User Tag List

Էջ 285 358-ից ԱռաջինԱռաջին ... 185235275281282283284285286287288289295335 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 4,261 համարից մինչև 4,275 համարի արդյունքները՝ ընդհանուր 5361 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

  1. #4261
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվ կրկին Նախիջևանի ու դիրքային դասավորվածության մասին:

    Մի քանի օր առաջ, շատ նեղ, բայց իրավիճակին շատ մոտ կանգնած շրջապատում իրադրությունը քննարկելիս արդեն իսկ հայտնի էր, որ Նախիջևանի կողմից ադրբեջանական կողմը խնդրել է հնարավորություն տալ ադրբեջանցիներից ոմանց այցելել Գուննուտ գյուղի մոտ գտնվող գերեզմանոցները: Ադրբեջանցիները զինվորական կապուղիներով խնդրում էին մերոնց չկրակել և ապահովել քաղաքացիական անձանց անարգել մուտք դեպի գերեզմաններ: Ասացի՝ չի կարելի, քարոզչական նպատակներով կօգտագործեն, կսկսեն այնպես ներկայացնել, թե տարածք են գրավել: Ու հիմա, նայելով, թե ինչ լույսի տակ է այդ այցելությունը ներկայացվում ադրբեջանական ԶԼՄ-ներում, ցավ եմ ապրում մեր այս սխալի համար:

    Նման բաներին պետք է ուշադիր լինել, մենք գործ ունենք ստոր ու բարոյական սկզբունքներից զուրկ մարդկանց հետ՝ խոսքս ադրբեջանական ղեկավարության մասին է, որը կարող է խնդրելով ու աղաչելով խղճահարություն հարուցել, հայի մեծահոգությունից օգտվելով մեզնից մի բան ստանալ ու հետագայում դա ներկայացնել որպես իրենց հաջողություն՝ քարոզչական նպատակներով:

    Ասում եմ ու նորից կրկնում եմ՝ մենք տարածքներ չենք կորցրել, իսկ այդ այցելությունը եղել է որպես հետևանք ադրբեջանական կողմի խնդրանքների արդյունքում հայկական կողմի դրսևորած մեծահոգության:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գաղթական (10.06.2018), Տրիբուն (13.06.2018)

  3. #4262
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե ինչ, ամփոփենք հիանալի օրվա արդյունքները

    Եվ այսպես, ՀՀ ՊՆ աջակցությամբ ու մի խումբ հիանալի զինվորականների օգնությամբ և ուղեկցությամբ այսօր այցելեցինք դիրքեր՝ Նախիջևանի հետ շփման գծի այն հատվածները, որոնց կապակցությամբ մեր վայ հարևանները պնդում են, թե մեզնից դիրքեր են գրավել, այն էլ 11.000 հեկտար:

    Առաջին նկարում (հեղինակ՝ Դավիթ Թորոսյան) շատ խոսված Գուննուտ գյուղն է, որն իբր գրավել են: Արդեն ասվեց, որ, նախ, դա նեյտրալ տարածք է և իրենք առաջ են եկել նեյտրալ տարածքում և հետո՝ գյուղ, բառիս իսկական իմաստով, այնտեղ չկա, իրենք առաջ են եկել ու ավազե պարկեր են դրել դաշտի կենտրոնում՝ մեր կրակի տակ (տես երկրորդ նկարը՝ Ashot Asatryan): Առաջին նկարի ամենաներքևի ավազե պարկերը (նկարը մեծացրեք, կերևա) իրենց դիրքերն են, ավելի շուտ՝ դաշտի կենտրոնում դրված պարկերը, որոնք դեռևս բառիս իսկական իմաստով դիրք կոչվելու իրավունք չունեն, քանի որ դեռ դեպի այդ պարկեր պետք է ճանապարհ բացվի ու այդ դիրքերը դեռ պետք է ամրացվեն, որ իսկական հենակետային դիրքեր դառնան: Մերոնք պատրաստվում են խոչընդոտել այդ ամենին և իրենց տրակտորը, որն ուզում է ճանապարհ բացելով առաջանալ, չի կարողանում առաջ գալ: Ի դեպ, Դավիթն այդ նկարն արեց հենց հանրահայտ այն Գուննուտ բարձունքից, որը այդ վայ զինվորականները պնդում են, թե գրավել են: Իրականում մեր տղերքը ոնց կանգնած էին այդ բարձունքում, այնպես էլ կանգնած են հիմա: Նկարի վերևի հատվածում հանրահայտ գերեզմանոցն է, որտեղ եղել է այցելություն մերոնց համաձայնությամբ:

    Ժողովուրդ, մենք ոչ մի դիրք չենք կորցրել, լքել, հեռացել և այլն, չկա նման բան, մենք դիրքային փոփոխություն չունենք, իրենք են առաջ եկել իրենց համար վնասակար՝ նեյտրալ հատվածում:

    Ի դեպ, երրորդ նկարում, այն 11.000 հեկտարի կապակցությամբ առաջարկում եմ դիտարկել մեր այս փառահեղ փոխգնդապետին, որտեղ նա ու Ashot Asatryanը իրոք պայթեցին ծիծաղից, երբ իրենց հիշեցրինք դրա մասին, ես այդ պահին Աշոտի կողքին էի, ափսոս, չերևացի նկարում:

    Ու թող հիմա ոմանք պնդեն, թե մենք դիրքեր ենք տվել ու իրենք դիրքեր են գրավել…

    Ի դեպ, ինքս էլ հիանալի նյութեր եմ պատրաստել, սակայն դրանք կհրապարակեմ ընթացքում: Ապրեն մեր փառահեղ զինվորականները, որ պահում են մեր դիրքերը, փառք տղերքին և անփորձանք ծառայություն:




    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (10.06.2018), Գաղթական (10.06.2018), Ծլնգ (10.06.2018), Տրիբուն (13.06.2018)

  5. #4263
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էս ինչ հիանալի նկար են տղերքն ինձ համար պահել:

    Ժողովուրդ, էս էն պահնա, որ Կռոյանին ասեցինք, թե ադրբեջանցիք պնդում են, թե իրենք 11.000 հեկտար հող են գրավել: Էդ խիղճը մեռած Կռոյանն էլ ընենց մի կատակախառն, զուտ հայազինվորավարի հումորախառը պայթեց, որ մենք էլ իր հետը պայթեցինք...


    Սա էլ մի հետաքրքիր քննարկում, հատկապես ուշադիր եղեք վերջին հատվածների վրա: Ռազմական կողմն ինձնից, քաղաքական բաղադրիչը՝ պարոն Սաֆարյանից:

    Վերջին խմբագրող՝ Lion: 12.06.2018, 00:19:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (12.06.2018), Տրիբուն (13.06.2018)

  7. #4264
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հուննուտ գյուղի մոտի մեր դիրքերը:

    Հստակորեն երևում է, որ մենք դիրք կամ դիրքեր չենք կորցրել, այդ հատվածում լիակատար դիրքային առավելություն ունենք, հակառակորդը եկել և պառկել է մեր կրակի տակ, տղաները վստահորեն տանում են իրենց ծառայությունը:

    Հրապարակվում է ՀՀ ՊՆ համաձայնությամբ՝ ի հաստատում արդեն իսկ բարձրաձայնված տեսակետի:


    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (13.06.2018), Արէա (13.06.2018), Գաղթական (13.06.2018), Տրիբուն (13.06.2018)

  9. #4265
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ներկայացվում են Արենիի մոտի մեր դիրքերը: Հստակորեն երևում է, որ մենք դիրք կամ դիրքեր չենք կորցրել, այդ հատվածում լիակատար դիրքային առավելություն ունենք, հակառակորդը եկել և պառկել է մեր կրակի տակ, տղաները վստահորեն տանում են իրենց ծառայությունը:

    Հրապարակվում է ՀՀ ՊՆ համաձայնությամբ՝ ի հաստատում արդեն իսկ բարձրաձայնված տեսակետի:

    В видео представлены армянские позиции в окрестностях села Арени. Ясно видно, что армянская сторона не потеряла позиции и противник лишь выдвинулся на нейтралке, при том в тактическом плане поставив себя в невыгодное положение. Наши ребят уверенно несут свою службу. Опубликована с согласия Министерства обороны Республики Армения.

    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (26.06.2018), Գաղթական (27.06.2018)

  11. #4266
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներկայացվում են Արենիի մոտի մեր դիրքերը: Հստակորեն երևում է, որ մենք դիրք կամ դիրքեր չենք կորցրել, այդ հատվածում լիակատար դիրքային առավելություն ունենք, հակառակորդը եկել և պառկել է մեր կրակի տակ, տղաները վստահորեն տանում են իրենց ծառայությունը:

    Հրապարակվում է ՀՀ ՊՆ համաձայնությամբ՝ ի հաստատում արդեն իսկ բարձրաձայնված տեսակետի:

    В видео представлены армянские позиции в окрестностях села Арени. Ясно видно, что армянская сторона не потеряла позиции и противник лишь выдвинулся на нейтралке, при том в тактическом плане поставив себя в невыгодное положение. Наши ребят уверенно несут свою службу. Опубликована с согласия Министерства обороны Республики Армения.

    Ձենդ վաղուց չէի լսել ։ճ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (27.06.2018)

  13. #4267
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կներեք, բայց մի բան ասեմ. Իմ կարծիքով նեյտրալ զոնայում թշնամու առաջխաղացումն էլ է խնդիր, որի դեմը պետք էր առնել, ու էս «գերեզմանները այցելելու խնդրանք»-ը լրիվ աբսուրդ տխմարություն ա… Իսկ Քելբաջարի կամ Հորադիզի գերեզմաններ չեք ուզու՞մ մարդկանց թողնեք, այցելեն: Հենա ազերները խոշորագույն նվաճում են արձանագրել ու հրճվում են: Էդ վիդոներով հիմնավորումներն էլ արդեն ներվայացնող են, մենք պիտի սենց հիմնավորումների կարիք չունենայինք: Արծրուն Հովհաննիսյանն էլ հայտնի է քամի անելով, լավ կլիներ մի քիչ ավելի ադեկվատ ու օբյեկտիվ ՊՆ խոսնակ ճարեին:
    Si vis pacem, para bellum

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (01.07.2018)

  15. #4268
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմի կասեն՝ Արծրունին է պաշտպանում, բայց պիտի ասեմ - ախր խոսնակը ի՞նչ անի, երբ վերևներում է որոշվում: Չեմ ուզում փակագծեր շատ բացել, բայց սենց ասեմ՝ ՊՆ-ն արդեն ընդունել է, որ գերեզմաններ այցի պահով սխալվել են...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. #4269
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաշվի առնելով պատերազմական մեր անազնիվ հակառակորդի մոտեցումները՝ ուզում եմ ներկայացնել նախիջևանյան սահմանում մեր դիրքերից մեկը, որը, սենց ասենք, այնքան էլ ՀԽՍՀ նախկին վարչական շրջաններում չէ, որ գտնվում է:

    Սա մեր տղերքի վերջին ձեռքբերումներից է և տեսանյութը հրապարակվում է, որ ոմանք ու ամենից առաջ սահմանից այն կողմ, իրենց պեխերը թափ տալով շատ գլուխ չգովան՝ խաբելով յուրայիններին:

    Ի դեպ, հետաքրքիր է, որ տղերքը դիրքերին տալիս են իրոք արժանի անուններ՝ Մոնթե, Ազնաուր, Անդրանիկ և այլն:

    Новые армянские позиции на нахиджеванском направлении, армянские посты выдвинулись вперед и заняли более удачные позиции. Новые позиции, скажем так, находятся не совсем на прежних административных границах АрмССР.

    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (28.06.2018)

  18. #4270
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քննարկվում ենք դրությունը նախիջևանյան սահմանում՝ իրականությունն այս պահին և հեռանկարները

    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (01.07.2018)

  20. #4271
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս մեր Լիոնը իրա տեղը գտավ Չէ լուրջ։ Անկախ ռազմական փորձագետի գործը շատ լավ ա ստացվում մոտը։ Ապեր, տակ ձեռժած, ես օրինակ զգում թե ինչ սիրով ես անում էս գործը, ու հաստատ էս հազար անգամ ավելի օգտակար ա, քան Քարահունջի աստղադիտարան լինելը։

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (01.07.2018)

  22. #4272
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մերսի գնահատականի համար, թեև, որպես գաղտնիք ասեմ, որպես հին ընկերների - երբ ինձ ներկայացնում են որպես "ռազմական փորձագետ", անհարմարության զգացում եմ ունենում, ուղղակի... իրոք, ներկայացման այլ, ավելի հարմար ձև առայժմ չեմ գտել...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (02.07.2018)

  24. #4273
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Վստահ չեմ, որ էս թեմայի նյութ ա, բայց տենց կասկածներ ունեմ:

    Ադրբեջանում համատարած խնդիրներ են էլեկտրամատակարարման հետ կապված. __https://haqqin.az/news/131705

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (03.07.2018)

  26. #4274
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Վստահ չեմ, որ էս թեմայի նյութ ա, բայց տենց կասկածներ ունեմ:

    Ադրբեջանում համատարած խնդիրներ են էլեկտրամատակարարման հետ կապված. __https://haqqin.az/news/131705
    Էս հաքինազի օրացույցի հետ հաստատ մի բան էն չի..
    ու սա հեչ էլ առաջին դեպքը չի..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  27. #4275
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Վստահ չեմ, որ էս թեմայի նյութ ա, բայց տենց կասկածներ ունեմ:

    Ադրբեջանում համատարած խնդիրներ են էլեկտրամատակարարման հետ կապված. __https://haqqin.az/news/131705
    հնարավո՞ր ա տենց խփել

Էջ 285 358-ից ԱռաջինԱռաջին ... 185235275281282283284285286287288289295335 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •