5 միլիոն բնակչության փոխարեն 2.5 ունենք, ու քայքայված, կիսամեռ տնտեսություն։ Դե եկեք շարունակենք նույն կերպ ուժեղանանաք, տեսնենք 30 տարի հետո ինչ կունենանք։
    Դե եթե էսքանի հետո էլ խելքս գլուխս չեմ հավաքելու, կամքս լարեմ ու անեմ, ուրեմն ոչ մի բան էլ կարելի ա ընդհանրապես չանել։ Հարցն էն ա որ նախորդ 30 տարվա ընթացքում ոչ մի տենց նպատակ չի դրվել ու կամք էլ չի եղել։ Եղել ա ցոփ ու շվայտ կյանք, առանց հետևանքների մասին մտածելու։

  10. #4867
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Որքան էլ տարօրինակ չհնչի՝ ոչ մի ինֆո չեմ կարողանում գտնել, թե ոնց են էդ անկլավ-էքսկլավները ձևավորվել ու, ամենակարևորը, ինչո՞ւ...
    Ապ, առնվազն տարօրինակ, էլ չեմ ասում կասկածելի կլիներ, որ ստույգ տեղեկատվություն գտնեիր էդ թեմայուվ։ Ամբողջը վաղուց մոսկովյան արխիվներում է։ Ըստ էության ՀԽՍՀ սահմանները բազմաթիվ "կոսմետիկ" փոփոխություններ են կրել 1921թ․-ից հետո։ Էլ չեմ ասում ԼՂԻՄ սահմանների մասին։
    Բայց ասենք, որ մի քիչ խորանաս կգտնես, թե ինչպես է Արարատ լեռը անցել Թուրքիային։ Ու էդ մասին տասնամյակներով լռել են։ Դե բա հո չէին ասի, որ սիրելի սովետները հայերին "քցել են"։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (10.12.2020)

  12. #4868
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վարուժան Գեղամյանի տելեգրամի էջից. «Այսօր Էնվեր փաշայի հոգու լուսավորվելու օրն է»։ Թուրքիայի նախագահ Էրդողանը Բաքվի «Հաղթանակի զորահանդեսին»։

    Դե գնացեք, խաղաղ ապրեք։

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (10.12.2020)

  14. #4869
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    @Արէա ջան, էսօրվա Բաքվի պառադին Ալիևի հայտարարության վերաբերյալ, թե իբր Զանգեզուրը, Սևանն ու Երևանը իրենցն են ու իրենց են պատկանելու.

    ես հավատում եմ քո հայրենասիրությանը, վերլուծական ունակություններին ու խաղաղ ապրելու հույսին:
    Անկեղծ հավատում եմ, որ վաղուց էիր էս վերջին պատերազմը կանխատեսել՝ համադրելով ու վերլուծելով բոլոր ազդակները:

    Իսկ էսօրվա էս հայտարարությունը, որն արվում ա Արցախում տարած իրենց հաղթանակի շքահանդեսին ու էրդողանի ներկայությամբ, արդյո՞ք հետագա պատերազմի ազդակ չի՝ ըստ քեզ:

    Անպայման չի հիմա ու էստեղ պատասխանես:
    ՈՒղղակի խնդրում եմ մտածել դրա մասին..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  15. #4870
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    @Արէա ջան, էսօրվա Բաքվի պառադին Ալիևի հայտարարության վերաբերյալ, թե իբր Զանգեզուրը, Սևանն ու Երևանը իրենցն են ու իրենց են պատկանելու.

    ես հավատում եմ քո հայրենասիրությանը, վերլուծական ունակություններին ու խաղաղ ապրելու հույսին:
    Անկեղծ հավատում եմ, որ վաղուց էիր էս վերջին պատերազմը կանխատեսել՝ համադրելով ու վերլուծելով բոլոր ազդակները:

    Իսկ էսօրվա էս հայտարարությունը, որն արվում ա Արցախում տարած իրենց հաղթանակի շքահանդեսին ու էրդողանի ներկայությամբ, արդյո՞ք հետագա պատերազմի ազդակ չի՝ ըստ քեզ:

    Անպայման չի հիմա ու էստեղ պատասխանես:
    ՈՒղղակի խնդրում եմ մտածել դրա մասին..
    Պետք ա հասկանալ թե ոնց ա սա պատերազմի ազդակ։
    Այսինք ուզում ա հարձակվի Հայաստանի վրա, իրենց իբր պատմական հողերը վերադարձնելու համա՞ր։

    Իսկ ինչի՞ համար ա արվում էս հայտարարությունը.
    1. Նախապատրաստում ա իր հասարակությանը պատերազմի։
    2. Վախեցնում ա Հայաստանին, որ կհարձակվի, եթե որոշ զիջումներ չլինեն մեր կողմից։
    3. Հող ա նախապատրաստում միջազգային հանրությանը բացատրելու հարձակման իմաստը։

    Երրորդ տարբերակը բացառում ենք, որովհետև միջազգային հանրությունը թքած ունի պատմական հողեր հասկացության վրա։
    Առաջին տարբերակն էլ, ես անձամբ բացառում եմ։ Ռուսաստանի գործոնը անտեսել պետք չի, էս պահին Ռուսաստանը ոչ մի դեպքում թույլ չի տալու Հայաստանի ամբողջական, կամ մասնակի օկուպացիան Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից։ Բացառվում ա սա ուղղակի։

    Մնում ա Հայաստանին վախեցնելը։

    Զիջումներ են ուզում ընդամենը, թե միջպետական սահմանների հստակեցման գործընթացի ժամանակ, թե Արցախի հետագա կարգավիճակի վերաբերյալ։
    Նույն բանն ա ասում նաև Էրդողանը, երբ Հայտարարում ա, որ դեմ չի Հայաստանի հետ խաղաղ հարաբերությունների հաստատմանը, ու ասում ա, որ դա կախված ա Հայաստանի հետագա քայլերից։

    Զիջումներ են ուզում, Գաղթական ջան։
    Այ էստեղ մեզ շատ ուժեղ դիվանագետներ են պետք, որոնք չկան։

    Պատերազմ չի լինելու, եթե մենք անձամբ չհրահրենք։
    Իսկ այ վնասներ դեռ կրելու ենք, ցավոք սրտի։

    Հ.Գ. Ի դեպ, չի ասել, որ վերադարձնելու են։ Ասել ա դրանք պատմական ադրբեջանական հողեր են, որտեղ մինչև ութսունական թվականները ապրում էին բազմաթիվ ադրբեջանցիներ, որոնց հայերը արտաքսեցին ազգային զտումների հետևանքով։ Խոսք չի եղել որևէ տարածի վերադարձի մասին, կարծում եմ էական տարբերություն կա տարածքային պահանջ ներկայացնելու, ու ինչ-որ պատմական իրողությունների մասին վերացական մտքեր արտահայտելու մեջ։

    Հ.Հ.Գ. Վախենում եմ, որ տպավորություն ստեղծվի, թե արդարացնում եմ Ալիևին։ Ալիևը ռազմական հանցագործ ա։ Ինձ հետաքրքրում ա թե մենք ինչ կարող ենք անել հնարավորինս առանց կորուստների դուրս գալու էս դժվար շրջանից, ու տարատեսակ վախերով ու նախապաշարումներով չկաշկանդել մեր դիվանագիտությանը։ Որ երբ վաղը Հայաստանի կողմից ազդակներ հնչեն Թուրքիայի հետ անմիջական երկխոսություն սկսելու, չսկսենք քարկոծել, ու նոր դավաճաններ հռչակել։
    Վերջին խմբագրող՝ Արէա: 10.12.2020, 23:52:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (11.12.2020)

  17. #4871
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    ...

    Պատերազմ չի լինելու, եթե մենք անձամբ չհրահրենք։
    ...
    Կատեգորիկ սխալ միտք է։ Մնում է ասես` ցեղասպանությունը մենք էինք հրահրել։
    Si vis pacem, para bellum

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (11.12.2020)

  19. #4872
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կատեգորիկ սխալ միտք է։ Մնում է ասես` ցեղասպանությունը մենք էինք հրահրել։
    Ի նկատի ունեմ էս պահին։ Բոլորն իրենց ցանկացածը ստացել են, և Ռուսաստանը, և Թուրքիան, և Ադրբեջանը։ Չեմ պատկերացնում որևէ մեկի օգուտը Հայաստանի վրա հարձակվելուց։

    Եթե մենք փորձենք ինչ-որ ռևանշիստական քայլեր անել, պատերազմ կլինի, ու հավանաբար էս անգամ կտեղափոխվի Հայաստանի տարածք, եթե չէ՝ իրատեսական չեմ համարում։
    Վերջին խմբագրող՝ Արէա: 11.12.2020, 00:04:

  20. #4873
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արցախի հիմնախնդիրը

    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի նկատի ունեմ էս պահին։ Բոլորն իրենց ցանկացածը ստացել են, և Ռուսաստանը, և Թուրքիան, և Ադրբեջանը։ Չեմ պատկերացնում որևէ մեկի օգուտը Հայաստանի վրա հարձակվելուց։
    Հա, էս պահին իհարկե ոչ ոքի դեռ պետք չի պատերազմ:
    ԴԵՌ:

    5 տարի հետո կլրանա խաղաղապահների ժամկետը:
    Էդ էլ գուցե, որոշ զիջումներ պահանջելով, երկարացնեն ևս 5 տարով:

    Այ դրանից հետո..
    Արդեն երբ Ալիևն ու իր կլանը ևս 2 սռոկ նստած լինեն ու նորից իշխանությունը երկարաձգելու հարց լինի:

    Համ էլ հասցրած լինեն ահռելի կորուստները մի քիչ վերականգնած լինել..

    Այ էդ էս պահից սկսած 10 տարի հետոյվա մասին ա խոսքը, որի համար հենց էսօրվանից սկսած հող ա նախապատրաստվում...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  21. #4874
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, էս պահին իհարկե ոչ ոքի դեռ պետք չի պատերազմ:
    ԴԵՌ:

    5 տարի հետո կլրանա խաղաղապահների ժամկետը:
    Էդ էլ գուցե, որոշ զիջումներ պահանջելով, երկարացնեն ևս 5 տարով:

    Այ դրանից հետո..
    Արդեն երբ Ալիևն ու իր կլանը ևս 2 սռոկ նստած լինեն ու նորից իշխանությունը երկարաձգելու հարց լինի:

    Համ էլ հասցրած լինեն ահռելի կորուստները մի քիչ վերականգնած լինել..

    Այ էդ էս պահից սկսած 10 տարի հետոյվա մասին ա խոսքը, որի համար հենց էսօրվանից սկսած հող ա նախապատրաստվում...
    Պիտի սկսենք խոսել անմիջապես Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։
    Եթե վստահ ենք, որ 10 տարի հետո հարձակվելու են, հենց հիմա թողնենք գնանք Հայաստանից, որովհետև մենք տաս տարի հետո ավելի ուժեղ չենք լինելու, քան Ադրբեջանը, էլ չասած Թուրքիայի մասին։
    Պետք ա սկսել խոսալ, դեռ ուղղակի սկսել ա պետք, ընթացքում կերևա ով ինչ ա ուզում, կհաջողվի խաղաղություն հաստատել, շատ լավ, չէ՝ ի՞նչ ենք կորցնելու։
    Ուղղակի պետք չի վախենալ խաղաղություն, բարիդրացիական հարաբերություններ, բաց սահմաններ բառերից, իմ կարծիքով սա միակ իրական հնարավորությունն ա վերջնական կրախից խուսափելու համար։
    Մյուսը Ռուսաստանին միանալն ա։
    Ուժեղանալն ու հզորանալը ռեալ չի։ Տաս տարվա ընթացքում ոչ ուժեղանալու ենք, ոչ էլ հզորանալու։

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (11.12.2020), Աթեիստ (11.12.2020)

  23. #4875
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արցախի հիմնախնդիրը

    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Պիտի սկսենք խոսել անմիջապես Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։
    Եթե վստահ ենք, որ 10 տարի հետո հարձակվելու են, հենց հիմա թողնենք գնանք Հայաստանից, որովհետև մենք տաս տարի հետո ավելի ուժեղ չենք լինելու, քան Ադրբեջանը, էլ չասած Թուրքիայի մասին։
    Պետք ա սկսել խոսալ, դեռ ուղղակի սկսել ա պետք, ընթացքում կերևա ով ինչ ա ուզում, կհաջողվի խաղաղություն հաստատել, շատ լավ, չէ՝ ի՞նչ ենք կորցնելու։
    Ուղղակի պետք չի վախենալ խաղաղություն, բարիդրացիական հարաբերություններ, բաց սահմաններ բառերից, իմ կարծիքով սա միակ իրական հնարավորությունն ա վերջնական կրախից խուսափելու համար։
    Մյուսը Ռուսաստանին միանալն ա։
    Ուժեղանալն ու հզորանալը ռեալ չի։ Տաս տարվա ընթացքում ոչ ուժեղանալու ենք, ոչ էլ հզորանալու։
    Անմիջապես իրենց հետ խոսալը, իհարկե, լավ գաղափար ա:
    Բայց պետք ա նախօրոք հասկանալ, թե ի՞նչի շուրջ ենք բանակցելու:

    Չի կարսղ նենց լինել, որ մենակ մեր համար լավ լինի:
    Իրանք մի բան ուզելու են փոխարենը:

    Իսկ ի՞նչ կարող են իրենք մեզնից պահանջել ու ի՞նք ենք մենք կարող իրենց էսօր տալ..
    Եղեռնի պահանջատիրոըթյունից հրաժարո՞ւմ,
    Արցախի ստատուսի մասին հավերժ մոռանա՞լ..
    ի՞նչ...


    Իսկ 10 տարին ահագին ժամանակ ա, եթե դա խելքով օգտագործվի:

    Հասարակ օրինակ.
    հենա ռուսները ոնց-որ սկսում են տեղներից շարժվել..
    Արցախում թուրքական զենքը ջախջախիչ հաղթանակ տարավ ռուսականի հանդեպ..
    սկսել են մտածել ԱԹՍ-ների դեմ նոր սերնդի ՀՕՊ-երի նախագծման մասին.

    Հարց.
    կարո՞ղ ենք համոզել, որ էդ արտադրությունը, կամ գոնե դրա ֆիլիալը Հայաստանում հիմնեն..
    էլի թող ռուսին պատկանի, ռուսական կապիտալ լինի, ռուս գլխավոր ինժեներներ նստած լինեն, բայց Հայաստանում արտդրվի..
    տո պետք ա՝ դրա համար պայմաններ ստեղծենք, նոր ավան հիմնենք, մեջը 25 հատ ռուսական դպրոց բացենք, գան աշխատեն..

    Տարբերակ ա՞
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

Էջ 325 358-ից ԱռաջինԱռաջին ... 225275315321322323324325326327328329335 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 6 հոգի. (0 անդամ և 6 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •