Բյուր, ուրեմն ձեզ (մեզ) միշտ էլ կմանիպուլացնեն։ Հրաշալի ա։
Բյուր, ուրեմն ձեզ (մեզ) միշտ էլ կմանիպուլացնեն։ Հրաշալի ա։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ ջան, դու տենց հասարակության տեղ գիտե՞ս, որտեղ մարդիկ փաբլիք նկարներ են քցում հատուկ քննարկման առարկա սարքելու համար ու հասարակությունն անտարբերություն ա ցուցաբերում ու ոչ մի կերպ քննարկման առարկա չի սարքում։ Ապեր, ասա գնանք ընդեղ ապրենք։
Քու տունը շինվի սաղ social media-ն կառուցված ա հենց սրա վրա, որ մարդիկ նկար-մկար են քցում, իրանց անձը սարքում են քնարկման առարկա, ուրախանում են ու մի բան էլ փող են աշխատում։ Իմանամ Ասյան փող ա աշխատել սրա վրա, հորս արև, կասեմ հալալ ա։ Իսկ դու ուզում ես, որ մենք, դարերով ամեն ինչ սրտներիս մոտ ընդունող, ամեն ինչը տակից վրից քննարկել սիրող, մեր նուրբ զգայական ու զգացական ընկալումներով հասարակությունում, կապույտ մազերով աղջկա նկար տենսնենք ադրբեջանցի տղու հետ, ու ասենք, իզվինիծե, էս իրա անձնական կյանքն ա, էկեք չխառնվենք։
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 09.11.2018, 18:51:
Lion (10.11.2018), StrangeLittleGirl (09.11.2018), Ներսես_AM (10.11.2018), Շինարար (09.11.2018), Վիշապ (09.11.2018)
Օրինակ Քիմ Քարդաշյանը 60 միլիոն «հետևորդ» ունի (մի 20 ՀՀ բնակչություն): Մենք՝ ամբոխներս սկանդալների կարիք ունենք, հետևաբար Ասյան իրա պիռսինգներով, մազերով ու ադրբեջանցի նանարով լցնում ա մեր գորշ կյանքը, ես անհամբեր սպասում եմ պարսիկ տրանսների հետ նկարների, յեա՜հ բեյբի... Իմ կարծիքով, Ասյան ու իր հետ կապված ամեն ինչը Ղարաբաղի հիմնախդնրի հետ վայթե կապ չունեն, ուզում ա գնա ամբողջ ադրբեջանական բանատլյոնի հետ քնի, էլի կապ չի ունենա, քանի դեռ իր նկատմամբ ոտնձգությունններից չի բողոքել, կամ չի ապացուցվել, որ ինքը անմեղսունակ ա, ապա դա իրա անձնական կյանքն ա ու ամբոխներիս «հոգևոր սնունդը» Բայց ընդհանուր առմամբ, թշնամու հետ քնելը, կամ լկստվելը իմ կարծիքով գ-թյուն ա, մյուս կողմից, Ղարաբաղում ոստիկանների արարքներն էին իր նկատմամբ գ-թյուն, ուստի հիմա օբշի քվիդ ենք :Ճ
Si vis pacem, para bellum
StrangeLittleGirl (10.11.2018), Տրիբուն (10.11.2018)
Lion (11.11.2018)
Երկրի ներսից բացի կա նաև դուրս:
Տարածաշրջանում ու ընդհանրապես ամբողջ աշխարհում գլոբալ փոփոխություններ են տեղի ունենում ու ճակատագրական հարցեր լուծվում:
Իսկ մենք՝ մեր բարձունքում պպզած, մեկս մյուսի վրա բոչկա ենք գլորում:
Աստված սիրեք՝ թող մեկը լինի լգբտ, մյուսն էլ՝ հոմոֆոբ, մեկը լինի թուրքաֆիլ, մյուսը՝ ոչմիթիզական, մեկը լինի ռուսահպատակ, մյուսը՝ եվրոպամետ, մեկը լինի կնատյաց, մյուսը՝ կնամեծար, մեկը լինի արցախցի, մյուսը՝ պոլսահայ... ու սենց շարունակ..
էս բոլորը նորմալ մարդկային տեսակներ են:
էս բոլորն էլ մեր գույներից են:
էս բոլոր երանգներից էլ, լավ կլինի, որ ներկայացված լինեն վաղը չէ մյուս օրվա ԱԺ-ում:
էս բոլորը պիտի իրար գլուխ հավաքվեն ու կարողանան ցիվիլ դիալոգ վարել՝ մեկը մյուսին հարգելով: ՈՒ էդ դիալոգից պիտի ծնվի ընդհանուր ճիշտը, որը բոլորին ձեռք տա ու հանուն որի, եթե կարիք լինի, մարդա մի քայլ զիջեն իրենց սկզբունքային դիրքերից:
Էսօր ամենագլխավոր նպատակը բոլորիս հայրենիքի հզորացումնա՝ ամուր ու միշտ հակահարվածի պատրաստ բանակ, ժամանակակից ուսուցում ու բոլոր բնագավառների որակյալ մասնագետների պատրաստում, լայնածավալ ու ճկուն տնտեսություն:
ՈՒ երբեք նենց չի կարա լինի, որ երկու հոգի մազերը ներկեն ու ֆբ-ում թուրքի հետ նկար գցեն ու դրանից Հայաստանը կործանվի...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Chuk (10.11.2018), Sagittarius (11.11.2018), Արշակ (11.11.2018), Տրիբուն (10.11.2018)
Արցախի հարցով որ կաստյումներով լուրջ լուրջ դեմքերով նստում ինչ որ մադրիդյան, փարիզյան սկզբունքներ են խոսում խնդալս գալիս ա: Ես ուղղակի ուզում եմ հասկանամ էդ մարդիկ իրոք էդքան անհասկացող ե՞ն թե ստիպված են իրանց անհասկացողի տեղ դնել:
Ո՞նց կարա լուծման տարբերակ լինի, եթե կա ազգերի պիկային թշնամություն: Ո՞նց կարան իրանք հավատան, որ կողմերից մեկի առաջնորդը կարա ինչ-որ տարբերակի համաձայնվի, եթե փաստացի իրան հաջորդ օրը իրա երկրում կհանեն, կտանեն, կգցեն աղբարկղը ու ոչ մի ստորագրած թուղթ ի կատար չի ածվի: Եթե հայրենասիրական, հուզական պահը դնենք մի կողմ, ունենք իրավիճակ, երբ երկու կողմերը հավասարապես համոզված են որ Արցախը իրենցն ա: Երկու կողմը հավասարապես հակառակ կողմին համարում են արյունարբու, երեխայասպան թշնամի: Երկու կողմն էլ հարցի լուծումը տեսնում են հակառակ կողմի ֆիզիկապես ոչնչացմամբ:
Ու դա պետության առաջնորդները համոզմունքը չի, դա ժողովուրդները համոզմունքն ա, որը որոշիչ դեր ա խաղալու հարցի լուծմանը: Ադրբեջանի հարցում մենք համոզված ենք, որ «Քարաբաղ բիզիմդիր» թեզը Ալիևի գլխավոր ռազմավարությունն ա՝ աթոռին մնալու համար: Որ Ադրբեջանում ապրող ժողովուրդը արմենոֆոբիայով ա տառապում վերևներից իջնող պրոպագանդայի պատճառով: Ի դեպ, արմենոֆոբիայի մասին անգամ վիկիում հոդված կա:
Իմ պարզ տրամաբանությունը ցույց ա տալիս, որ Արցախի հարցի լուծման առաջին քայլը ժողովուրդների թշնամության վերացմանը միտված առաջին քայլն ա: Մնացած ցանկացած քայլ, մադրիդյան սկզբունքներ, Փաշինյան - Ալիև պայմանավորվածություններ, օպերատիվ կապ, մի քիչ ծիծաղալու են: Անգամ վերջին նշվածը, որը նպաստել ա սահմանին լարվածության թուլացմանը, բացի զոհերի թվի կրճատումից (որը գնահատելի ձեռքբերում ա)՝ ուրիշ օգուտ չի կարող տալ: Եթե Ալիևը մի քիչ շատ ոտքը գազից թողեց՝ ժողովուրդը կասի բա Ղարաբաղը ընգեր:
Լուծման մի ուրիշ տարբերակ էլ կա, դա Ադրբեջանը կազմալուծելն ա, սակայն քանի Հայաստանը Իզրաել չի դառել էդ մասին խոսալը լուրջ չի:
Պացիֆիստ դեմքերի վերջին ֆեյսբուքյան ակցիան` «Ադրբեջանցին իմ ընկերն ա» խորագրով մի գուցե էդքան էլ վատը չի, բայց անհեռանկարային ա: Եթե ես ունենայի էդպիսի ընկեր ես չէի հպարտանա դրանով ու էդ ակցիային չէի մասնակցի: Թշնամական մթնոլորտի վերացումը կամ կլինի բնականորեն, 100 տարի հետո՝ եթե այսօր Ադրբեջանում արմենոֆոբիայի պրոպագանդան դադարի, կամ եթե երկրները պետական մակարդակով լրջանան ու որոշեն իրոք լուծել Արցախյան հարցը՝ խաղաղ ճանապարհով (օրինակ աշխատանքային խմբեր կազմեն ատելության մթնոլորտը թուլացնելու առաջադրանքով, եթե դա խելքին մոտիկ ա):
Վարկած ունեմ, որ միջազգային հանրությունն ընկալում չունի, թե մեր տարածաշրջանում իրականում ինչ ա կատարվում ու առաջարկվող լուծումներն իրանց իրոք խելամիտ են թվում: Սակայն ավելի շուտ կհավատամ, որ հավես չունեն թաթախվելու, ուղղակի ամեն ինչ անում են պատերազմը գոնե էսօր - էգուց չսկսվի մինչև տենան ինչ ա լինում:
Խնդրի վերջնական լուծումը սկսվում ա թշնամական մթնոլորտի վերացումից: Մնացած տարբերակները կամ չաշխատող են, կամ ժամանակավոր՝ ինքնախաբեության համար:
Lion (12.11.2018)
Էս ի՞նչ ֆոկուսա..
Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի հետ սահմանի մի հատվածում զինված ուժերի ստորաբաժանումները փոխարինել սահմանապահ ուժերով:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Հարցը էնա, որ Լևոնը միշտ վախկոտ պարտվողական գծի կողմնակիցա եղել, պատերազմից սկսած.
Մենք թույլ ենք ինչ պլան դեմ են տալիս արագ համաձայնեք, վաղը կարողա էտել չունենանք.
Կա մյուս մոտեցումը մենք ուժեղ ենք թուրքերին ջարդում ենք որպես հաղթող ենք հանգիստ պահում ենք ստատուս քվոն բանակցում ենք մինչև հակառակորդը կգնա մեծ զիջումների.
Քոչարյանի գրքից.
Ես դպրոցական էի, բայց լավ հիշում եմ էտ պերիոդը. Ոնց որ ասում են էսօրվա պես հիշում եմ1993 թվականի հունիսի 12-ին Քելբաջարի ազատագրումից երկու ամիս անց, տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի ներկայացուցիչների հետ, Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Հանդիպման նպատակը հետևյալն էր. մեզ պարտադրում էին հանձնել Քելբաջարը...:
Վերջնականապես հարաբերությունները չփչացնելու համար մենք համաձայնեցինք՝ասելով, որ կվերադարձնենք, բայց մեկ պայմանով՝մեզ պետք է երկու ամիս՝ամրացնելու համար Քելբաջարի ու Ղարաբաղի սահմանով մեր դիրքերը, որ հետագայում Քելբաջարը նոր սպառնալիք չհանդիսանա Ղարաբաղի անվտանգության համար…
Այպես «բարիշեցինք», նրանք հետ եկան:
Հաջորդ օրը հրավիրեցի շատ նեղ խորհրդակցություն, և Ղարաբաղի մեր զինվորականների հետ որոշում կայացրինք, որ պատրաստում ենք Աղդամի օպերացիան...:
Հեյդար Ալիեվը ռուսական հեռուստատեսությունը հարցազրույցեր տալիս ասումա.
"Мне сообшили армяне нарушили перемерие напали на Агдамский район уже захватили села Бойахмедли и Паправенд" Գյուղեր անունները լավ հիշում եմ միանգամից պատին խփած Արցախի քարտեզի վր գտա էտ գյուղերը. Աղդամ Մարդակարետ ճանապարհին մոտեն.
Էտ հենց Աղդամը գրավելու ու Մարդակերտը ազատագրելու օպերացիայի սկիզբներ.
Մեջբերում Քոչարյանի գրքից։ Հազիվ էլ էտ լինես։
Լսի հլա դու կարող ա իմանաս... Քոչը հայերեն կարդալ մինչև քինդեր խաղալիքի հավաքելը սովորեց, թե հավաքելուց հետո? Արա չնայած ով ա ասում, որ հայերեն կարդալ գիտի?
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 23.12.2018, 17:55:
Աթեիստ (23.12.2018)
Ապեր, նա միայն ռուսերեն ու անգլեռեն ա կառտում։
Հես ցանկը ․․․․ Պրիտոմ, չգիտես ինչի ահագին անգլիալեզու գրողների կարդում ռուսերեն, երևի թարգմանությունները դուրը չեն եկել, ձեռի հետ համ էլ ուղղումներ ա անում։
Ու սայթը ասում ա, որՄտածում են, տենաս ինչ գեղարվետսական գիրք դնեն ցանկում, որ սազի Քոչարյանի հնարավոր կարդացածին։ ֆրանսերենով էտ էլ ․․․․Սակայն նախագահի ընթերցած գրքերի ցանկը այսքանով էլ չի ավարտվում: Առաջիկայում կփորձենք վերջնական տեսքի բերել այդ ցանկը, որում անկասկած կան նաև գեղարվեստական գրքեր:
Աթեիստ (23.12.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ