Ես կեսից ներվայնացա, սաղին ուղարկեցի գրողի ծոցը։ Բայց
Փաստ 1. Սովետական սահմաններով սահմանը անցնում ա հանքի ուղիղ մեջտեղով, Գուգլ մափսը բացելով կարելի ա համոզվել։
Փաստ 2. Սոտքի հանքու ու Սոտք գյուղը իրարից բավական հեռու են։
Փաստ 3. Տարիներ առաջ ինչ որ մեկը որոշել ա Սոտք–Քարվաճառ ճանապարհի վրա մի տեղ (սովետական սահմանից ուղիղ գծով 1.5կմ հեռավորության վրա) ցուցանակ տնկի «Ազատ Արցախը ողջունում է ձեզ»։ Էս քանի օրը ինչ որ խելոքներ տանում էդ հանրահայտ դարպասը տեղադրում են էդ ցուցանակի կողքը։ Բնականաբար Ադրբեջանը պիտի գար ասեր ռադ արեք դարպասը մեր տարածքում ա։
Մնացածը սաղ հիստերիկ ու անիմաստ մանիպուլյացիաներ են։
ՈՒ էս ամեն ինչի մեջ ամենահոռին էն ա, որ մի խումբ քաջեր մինչև հիմա Հադրութի շրջանի երկու գյուղեր ու Դիզափայտ սարը, Կատարո եկեղեցով պահում են, իսկ իրենց մասին ոչ մեկ չի խոսում ու գրում։ Լաչինի շրջանը հանձնելուց հետո էլ ով գիտի կհայտնվեն ամբողջական շրջափակման մեջ

Էջանիշներ