ChildOfTheSky-ի խոսքերից
Վաղը Երևան է ժամանելու Տրոյկան՝ Խավիեր Սոլանա (ԵՄ Խորհրդի գլխավոր քարտուղար), Բենիտա Ֆերրերո-Վալդներ (արտաքին կապերի եվրոկոմիսար), Կառլ Բիլդտ (ԵՄ-ում նախագահող Շվեդիայի ԱԳ նախարար); Ակնհայտ է արևմուտքի վճռականությունը Ղարաբաղի հարցում վերջակետ դնելու: Առավել ևս, որ այս այցը հաջորդում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի նախագահների միասնական հայտարարությանը: Ամեն դեպքում մեզ սառը ցնցուղ է սպասվում, որովհետև եթե սերժը չընդունի իրեն պարտադրված բանաձևը, ապա Հայաստանին դժվար ժամանակներ են սպասվում, իսկ եթե ընդունի, ապա այն ընդունելի չի լինի Հայաստանի ու Ղարաբաղի բնակչության մեծամասնության համար. դրա մասին վկայում է բանաձևի հիմնական դրույթների ու դրանց մանրամասների կոծկումը հայ հասարակությունից:
Իհարկե, նույնը կարելի է ասել Ադրբեջանի մասին, քանի որ նույնպիսի ինֆորմացիայի պակաս էլ այնտեղ կա, սակայն, եթե մեզ էլ ադրբեջանցիներին էլ վերջնական հանգուցալուծումը դուր չգա, դրանից մեզ ավելի լավ չի լինի:
Կարծում եմ՝ պետք է սպասել իրադարձությունների զարգացմանը, որովհետև ժամանակն է որևէ "առաջընթաց" տեսնելու այս հիմնախնդրում: Շատերդ գուցե չհամաձայնվեք հետս, բայց ես գտնում եմ, որ Ղարաբաղն ունի ղեկավարություն, ունի հասարակություն, և հենց նրանց լուռ համաձայնությամբ է իրականացվում այսօրվա ՀՀ արտաքին քաղաքականությունը Ղարաբաղի հարցով, և եթե այս անգամ ևս նրանց դուր չգա հարցի լուծման տարբերակը, ապա դա արդեն իրենց խնդիրն է, Հայաստանում մի անգամ եղել է իշխանափոխություն Ղարաբաղի "պատճառով", հիմա ժամանակն է իրենց ընտրած ճանապարհի պտուղները քաղելու:
Մի մասդ կասի մեր շահերից չեմ խոսում, ընդդիմադիրներից էլ կասեն սերժի շահից եմ խոսում. առաջիններին մենակ կասեմ, որ շատ երկար է այս երկրում ժողովրդի շահերը անտեսվում են, ու ժամանակն է ավելի լավ ապրելու, երկրորդ խմբին էլ հավաստիացնում եմ, որ Ղարաբաղի խնդրի հայերի համար անբարենպաստ հանգուցալուծման դեպքում "կազատվենք" 2 խնդրից՝ այս իշխանություններից ու Ղարաբաղի հարցից, իսկ եթե բարենպաստ լինի՝ ապրեն իրանք:
Մի քիչ խառը գրառում արեցի, բայց մտքինս ոնց որ թե արտահայտեցի:
Էջանիշներ