Ես պետական պաշտոնյա չեմ, որ լուծումներ առաջարկեմ։ Իմ առաջարկած միակ լուծումն էն ա, որ ներկայիս իշխանությունները սաղովի պիտի ռադ ըլնեն, տեղն ավելի կոմպետենտ մարդիկ գան, որ ճգնաժամային էս իրավիճակում լայվ մտնելու ու տունը ախռաննիկներով շրջապատելու փոխարեն բանակցություններ ա անում գերիներին հետ բերելու, հնարավորինս քիչ տարածքային կորուստներով դուրս գալու ու տունը կորցրած մարդկանց հնարավորինս օգնելու։ Խնդրեմ, էս մեկը դառավ միջազգային սահման։ Մյուս գյուղը դատարկվեց, որովհետև ըստ Ադրբեջանի էսինչ շրջանում ա, երրորդը դատարկվեց անվտանգության նկատառումներից, չորրորդը դատարկվեց, որտև Ադրբեջանը տենց էր ուզում։ Դուք չե՞ք հասկանում, որ Հայաստան չկա, գոյություն չունի, ինչ ուզում, անում են առանց մեզ հարցնելու։ Իսկ կառավարությունը զբաղված ա ճիշտ տեղեկությունները հերքելով ու մեղավորներ ման գալով։ Հիմա պիտի քիթ սրբելու ժամանակ չունենային, պիտի ամեն հանձնվող սանտիմետրի համար լեզու թափեին։ Ու՞ր ա։
Էջանիշներ