User Tag List

Էջ 308 358-ից ԱռաջինԱռաջին ... 208258298304305306307308309310311312318 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 4,606 համարից մինչև 4,620 համարի արդյունքները՝ ընդհանուր 5360 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

  1. #4606
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    KarabakhRecords-ի յութուբյան ալիքում արդեն հասանելի է Marina Grigoryan-ի և Լարիսա Ալավերդյանի հեղինակած «Սպանություն Քարվաճառում» փաստագրական ֆիլմի եռալեզու տարբերակը։ Ֆիլմը պատմում է ներկայումս Շուշիում իրենց պատիժը կրող ադրբեջանցի լրտեսներ և դիվերսանտներ Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի կողմից իրականացված հանցագործություների, այդ թվում մասնավորապես 17-ամյա Սմբատ Ցականյանի սպանության մասին։ Բավական նուրբ և միաժամաանկ հույժ կարևոր թեմա է, որը թույլ է տալիս նաև հասկանալ այսօր Ադրբեջանում գտնվող մեր պատանդների հետ կապված խնդիրները, մասնավորապես՝ այսպես կոչված «փոխանակման» անհնարինության առումով։

    Անգլերեն՝ The Assassination in Karvachar
    https://www.youtube.com/watch?v=yOBDfHRy5WU

    Ռուսերեն՝ Убийство в Карвачаре: Документальный фильм
    https://www.youtube.com/watch?v=3aYvMtpzup8&t=2s

    Հայերեն՝
    https://www.youtube.com/watch?v=dBu6zfndJCU
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (19.09.2020), Աթեիստ (18.09.2020), Գաղթական (18.09.2020)

  3. #4607
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատերազմն ակտիվացել է՝ թշնամին անցել է լայնածավալ հարձակման, հրթիռահրետակոծվում են Արցախի խաղաղ բնակավայրերը, բայց -

    Մեր բանակը ՀԶՈՐ Է, Հայոց բանակը վստահորեն կատարում է իր մարտական առաջադրանքը: Թշնամին որևէ հաջողություն չունի և չի ունենա: Խուճախի մատնվել կամ կասկածել այս պահին՝ նշանակում է չհավատալ կռիվ տվող մեր տղերքին, թիկունքից հարվածել ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ

    Առաջին անգամը չէ և վերջինը չի լինելու:

    Ավելորդ էլ է ասել՝ հետևում ենք միայն պաշտոնական տեղեկատվությանը, ընթացքում ես, ինչ իմացա, կասեմ:

    Մեր գործն արդար է, հաղթանակը մերն է լինելու!
    Վերջին խմբագրող՝ Lion: 27.09.2020, 09:58:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (28.09.2020), Գաղթական (27.09.2020), Յոհաննես (27.09.2020)

  5. #4608
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Արցախի լուրերին հետևելու վստահելի կանալներ տելեգրամում՝

    https://t.me/combatanalitics

    https://t.me/razminfo

    https://t.me/ArmenianUnifiedInfoCenter
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (27.09.2020), Lion (27.09.2020), Varzor (28.09.2020)

  7. #4609
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ադրբեջանը անցավ տեղեկությունը թաքցնելուն՝ անհասանելի են Վաթսափը, Յութուբը, Տելեգրամը, այլ ֆորումներ և սոցիալական հարթակներ, ըստ որոշ տվյալների՝ փակ կամ մասնակի են հասանելի Ֆեյսբուքն ու Ինստագրամը:

    Սա կարող է անուղղակի վկայություն լինել այն մասին, որ մերոնք փշրում են թշնամու ատամները և թշնամին փորձում է իր կորուստները թաքցնել:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (28.09.2020), Աթեիստ (27.09.2020)

  9. #4610
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մերոնք ոչնչացնում են ադրբեջանական տանկերը: Սկզբում աշտարակից խոցվում և ադրբեջանական ականազերծող տանկը, հետագայում այն անշարժ կանգնած մնում է, հետագայում պայթում է թշնամու արդեն երկրորդ տանկը: Տեսանյութից կարելի է ենթադրել նաև թշնամու հետևակի կորստի մասին:

    Ապրեք, տղերք, հպարտ եմ:

    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (28.09.2020)

  11. #4611
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քարտեզի վրա նայում եմ ադրբեջանական կողմի հայտարարած իբր գրաված բնակավայրերի տեղադրությունը: Մի գյուղը բառիս բուն իմաստով ՄԻՋԴԻՐՔԱՅԻՆ տարածության մեջ է, մյուսը՝ մեր դիրքերի մոտ, ընդ որում բոլոր դեպքերում խոսքը, ԸՍՏ ԻՐԵՆՑ, իհարկե, 500-800 մետր առաջխաղացման մասին է:

    Համազորային մարտի ժամանակ դիրքերի մի քանի հարյուր մետր փոփոխություններ միշտ կարող են լինել, ընդ որում իմ ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ որոշ տեղերում մենք ԻՐՈՔ առաջ ենք գնացել:

    Վաղը թուրքի լացի ձենը կլսվի, արդեն վստահ եմ
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (28.09.2020), Աթեիստ (28.09.2020), Դեղին մուկիկ (27.09.2020)

  13. #4612
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջին օրվա արդյունքներով -

    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (28.09.2020), Արշակ (28.09.2020)

  15. #4613
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ...Հայերը հավատում են, որ ամեն անգամ, երբ թշնամին ոտք է դնում Հայոց հողին ու հայերը մարտի են բռնվում նրա հետ, Սմբատ սպարապետի թուրը պոկվում է այն լեռան ծերպից, որին ի պահ է հանձնվել նրա մահից հետո, իջնում է մարտադաշտ, սպանում է թշնամու ռազմիկներից մեկին և կրկին դառնում է իր տեղը: Դա Սպարապետի բաժին հարվածն է, որը միշտ գումարվում է սեփական հողի համար մարտնչող Հայ ռազմիկների հարվածներին...

    Ըստ առկա տեղեկատվության, որին բոլոր հիմքերը կան լիովին հավատալու, ճակատում առավելությունն ԱՐԴԵՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿՈՂՄՈՒՄ Է: Կորսված դիրքերը իրենց հիմնական կազմով գործնականում վերականգնված, հետ են բերված: Հայոց ռազմիկների ոգին բարձունքներում է, բոլորը տրամադրված են վճռական՝ փշրելու թշնամու ատամները մինչև վերջ: Թշնամու հարձակման թափը գրեթե վերացված է, վերջինս կրել է հսկայական կորուստներ, այդ թվում նաև բարձրաստիճան սպայակազմից, կա հսկայական թվով ջախջախված զինտեխնիկա՝ ՊՆ-ն շուտով նոր կադրեր կդնի:

    ...Այս գիշեր մեկ թուրք ավել է սատկել՝ դա մեր սպարապետի ու հերոսական նախնիների ոգեղեն հարվածի հետևանքով է եղել...

    Մեր գործն արդար է, թշնամին կջախջախվի, փառք Հայոց բանակին, հպարտ եմ մեր բանակով, Հաղթելու ենք!
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (28.09.2020), Աթեիստ (28.09.2020), Անջրպետ (29.09.2020), Գաղթական (28.09.2020), Դեղին մուկիկ (28.09.2020), Ուլուանա (28.09.2020)

  17. #4614
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբի @PoeT-ը Արցախի կոնֆլիկտի վերաբերյալ վստահելի աղբյուրների համակարգված կատալոգ ա ստեղծել․ https://haghteluenq.com
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (28.09.2020), Նաիրուհի (28.09.2020), Ուլուանա (28.09.2020)

  19. #4615
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անկեղծ ասեմ, որ ես էս հարձակմանը սպասում էի, նույնիսկ ոչ պաշտոնական տեղեկատվությունը վերլուծելով։
    Բայց նույնիսկ հարձակումից հետո էլ այդ ինֆորմացիան վերլուծելու տեղ ունի։
    Օրինակ, ով չի կարդացել ԱՄՆ հորդորում է իր քաղաքացիներին հեռու մնալ հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններից

    Ակնհայտ է, որ արդեն իսկ մեկ օր առաջ ԱՄՆ-ը գիտեր սպասվող մարտական գործողությունների մասին։ Առայժմ մի կողմ թողնենք ԱՄՆ նենգ քաղաքականությունը և վերլուծենք տեղեկատվությունը․

    Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին զգոն լինել, զգուշություն ցուցաբերել և խուսափել ճամփորդություններից դեպի Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններ` լարվածության սրացման և վերջին բախումների պատճառով:
    ․․․
    Դիվանագիտական առաքելությունը նաև կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին խուսափել այցելությունից Լեռնային Ղարաբաղ:
    Եթե սա համեմատում ենք
    Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը` կոչ անելով իր քաղաքացիներին, ինչպես նաև դեսպանատան աշխատակիցներին ու նրանց հարազատներին դուրս չգալ Ապշերոնյան թերակղզուց, չայցելել Թովուզի և Ղազախի շրջաններ` հայ-ադրբեջանական սահմանի լարվածության և վերջին բախումների պատճառով:
    ապա ստացվում է, որ ԱՄՆ-ը գործողությունների հետևյալ երկու զարգացումներն է տեսնում․
    1․ Ադրբեջանը ՀՀ սահմանամերձ շրջաններին էլ կարող է հարվածներ հասցնել։
    2․ Ապշերոնից դուրս անվտանգ չէ !!! Կամ Ադրբեջանում ներքին ցնցումներ են սպասվում, կամ որ ավելի վատ է իրենց համար՝ հայկական ուժերը բավականին լուրջ առաջխաղացում են ունենալու և ռազմական գործողությունները կարող են ընթանալ արդեն ադրբեջանահպատակ տարածքի խորքում։

    Ավելի իրատեսական եմ համարում, չբացառելով առաջինը, երկրորդ տարբերակը։ Ընդ որում այն առավել քան հավանական է, երբ ադրբեջանական ուժերը ահավոր կորուստների կրելով կջախջախվեն արցախյան ճակատում, հետ կշպրտվեն և իրական վտանգի կախված կլինի հայկական ուժերի լուրջ առաջխաղացման տեսքով։

    Այսինքն ստացվում է, որ ԱՄՆ-ն արդեն իսկ համոզված է ադրբեջանական ուժերի անհաջողության մեջ։
    Դժվար թե թուրքական կողմն այդ մասին չիմանա
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գաղթական (28.09.2020), Դեղին մուկիկ (29.09.2020)

  21. #4616
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արցախի հիմնախնդիրը

    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Անկեղծ ասեմ, որ ես էս հարձակմանը սպասում էի, նույնիսկ ոչ պաշտոնական տեղեկատվությունը վերլուծելով։
    Բայց նույնիսկ հարձակումից հետո էլ այդ ինֆորմացիան վերլուծելու տեղ ունի։
    Օրինակ, ով չի կարդացել ԱՄՆ հորդորում է իր քաղաքացիներին հեռու մնալ հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններից

    Ակնհայտ է, որ արդեն իսկ մեկ օր առաջ ԱՄՆ-ը գիտեր սպասվող մարտական գործողությունների մասին։ Առայժմ մի կողմ թողնենք ԱՄՆ նենգ քաղաքականությունը և վերլուծենք տեղեկատվությունը․


    Եթե սա համեմատում ենք


    ապա ստացվում է, որ ԱՄՆ-ը գործողությունների հետևյալ երկու զարգացումներն է տեսնում․
    1․ Ադրբեջանը ՀՀ սահմանամերձ շրջաններին էլ կարող է հարվածներ հասցնել։
    2․ Ապշերոնից դուրս անվտանգ չէ !!! Կամ Ադրբեջանում ներքին ցնցումներ են սպասվում, կամ որ ավելի վատ է իրենց համար՝ հայկական ուժերը բավականին լուրջ առաջխաղացում են ունենալու և ռազմական գործողությունները կարող են ընթանալ արդեն ադրբեջանահպատակ տարածքի խորքում։

    Ավելի իրատեսական եմ համարում, չբացառելով առաջինը, երկրորդ տարբերակը։ Ընդ որում այն առավել քան հավանական է, երբ ադրբեջանական ուժերը ահավոր կորուստների կրելով կջախջախվեն արցախյան ճակատում, հետ կշպրտվեն և իրական վտանգի կախված կլինի հայկական ուժերի լուրջ առաջխաղացման տեսքով։

    Այսինքն ստացվում է, որ ԱՄՆ-ն արդեն իսկ համոզված է ադրբեջանական ուժերի անհաջողության մեջ։
    Դժվար թե թուրքական կողմն այդ մասին չիմանա
    Մեկ այլ հետաքրքիր նրբություն էլ կա:
    Բացի Ապշերոնից դուրս չգալուց՝ ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին, նույն կոչի մոջ, նաև հորդորում ա շրջանցել ամբոխներին ու հնարավոր հանրահավաքները:
    Այսինքն՝ նաև նախատեսված ա, որ հայերի հարվածների թափից ալիևի գահն էլ կարող է երերալ.

    The U.S. Embassy encourages U.S. citizens to exercise caution in public spaces and avoid any public demonstrations that develop.


    Actions to Take:

    Avoid areas outside the Absheron Peninsula.
    Monitor local media for updates.
    Avoid crowds.
    Avoid demonstrations.
    Notify friends and family of your safety.
    Be aware of your surroundings.
    Հղում
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (28.09.2020), Դեղին մուկիկ (29.09.2020)

  23. #4617
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվս մեկ ապացույց միջազգային կառուցների սին և զուտ լինելու․ արդեն որևէ կերպ չեն էլ թաքցնում իրենց անտարբերությունը։
    Այնպիսի տպավորություն է, որ բոլորը կողքից միայն խաղաղության կոչէր են անում, բայց իրականում սպաում են որ երկուսով իրար լավ ջարդենք, որ վերջում գան ու սկսեն բարի քեռի խաղալ և գիշանգղների նման իրենց "փայերը" պոկել։

    Փաստացի պետք է դրանց վրա թքած ունենալ, ինչպես Թուրքիան է թքել և անում է ինչ ուզում է

    Թուրքիան սիրիացի գրոհայինների է ուղարկում դաշնակից ադրբեջանին օգնելու

    Ակնհայտ է, որ այս ռազմական օպերացիան վաղուց մշակվել է և նույնիսկ հաշվի են առել այն փաստը, որ համարակով պայմանավորված Հայաստանը փաստացի բլոկադայի մեջ է և սփհուռքից մարդկային և նյութական օգնությունը մեծամասամբ տեղ չի հասնի։

    Անկեղծ ասեմ, բայց այս տեսակի պլանավորում առանց ռուսական կողմի մասնակցության չեմ պատկերացնում։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արշակ (29.09.2020), Նաիրուհի (29.09.2020), Ուլուանա (29.09.2020)

  25. #4618
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արցախի հիմնախնդիրը

    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը

    Անկեղծ ասեմ, բայց այս տեսակի պլանավորում առանց ռուսական կողմի մասնակցության չեմ պատկերացնում։
    Ռուսների հարաբերություններն ազերների հետ վաղուց արդեն երևելի չէին:
    Իսկ նոր զինատեսակներն արդեն թուրքիայից առնելու ազերիների որոշումից հետո անիմաստության ավելի բարձր ցուցիչ գրանցեցին:

    Իհարկե տեսականորեն ՌԴ-ում կարող էր և տեսակետ հնչած լինել, թե արժի՝ Արցախից մեծ կտորներ կորցնելու ալիքի տակ, Նիկոլի դիրքերը Հայաստանում թուլացնել:
    Բայց ռուսն էդ աստիճանի ոչխար չի, որ դա աներ՝ տարածաշրջանը նա բլյուձըչկե թուրքերին նվիրելով:
    Իսկ ազերփայչանում թուրքական ռազմական ներկայության ու դրանց համատեղ հարձակման ծրագրերի մասին ռուսը չէր կարող չիմանալ:

    Իսկ ինչի՞ օրինակ չես դիտարկում հավանական, որ ամերիկացիքի պես (ինչպես խոսվեց վերևում) ռուսներն էլ գիտեին պատրաստվող հարձակման մասշտաբի մասին ու նախօրոք հայերին ավելի շատ զենք էին պադագրեֆ արել:

    Ճիշտ ա՝ թե ինչքան ու ինչ էին մեզ ուղարկում դա փակ ինֆո ա, բայց համենայն դեպս էնքան էին ուղարկում, որ նույնիսկ ալիևն էր հույվորած բողոքվել Պուտինին:
    Էս հարձակումից մի երկու օր առաջ էլ անգամ փակեց ռուսական բեռնատար ինքնաթիռի ճամփեն՝ ստիպելով հետ գնալ ու չերեզ Թուրքմենստան Կասպիցը շրջանցել:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (30.09.2020)

  27. #4619
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուսների հարաբերություններն ազերների հետ վաղուց արդեն երևելի չէին:
    Իսկ նոր զինատեսակներն արդեն թուրքիայից առնելու ազերիների որոշումից հետո անիմաստության ավելի բարձր ցուցիչ գրանցեցին:

    Իհարկե տեսականորեն ՌԴ-ում կարող էր և տեսակետ հնչած լինել, թե արժի՝ Արցախից մեծ կտորներ կորցնելու ալիքի տակ, Նիկոլի դիրքերը Հայաստանում թուլացնել:
    Բայց ռուսն էդ աստիճանի ոչխար չի, որ դա աներ՝ տարածաշրջանը նա բլյուձըչկե թուրքերին նվիրելով:
    Իսկ ազերփայչանում թուրքական ռազմական ներկայության ու դրանց համատեղ հարձակման ծրագրերի մասին ռուսը չէր կարող չիմանալ:
    Ռուսների հարաբերությունները ադրբեջանի թուրքերի հետ (ազերի ազգ չկա) երբեք էլ լավ չեն եղել։ Քանի որ էդ անտեր պետությունը ստեղծվել է Թուրքիայի ուղղակի միջամտությամբ և համաձայնությամբ, ապա ադրբեջանը միշտ էլ դիտարկվել է որպես պոտենցյալ Թուրքիային աջակից։
    Ու ընդհանրապես ռուսների հարաբերությոնները բոլորի հետ միշտ էլ եղել են միակողմանի ու տապոռ՝ ուժի և բացահայտ կայսերապաշտ շահի վրա հիմնված։

    Դուսները շատ լավ գիտակցում են, որ ներկայումս Անդրկովկասի տարածքում իրենց միակ հույսն ու հավատը հայերն են, որ սեպի պես խրված են թուրքական աշխարհի կոկորդում։ Բայց նաև գիտի, որ մեզ չի կարոլի թողնել ուժեղանալ և զարգանալ՝ իրենց շան տեղ չենք դնի։ Դրա համար էլ անընդհատ միեզ հիշեցնում է թուրքական վտանգի մասին։
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչի՞ օրինակ չես դիտարկում հավանական, որ ամերիկացիքի պես (ինչպես խոսվեց վերևում) ռուսներն էլ գիտեին պատրաստվող հարձակման մասշտաբի մասին ու նախօրոք հայերին ավելի շատ զենք էին պադագրեֆ արել:
    Բայց ո՞վ ասեց որ չեմ դիտարկում։ Հենց հարցն էլ նրանումն է, որ դիտարկում եմ ռուսների երկակի խաղը։

    Ըստ էության հիմա համարյա ամբողջ աշխարհը սպասում է, թե ով է ծեծ ուտելու, որ ծեծվածին քցեն քացու տակ։ Նույնիս ՄԻԵԴ-ի երեկվա որոշումն էր ոչ բացահայտ ձևով խոսում այդ մասին։
    ՌԴ-ին ոչ մի կերպ ձեռնտու չէ, որ հայերը միայնակ ծեծեն ադրբեջանին, բայց նաև ձեռնտու չէ, որ թուրքական դաշինքը տարածաշրջանում հաղթանակ տանի, էլ չեմ ասում, որ Թուրքիայի ռազմական ներկայությունը Անդրկովկասում ավելանա։
    Ըստ այդմ ՌԴ ձեռնտու տարբերակը հետևյալն է․ թող իրար ծեծեն այնքան, որ լավ քամվեն, բայց ոչ մի կողմն էլ լուրջ հաջողության չհասնի։ Արդյունքում Թուրքիան իր ուզածին չի հասնի, հայեր էլ կհամոզվեն, որ առանց ռուսների ոչ մի լուրջ բան չեն կարող փոխել։
    Առաջին անգամը չէ, որ ՌԴ-ից ոչ պաշտոնական տեսակետներ են հնչում, թե "Ղարաբաղը մեզ պետք չէ, մեզ Հայաստանն է պետք։ Ղարաբաղը պետք է Հայաստանին և դա մենք կարող ենք ապահովել, բայց մենակ եթե հայերը ծնկի գան ու խնդրեն"։
    Իրականությունն այն է, որ բացի կոնֆլիկտի կողմերից և որևէ մեկը շահագրգռված չէ հարցը վերջնական ու խաղաղ լուծել՝ հարցը փակվեց, խաղաքարտերը կկորցնեն։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  28. #4620
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հետաքրքիր պահ բաց ենք թողնում՝ Վրաստանը։

    Վրաստանը նույնպես շահագրգռված չէ, որ կողմերից ինչ-որ մեկը լուրջ հաջողության հասնի մյուսի նկատմամբ։
    Կարճ նկարագրեմ․
    1․ Լուրջ հաջողության են հասնում հայերը։ Այս պարագայում խիստ հավանական է, որ մեծ քանակով փախստականներ կլցվեն Վրաստան, թեկուզ դեպի Թուրքիա տարանցիկ, բայց էդ քանակը գումարվելով տեղի թուրքական զանգվածին լուրջ գլխացավանք է, էլ չեմ ասում, որ սպառնալիք է Վրաստանի կայունությանն ու ամբողջությանը։
    2․ Լուրջ հաջողության է հասնում ադրբեջանը։ Վրաստանն իր ներկայիս իրականության մեջ արդեն իսկ ահավոր խիստ կախվածություն ունի ադրբեջանից (էներգակիրներ, կապիտալ, ներքին թուրքերի քաղաքական սանձում և այլն) և եթե մինչ այժմ ադրբեջանը բարի դրացի էր, ապա կդառնա պարտադրող գիշատիչ։
    3․ Ոչ մի կողմն էլ լուրջ հաջողության չի հասնում։ Վրաստանի համար ամեն ինչ մնում է նախկինի պես՝ Անդրկովկասյան կամուրջի դերը, ադրբեջանական էներգակիրներ և կապիտալ, Հայաստանի ցամաքային հիմնական ուղի, ադրբեջան-Թուրքիա կապուղի, ՆԱՏՕ-ի աջակցություն և այլն։

    Իսկ մեզ համար կա միայն մեկ տարբերակ՝ ապավինելով սեփական ուժերին դիմակայել և չնահանջել։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

Էջ 308 358-ից ԱռաջինԱռաջին ... 208258298304305306307308309310311312318 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •