User Tag List

Էջ 295 358-ից ԱռաջինԱռաջին ... 195245285291292293294295296297298299305345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 4,411 համարից մինչև 4,425 համարի արդյունքները՝ ընդհանուր 5361 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

  1. #4411
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Աաա, մեռնեմ ես էս պսևդոլրատվականների ջանին

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #4412
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապեր, բայց խի՞ ես ուզում ֆոտո անե՞լ, որ, էդ մարդուն...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. #4413
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փորձում եմ վերաբերմունքս ձևավորել վարչապետի վերջին ելույթի վերաբերյալ...

    3 կետեր կային՝ Արցախը պետք է կողմ լինի, սկզբունքները պետք է միանշանակ մեկնաբանվեն, ժողովուրդները պետք է իրապես պատրաստվեն խաղաղության:

    Վերջին կետը անորոշ է և իր բնույթով դրական, սակայն իրական կյանքում՝ ոչ իրագործելի: Այս կետում վարչապետը առավելության որոշակի դիրք ունի հակառակորդի նկատմամբ, սակայն այս ողջ կետը ստեղծված պայմաններում ես էական չեմ համարում:

    Երկրորդ կետը՝ կրկին դրական է - այո սկզբունքները պետք է միանշանակ մեկնաբանվեն: Ստեղծված պայմաններում, սակայն, երբ սկզբունքներն իրենք էլ ըստ էության ձևակերպված չեն և առաջարկներից այն կողմ չեն անցնում, սա ևս պրակտիկ նշանակություն չունի:

    Ամենակարևորը թողեցի վերջում՝ առաջին կետը - Արցախը որպես բանակցությունների կողմ:

    Հետևողականորեն ասել եմ՝ Արցախը չպետք է բանակցության կողմ լինի և ամենակարևորն այն պատճառով, որ, եթե մի սև օր ողջ աշխարհը մեր դեմ դուրս գա ու "մեկ սեղանի շուրջ և մեկ սենյակում" մեզ պատին դեմ տա, մոտավորապես այնպես, ինչպես եղավ Սադամ Հուսեյնի հետ 1991 թ-ին, մենք այնուհանդերձ մանևրելու տեղ ունենանք, երբ ՀՀ ղեկավարը կասի. "Լավ, տղերք, մի ջղայնացեք, պետք չեն կտրուկ գործողություններ, ես համաձայն եմ... եկեք բոլորով գնանք, Արցախի ղեկավարին համոզենք": Սա մեզ հնարավորություն կտա նման ճգնաժամային պայմաններում առնվազն ժամանակ շահել, գոնե մի քանի ամիս, ինչը հսկայական ժամանակ է աշխարհի ուժեղների միջև հերթական մի կոնֆլիկտի առաջացման ու նրանց հարաբերությունների սրման համար, որն էլ արդեն ՀՀ ղեկավարին հնարավորություն կտա մեկի միջոցով մյուսի դեմ մանևրել: Դրան հակառակ, այն դեպքում, երբ, եթե "մեկ սեղանի շուրջ և մեկ սենյակում" այդ պահին ՀՀ ղեկավարի հետ միասին Արցախի ղեկավարը լինի, մենք պաշտպանության այդ վերջին գծից զրկված կլինենք:

    Այս առումով ասեմ ավելին՝ եթե ոմանց թվում է, թե այն հանգամանքը, որ, եթե Արցախի ղեկավարը լինի բանակցությունների սեղանի շուրջ, դա կնշանակի մեր ինչ որ մի հաղթանակ, իբր, տեսեք-տեսեք, Արդբեջանը ընդունեց Արցախին որպես կողմ, ապա դա ևս իրատեսական մոտեցում չէ - եթե տեղը եկավ, Ադրբեջանը հանգիստ կճզմի Արցախին՝ կողմն ընդունո՞ւմ կամ ընդունե՞լ է նրան մինչ այդ, թե՞ ոչ: Որպես օրինակ հիշեցնեմ արդեն իսկ շատերի կողմից մոռացված Խասավրյուրտի համաձայնության մասին, երբ 1996 թ-ի օգոստոսի 31-ին ՌԴ իշխանությունները ի դեմս ՌԴ Ալեքսանդր Լեբեդի և ինքնահռչակ Իչկերիայի ղեկավար Ասլան Մասխադովը ոչ միայն բանակցեցին, այլև ստորագրեցին համաձայնագիր՝ երբ ՌԴ-ն որպես կողմ ճանաչեց Իչկերիան: Այժմ ասեք, դա խանգարե՞ց ռուսներին 4 տարի հետո հանգիստ ճզմել Չեչնիան՝ իհարկե ոչ:

    Վերադառնալով առաջին և ամենաբարդ՝ Արցախի մասնակցության խնդրին: Օրերս ԵԱՀԿն ըստ էության մերժեց ՀՀ առաջարկը Արցախին բանակցային կողմ դարձնելու մասին, սակայն իր վերջին ելույթով ՀՀ վարչապետը, լրիվ տրամաբանական ու հիմնավոր դիրքերից, որ Արցախի ժողովրդին ներկայացնող չկա, պնդեց իր մոտեցումը: Սա նշանակում է իրադարձության սրում՝ ՀՀ-ն ասում է, որ ինքը չի ենթարկվում ԵԱՀԿ կոչին: Սա ինձ համար առնվազն մտահոգիչ է՝ սրման կամ, առնվազն, անկանխատեսելի ռազմա-դիվանագիտական զարգացումներ ունենալու առումով: Գաղտնի հույս ունեմ, որ ՀՀ ղեկավարությունը համառում է համանախագահողների ղեկավարների հետ գաղտնի համաձայնեցված, սակայն, եթե դա այդպես չէ, ապա հնարավոր է երեք համանախագահող երկրների և հատկապես ՌԴ զայրույթը շարժել, որն ինքնին վտանգավոր է: Այս առումով ևս մտահոգ եմ և, կրկնեմ գաղտնի հույս ունեմ, որ ՀՀ վարչապետն այնուհանդերձ ոչ թե զուտ սկզբունքի համար համառում է, այլ դա անում է՝ համաձայնեցված համանախագահաողների ղեկավարների և ամենից առաջ ՌԴ հետ:

    Վերջում ասեմ՝ շարունակում եմ մնալ այն մտքին, որ այս ամենը և հատկապես հիմա մեզ պետք չէր և պետք չէ - մնք այս պահին պետք է երկիրն ուժեղացնեինք և ուժեղացնենք՝ ստատուս-քվոն պահպանելով բանակցելով ժամանակ շահելով:

    Հնարավոր զարգացումների պահով՝ այս ամենի հետ կապված պատերազմ չեմ տեսնում, սակայն հնարավոր են դիվանագիտական ճնշումներ: Իսկ պատերազմ չեմ տեսնում մի պարզ պատճառով: Ուշադրություն դարձրեք, ես ասացի - այս ամենի հետ կապված պատերազմ չեմ տեսնում: Այսպիսով, եթե Ադրբեջանը պատրաստ համարեց իրեն պատերազմ սանձազերծել, նա այդ կանի ցանկացած վիճակում և ցանկացած առիթով, եթե ոչ՝ զուտ այս ամենի հետ կապված պատերազմ չի սկսի:

    Մի խոսքով, հակասական տպավորություն թողեց ՀՀ վարչապետի ելույթը ՀՀ և ԱՀ անվտանգության խորհրդի արտագնա համատեղ նիստում, որը տեղի ունեցավ 12.03.2019 թ-ին Ստեփանակերտում...
    Վերջին խմբագրող՝ Lion: 12.03.2019, 18:59:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. #4414
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    վիդեոն կա՞ ելույթի

    Ասեմ որ ելույթը չեմ տեսել, բայց Լիոնի մտքերի վրա մի մեկնաբանություն անեմ, որը կարճ ու կոնկրետ կարելի է ասել մի բառակապակցությամբ. ժամանակները փոխվել են։ Իսկ մի քիչ ավելի մանրամասն... Քոչարյանա-Սերժա-կլեպտոկրատիկ համակարգին պետք էին բանակցություններ բանակցությունների համար, որտև իրենց իշխանության պահելու ձևերից մեկը «թուրքը կլսի կուրախանա» քաղաքականությունն էր. էլ ապահովություն, էլ նավը շարժել չի կարելի, էլ եսիմ ինչ թոզ ու դուման... Նիկոլին բանակցություններ բանակցությունների համար պետք չի իր լեգիտիմության շնորհիվ։ Նենց որ լավ ա անում, որ ԵԱՀԿ-ին հակառակ ա գնում. փաստորեն մարդը ինչ-որ տեղ ափաշքյարա ասում ա, որ «բանակցությունները բանակցությունների» համար դիվանագիտական մոտեցումները սպառված են, մենք դրա կարիքը չունենք։ Համամիտ եմ, որ Ադրբեջանը սրա պատճառով պատերազմ չի սկսելու, բայց Ադրբեջանի բոլոր ձևերով դիրքերը թուլանում են էն դիրքորոշումից, որ Հայաստանը փաստորեն ասում ա՝ գնացենք ինքներդ ձեր հետ բանակցեք, թե տենց կայֆ ա, իսկ մինչև ռեալիստիկ մոտեցումներ չառաջարկեք, մեր տանձին չի դա։ Նենց որ ողջունում եմ վարչապետի այսպիսի մոտեցումը... վաղուց վախտն ա, որ հաղթող կողմը հաղթողի դիրքերից ելույթ գա, ոչ թե «հա դե ոչինչ, մի ձև իրար հասկանանք, մենակ պատերազմ չլինի, փխրուն անդորրը չխախալտակենք, բան» տուֆտաբանությունը հա կոկորդներս խրվի։ Այսօր երկիրը ավելի ուժեղ է քան երբևէ, որտև ժողովուրդը գիտի, որ երկրին տեր ենք կանգնում մեր երեխաների համար, ոչ թե ԲՏ-ների թուլեքի համար։

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Life (12.03.2019), Յոհաննես (12.03.2019), Տրիբուն (12.03.2019)

  6. #4415
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այո, եթե մենք մերն անցկացնենք, հիանալի կլինի, իսկ եթե հանկարծ ու վաղը ԵԱՀԿ-ն համառեց, կասե՞ք մեր գործողությունները:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. #4416
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, եթե մենք մերն անցկացնենք, հիանալի կլինի, իսկ եթե հանկարծ ու վաղը ԵԱՀԿ-ն համառեց, կասե՞ք մեր գործողությունները:
    Լիոն ջան, ԵԱՀԿ-ն ո՞վ ա, իրե՞նք պիտի որոշեն, թե մենք մեր երկրի համար ինչ ենք ուզում, կամ խոսքի արցախցիք իրենց երկրի համար ինչ են ուզում... իրենք կազմակերպում են, թե մենք որտեղ ու մոտավորապես ինչ կանոններով պիտի շախմատ խաղանք, բայց խաղցողները մենք ենք, ինչպես նաև խաղի ժամանակ երաժշտության զակազ տվողները...

    Համառեց, ասում ենք՝ իդի վ Բաքու, էնտեղ էլ ինչ ֆորմատով որ ուզում եք, տենց էլ բանակցեք միմյանց հետ, ուզում եք մուղամի տակ, ուզում եք նավթային կոկտեյլներով... եղբայր, մի մոռացի, հայերը հաղթանակած կողմ են, ու թե ԵԱՀԿ-ն խաղաղություն ա ուզում, պիտի ժողովրդի ուզածով էլ էդ խաղաղությունը լինի, ոչ թե սուլթանի որոշումով ու ժողովրդին «պատրաստելով»։ Ուշ թե շուտ իրենք էլ կհասկանան, որ ժամանակները փոխվել են։ Իսկ թե շատ ոռ խաղացրեց, ճանաչում ենք Արցախին որպես անկախ երկիր, դիմում ենք բոլոր միջազգային կազմակերպություններին ու սկսում ենք երկու հայկական երկրների դե յուրե ինտեգրման գործընթացը։

  8. #4417
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իդեալում ճիշտ ես, բայց փաստացի չափից շատ թելերով ես կապված նախագահող երկրներից, որ տենց վստահ իրենց պասլատ անես...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. #4418
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նիկոլը ճիշտա անում, որ Արցախին բանակցող կողմա դարձնում:
    Տենց ավելի տրամաբանականա:

    Մենք ասում ենք, որ պատերազմը եղելա Արցախի ու ազերփայչանի միջև:
    Հայաստանն ընդամենը օգնող կողմա եղել Արցախին:
    Հիմա էլ` Արցախի ու արցախահայության անվտանգության գարանտնա:

    Ինչի՞, ի՞նչ տրամաբանությամբ պիտի անվտանգության գարանտը գնա բանակցությունների` առանց բուն հակամարտողի:
    Տենց ազերիներինա ձեռք տալիս, որտև իրանք Հայաստանին են ագրեսոր ներկայացնում, յանի Հայաստանը հարձակվելա իրանցից հողերա գրավել, հիմա էլ բանակցումա ինչը հետ տա, ինչը չտա:

    ՈՒ Նիկոլն իրա անելիքը շատ ճիշտա ձևակերպում` նենց, որ դրան հակաճառել դժվարա: Ինքն Արցախի ներկայացուցիչը չի:

    Իսկ Արցախին բանակցության կողմ սարքելը լիքը առավելություններ կարա ունենա:
    Օրինակ հազար ու մի կետի շուրջ կարա հայկական կողմերից մեկը համաձայնի, մյուսը` չէ:
    Սա մանևրելու հնարավորությունա:
    Հայաստանն, ի տարբերություն Արցախի, հազար ու մի միջազգային կազմակերպությունների անդամա ու շատ բաներին հակառակ ընկնելը կարողա լուրջ հետևանքներ ունենա, իսկ Արցախը կարա հանգիստ կանգնի ասի` ոչ մի թիզ հող չեմ տալիս, դե գնացեք տրաքեք:

    Բացի էս ամենն էլ` պետք եղած պահին, ասենք ազերիների նոր պատերազմ սանձազերծելու դեպքում, Հայաստանը կարա իրա ամենակարևոր խաղաքարտերից օգտագործի` Արցախի անկախությունը ճանաչելով:
    Էս պահին չի կարա դա անի, քանի որ էդ դեպքում էլ բանակցելու բան չի մնա:
    Իսկ եթե ինքը միակ բանակցող կողմը չի` քարերի դասավորվածությունը լուրջ փոփոխվումա:

    Կամ էլ ասենք Արցախը կարա պաշտոնապես դիմի ՀՀ-ին` իրեն մայր երկրին կցելու խնդրանքով ու ՀՀ Խորհրդարանն էդ դիմումն առկախի: Սա էլ էլի ճնշման ձև կլինի` ազերիների ագրեսիվ գործողություններին ի պատասխան:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  10. #4419
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փաստորեն առայժմ փոքրամասնություն եմ մնում...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. #4420
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԻՄՀԿ, Արցախի լինել բանակցային սեղանի շուրջ շատ կարևոր ա, շեշտադրումը տարածքային ամբողջականության սկզբունքից, ազգերի ինքնորոշման սկզբունքին տեղափոխելու համար:

  12. #4421
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն առայժմ փոքրամասնություն եմ մնում...
    Լիոն ձյա, զուտ իրավական տեսանկյունից արցախի բանակցային կողմ լինելը ճիշտ է` ԼՂՀ-ն ԽՍՀՄ սահմանադրության համաձայն դուրս է եկել ԱԽՍՀ կազմից, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո ավելի շուտ է հռչակել անկախություն, քան ՀՀ-ն:
    Ըստ էության` հաղթողն է, որ պիտի խնդա: Իսկ եթե հաղթողը նաև իրավական դաշտում է իրեն մաքուր պահել, ապա հաղթանակը կարելի է ամրագրել:

    Այ ինձ հենց 2-րդ կետը դուր չի գալիս: Սկզբունքները պիտի հստակ և միանշանակ ձևակերպված լինեն, ոչ թե միայն մեկնաբանվեն:
    ԻՀԿ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը հենց պիտի սկզբունքներիցմեկը լինի:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  13. #4422
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    վիդեոն կա՞ ելույթի
    Ելույթի տեքստն ամբողջությամբ։


  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (13.03.2019), Ծլնգ (13.03.2019)

  15. #4423
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախ, նեդեմ թուրքերի մարը, թուրքերի մարը նդեմ ․․․․ եթե ԵԱՀԿ-ն ուզում ա, իրանց մարն էլ վրից

    Երկրորդ, ավելի հստակ մեսիջներով ելույթ, ու կարևորը նաև դուխով, ես դեռ մեր ոչ մի ղեկավարի բերանից չէի լսել։ Ու էս սաղ աննախադեպ համատեղ անվատանգության խորհրդի նիստին։ Մենակ առաջին պարբերությունը հերիք ա․

    Թույլ տվեք ողջունել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որն աննախադեպ իրադարձություն է մեր հանրապետությունների գոյության ողջ ընթացքում: Այս իրադարձությունն ունի շատ խորհրդանշական և մյուս կողմից՝ շատ կոնկրետ իմաստ: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հարաբերությունները թևակոխում են որակապես մի նոր փուլ: Թե առաջիկայում ուրիշ ինչպիսի դրսևորումներ կարող է ունենալ այդ փուլը, թերևս մեր այսօրվա քննարկման կարևորագույն թեմաներից է:
    Ասել է թե, էս դեռ սկիզբն ա ․․․․

    Ու ես ինչ-որ ներքին զգացողություն ունեմ, որ ազերիների 2016-ի ապրիլյան ավանտյուրայց ու ընթացքում արված այլանդակություններից հետո վերաբերմունքը հարցի լուծման հետ կախված բոլորի մոտ փոխվել ա, ու ազերիներին կոլեկտիվ ուղարկելու են գրողի ծոցը։ Էս պահին իրանք երկու դաշնակից ունեն, Թուրքիան ու Բելառուսի էշը։ Ուրիշ ոչ մեկը էս աշխարհում ազերիներին լուրջ չի ընդունում։

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (13.03.2019), Varzor (13.03.2019), Ծլնգ (13.03.2019), Շինարար (13.03.2019)

  17. #4424
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս պահին իրանք երկու դաշնակից ունեն, Թուրքիան ու Բելառուսի էշը։ Ուրիշ ոչ մեկը էս աշխարհում ազերիներին լուրջ չի ընդունում։
    Մեր հետ համատեղ անվտանգության բլոկի մեջ գտնվողներից Բելառուսի ու Ղազախստանի պաչպռոշտին ազերիների հետ հերիքա՝ էդ բլոկի կլոունադան ցուցադրելու համար..

    Յանի ռուսներն էլ ՆԱՏՈ-ին հակակշիռ բլոկ են ստեղծել էլի..

    Ոնց որ տեսականորեն Ռուսաստանը սկսի Գերմանիային ռմբակոծել, իսկ Ֆրանսիան ու Ավստրիան էլ բացեիբաց նոր զենքեր մատակարարեն ռուսներին:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (13.03.2019)

  19. #4425
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս պահին իրանք երկու դաշնակից ունեն, Թուրքիան ու Բելառուսի էշը։ Ուրիշ ոչ մեկը էս աշխարհում ազերիներին լուրջ չի ընդունում։
    +Ուկրաինա ու Վրաստան․․․ Սալոմեի ելույթը Բաքվում պիտի Երևանում լապատկով գլխին կոտրեն

Էջ 295 358-ից ԱռաջինԱռաջին ... 195245285291292293294295296297298299305345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •