User Tag List

Էջ 283 358-ից ԱռաջինԱռաջին ... 183233273279280281282283284285286287293333 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 4,231 համարից մինչև 4,245 համարի արդյունքները՝ ընդհանուր 5361 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

  1. #4231
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Թարմ լուրեր իմ սիրած ֆրոնտից։

    Ղարաբաղի ոստիկանները Ասյա Խաչատրյանին. Օրենք Հայաստանում կպահանջես

    Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանը 2018 թվականի սկզբից աշխատում և ապրում էր Ստեփանակերտում։ Փետրվարի 1-ին, երբ նա ուշ երեկոյան զբոսնում էր քաղաքով, նրան են մոտենում երեք ոստիկաններ, ինչից հետո Ասյան ընկնում է պետական մարմինների աշխատակիցների ֆիզիկական և հոգեբանական ճնշման տակ։ Նրան առանց բացատրության մի քանի անգամ բերման են ենթարկում ոստիկանություն, որտեղ ապտակում են, հայհոյում և սպառնում։ Այդ ընթացքում ոստիկանների կողմից ծեծի է ենթարկվում նաև Ասյաի ընկերուհին, որը նրա հետ կիսում էր Ստեփանակերտի բնակարանը։Երբ Ասյան բացատրություն է պահանջում, նրան ասում են, որ Ղարաբաղում կինը չպետք է փողոցում ծխի կամ մազերը կապույտ ներկի, իսկ օրենք՝ թող գնա և Հայաստանում պահանջի։ Իր Ստեփանակերտի բնակարան են այցելում քաղաքացիական հագուստով անձինք և, չներկայացնելով որևէ փաստաթուղթ և անտեսելով դիմադրությունը, ներխուժում և խուզարկում են սենյակները։Տեղի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը առաջարկում է հարցը լուծել «ներքին կարգով», չդիմելով քննչական և դատական ատյաններ և լրատվամիջոցներին, քանի որ «պետք է հասկանալ՝ Արցախի հարց է»։ Մարդու իրավունքների պաշտպանը նշված պայմանները ապահովելու դեպքում խոստանում է խոսել ոստիկանների հետ և բացատրել, որ «Հայաստանից հյուրերի հետ այդպես վարվել չի կարելի»։ Հայաստանի օմբուդսմենի գրասենյակից չեն պատասխանում։Վերադառնալով Երևան՝ Ասյան դիմում է Դատախազություն, ինչից հետո իրենց տուն են այցելում տեղամասի ոստիկանները և փոխանցում, որ նա առանց ծանուցման պետք է ներկայանա 6-րդ վարչություն՝ քննիչ Դավիթի մոտ։
    Մանրամասները՝ տեսանյությում․
    18+ Տեսանյութը պարունակում է քֆուր, նույն ինքը հայհոյանք, նույն ինքը արցախցի մենթոզավր։

    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Interdenominational (28.03.2018), Progart (27.03.2018)

  3. #4232
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էնպես են անում, որ Ղարաբաղցի_Հայաստանցի արտահայտությունը գոյություն ունենա:

  4. #4233
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թարմ լուրեր իմ սիրած ֆրոնտից։



    18+ Տեսանյութը պարունակում է քֆուր, նույն ինքը հայհոյանք, նույն ինքը արցախցի մենթոզավր։
    Ինձ թվում ա, էս հանգիստ կարար տեղի ունենար Հայաստանի ցանկացած շրջանում, ներառյալ Երևանը։

  5. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (27.03.2018), ivy (27.03.2018), Lion (28.03.2018), Progart (28.03.2018), StrangeLittleGirl (27.03.2018), Ձայնալար (28.03.2018), Վիշապ (27.03.2018)

  6. #4234
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում ա, էս հանգիստ կարար տեղի ունենար Հայաստանի ցանկացած շրջանում, ներառյալ Երևանը։
    Ու հա էլ տեղի ունենում ա

  7. #4235
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում ա, էս հանգիստ կարար տեղի ունենար Հայաստանի ցանկացած շրջանում, ներառյալ Երևանը։
    Փաստորեն մենք տարբեր բաների ենք ուշադրություն դարձնում
    Դուք՝ որ մեր ոստիկանները օրենքից շատ սիրում են «բարոյական նորմերը»։
    Ես՝ որ Արցախի ոստիկանությունը իրան Հայաստանցի չի համարում։

    Երբ Հայաստանցին ա տենց բան ասում, ինքը դավաճան ա, տենց բան չկա։
    Բայց փաստացի կա տենց բան

    Sent from my P8000 using Tapatalk
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  8. #4236
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն մենք տարբեր բաների ենք ուշադրություն դարձնում
    Դուք՝ որ մեր ոստիկանները օրենքից շատ սիրում են «բարոյական նորմերը»։
    Ես՝ որ Արցախի ոստիկանությունը իրան Հայաստանցի չի համարում։

    Երբ Հայաստանցին ա տենց բան ասում, ինքը դավաճան ա, տենց բան չկա։
    Բայց փաստացի կա տենց բան

    Sent from my P8000 using Tapatalk
    Ըստ էության, էստեղ շատ ավելի կարևոր ա առաջինը. եթե ոստիկանն օրենքին հետևի, իրա անձնական պատկերացումներն էն մասին, թե ով ա հայաստանցի, ով ղարաբաղցի, հեչ կարևոր չեն լինի։ Թե չէ հենց էդպիսի պատկերացումներ Ասյան ինքն էլ ունի, որովհետև անընդհատ շեշտում ա, որ ինքը ՀՀ քաղաքացի ա։ Բայց ցավոք, օտարի նկատմամբ նման վերաբերմունք ՀՀ բոլոր մարզերում ա։ Ոչ ոստիկանության, բայց տեղացիների կողմից ոչ էնքան բարյացակամ վերաբերմունքի արժանացել եմ էնպիսի անշառ տեղում, ինչպիսին Դիլիջանն ա։

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (28.03.2018), Mr. Annoying (27.03.2018), Progart (28.03.2018), Վիշապ (27.03.2018), Տրիբուն (27.03.2018)

  10. #4237
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու հեռու չգնանք։ Նման վերաբերմունքի արժանացել ա նաև ակումբի Րիկը Վանաձորի ոստիկանության կողմից մենակ նրա համար, որ համարձակվել ա ոստիկանություն դիմել, որովհետև մեկը վրան դանակ պահելով ունեցած֊չունեցածը թալանել ա։

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (28.03.2018), Ձայնալար (27.03.2018), Նաիրուհի (27.03.2018), Վիշապ (27.03.2018), Տրիբուն (27.03.2018)

  12. #4238
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր ոստիկանությունը հասարակության համար ամենավտանգավոր ու վնասատու կառույցն ա իշխանություններից հետո: Ու Ղարաբաղ-Հայաստան հեչ կապ չունի, նույն քոլի բիբարն ենք: Հայերիս մեջ ինչքան դեգեներատ կա, սաղ ոստիկան են դառել: Մնացած քաղաքացիներին հազար անգամ ավելի ձեռ կտար սեփական սառը զենքով սեփական իրավունքները պաշտպանելը, քան թե հարկերով 10-20 հազար ոստիկան պահելը, էն դեպքում, որ պաշտոնապես ՀՀ-ում տարեկան հանցագործությունների քանակը ավելի քիչ է քան ոստիկանների քանակը, այսինքն ամեն մի ոստիկանի տաերկան կեսից քիչ հանցագործություն ա բաժին ընկնում, բնականաբար ոստիկանները պարապությունից լրացնում են բացը: ՀՀ-ում ոստիկանության հիմնական դերը իշխանությունների ոռը պահելն ա, որ արխային լափեն ու այլանդակություններ անեն: Հետևաբար ոստիկանի շորով մարդը ՀՀ-ում ինձ համար ապրիորի վտանգավոր կենդանի ա: Սրան արխային կարելի է գումարել դատական համակարգը, վերջինիս ֆունկցիան էլ իշխանությունների համար պրոբլեմ հանդիսացող մարդկանց ինչքան հնարավոր ա մեծ պատժաչափ նշանակելն ա, մեկ էլ ձեռի հետ կաշառքով հիմար հարցեր լուծելն ու իրական հանցագործությունները կոծկելը: Ասենք չեմ զարմանա, որ սույն կարծիքի համար ինձ տանեն նստացնեն զրպարտություն ու սուտ մատնություն հոդվածներով:
    Si vis pacem, para bellum

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (27.03.2018), Տրիբուն (28.03.2018)

  14. #4239
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ էության, էստեղ շատ ավելի կարևոր ա առաջինը. եթե ոստիկանն օրենքին հետևի, իրա անձնական պատկերացումներն էն մասին, թե ով ա հայաստանցի, ով ղարաբաղցի, հեչ կարևոր չեն լինի։ Թե չէ հենց էդպիսի պատկերացումներ Ասյան ինքն էլ ունի, որովհետև անընդհատ շեշտում ա, որ ինքը ՀՀ քաղաքացի ա։ Բայց ցավոք, օտարի նկատմամբ նման վերաբերմունք ՀՀ բոլոր մարզերում ա։ Ոչ ոստիկանության, բայց տեղացիների կողմից ոչ էնքան բարյացակամ վերաբերմունքի արժանացել եմ էնպիսի անշառ տեղում, ինչպիսին Դիլիջանն ա։
    Բյուր, հասկանում եմ ասածդ։

    Բայց թեման ոչ թե օրենքին ու ոստիկաններին ա վերաբերում, այլ Արցախի կարգավիճակին։ Էդ կոնտեքստում կարևոր ա 2-րդ կետը
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  15. #4240
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Արցախի ոստիկանությունը իրան Հայաստանցի չի համարում։
    Արցախի ոստիկանությանը ես էլ Հայաստանցի չեմ հարում: Հայաստանի ոստիկանությանն էլ Հայաստանցի չեմ համարում: Երկուսն էլ օսմանցի են:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (28.03.2018), Gayl (28.03.2018), Mr. Annoying (28.03.2018), StrangeLittleGirl (28.03.2018), Աթեիստ (28.03.2018)

  17. #4241
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, հասկանում եմ ասածդ։

    Բայց թեման ոչ թե օրենքին ու ոստիկաններին ա վերաբերում, այլ Արցախի կարգավիճակին։ Էդ կոնտեքստում կարևոր ա 2-րդ կետը
    Իսկ ի՞նչն ա խնդիրը Արցախի կարգավիճակի հետ, Արցախը անկախ հանրապետություն է ըստ իր սահմանադրության, ու վայթե նախագահ ու պառլամենտ էլ ունի, համենայն դեպս նման ա անկախ հանրապետության, հինչ ա հըվա՞տըմ չըս:
    Si vis pacem, para bellum

  18. #4242
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ի՞նչն ա խնդիրը Արցախի կարգավիճակի հետ, Արցախը անկախ հանրապետություն է ըստ իր սահմանադրության, ու վայթե նախագահ ու պառլամենտ էլ ունի, համենայն դեպս նման ա անկախ հանրապետության, հինչ ա հըվա՞տըմ չըս:
    Ես կակռազ հավատում եմ, բայց չհավատացող/չհամակերպվողները շատ են
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  19. #4243
    Դիտարկում... Interdenominational-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2009
    Տարիք
    44
    Գրառումներ
    587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևի արդեն երկրորդ օրն է հետևում եմ այս ամոթալի թյուրիմացության բազմաբնույթ լուսաբանումներին, մասնավորապես Արցախից պաշտոնապես հնչեցված Դ.Բաբայանի մի քիչ խղճալի, բայց՝ դիվանագիտական հարթեցման ու հետագա կոծկումների տանող նախագահի հայտարարությանը:
    Քանի որ Ղարաբաղի ու նաև՝ Հայաստանի ՈՍՏԻԿԱՆԻ ենթադրյալ սանձարձակությունը "վերևներից" չեկող կասկադային անպատժելիությունից՝ բորենու կաղկանձից պիտի տաներ գայլային համարձակության ու լպիրշության, ինչը, ցավոք դիտարկում ենք: Հիմա: Հրապարակայնորեն: Կապույտ թե մանիշակագույն սանրվածքի դրսևորումներով:

    Սա ընդհանրապես: Իսկ մասնավորապես, մյուս կողմից, Ակումբի շրջանակներում, հարգարժան Աթեիստի նրբին подъеб-ները ոչ թե մեղմացնելու, այլ ուղղակիորեն չարդարացնելու համար նշեմ այն, ինչը չեմ բարձրաձայնել երբևէ... Տարիներ առաջ, չասեմ նույն իրավիճակում, բայց գրեթե նույն անարդարացի ճնշվածության զոհն էի ես ու իմ ընտանիքը: Ու եթե մեր ծանոթ դատախազի (ում լինելիությունն ու խելացիությունը առ այսօր օրհնում եմ) միջամտությունը չլիներ, ես սարսափով եմ պատկերացնում ինչ մղձավանջների միջով պիտի անցնեինք: Ընտանյոք:

    Ստորագրություն՝ Արցախի Քաղաքացի

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (28.03.2018)

  21. #4244
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևի արդեն երկրորդ օրն է հետևում եմ այս ամոթալի թյուրիմացության բազմաբնույթ լուսաբանումներին, մասնավորապես Արցախից պաշտոնապես հնչեցված Դ.Բաբայանի մի քիչ խղճալի, բայց՝ դիվանագիտական հարթեցման ու հետագա կոծկումների տանող նախագահի հայտարարությանը:
    Քանի որ Ղարաբաղի ու նաև՝ Հայաստանի ՈՍՏԻԿԱՆԻ ենթադրյալ սանձարձակությունը "վերևներից" չեկող կասկադային անպատժելիությունից՝ բորենու կաղկանձից պիտի տաներ գայլային համարձակության ու լպիրշության, ինչը, ցավոք դիտարկում ենք: Հիմա: Հրապարակայնորեն: Կապույտ թե մանիշակագույն սանրվածքի դրսևորումներով:

    Սա ընդհանրապես: Իսկ մասնավորապես, մյուս կողմից, Ակումբի շրջանակներում, հարգարժան Աթեիստի նրբին подъеб-ները ոչ թե մեղմացնելու, այլ ուղղակիորեն չարդարացնելու համար նշեմ այն, ինչը չեմ բարձրաձայնել երբևէ... Տարիներ առաջ, չասեմ նույն իրավիճակում, բայց գրեթե նույն անարդարացի ճնշվածության զոհն էի ես ու իմ ընտանիքը: Ու եթե մեր ծանոթ դատախազի (ում լինելիությունն ու խելացիությունը առ այսօր օրհնում եմ) միջամտությունը չլիներ, ես սարսափով եմ պատկերացնում ինչ մղձավանջների միջով պիտի անցնեինք: Ընտանյոք:

    Ստորագրություն՝ Արցախի Քաղաքացի
    Եղբայր, էլի շեշտը սխալ տեղ ես դնում։
    Ապուշ ոստիկաններ ամեն տեղ էլ կան։
    Բայց Հայաստանի ոչ մի մարզ իրան չի առանձնացնում Հայաստանից։ Գյումրիում, Վանաձորում կլսես «Էրևանցի ե՞ս», բայց երբեք «Հայաստանցի ե՞ս»։

    Իսկ Ախալքակալում ու Արցախում՝ կլսես, որտև դրանք Հայաստան չեն։
    Հայաբնակ են, ոնց որ Լոսը, բայց ոչ Հայաստան։
    Հայաստան դառնալու համար Հայաստանը լիքը քայլեր պտի աներ, որը չի արել։ Իսկ ֆիզիկական հեռավորությունն իրանն արել ա, ու էդ երկու երկրների շարքային բնակիչները իրար օտար են։
    Արտգեոն էլ որ գալիս ա Հայաստան, իրան տանն ա զգում, էս իրա հայրենիքն ա, (թեև ինքը վայթե ծնվել ա Վրաստանում)։ Բայց չի հայտարարում թե Հայաստանն ու Վրաստանը մի երկիր են, «Սա Վրաստանն է և վերջ» կամ հակառակը։

    Սիրում եք, վայելում եք, լավ եք անում։
    էդ երկիրը համ փաստացի ա ուրիշ երկիր, համ իրավաբանորեն։ Էն ա, որ Հայաստանի հետ լավ քիփ ա։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (29.03.2018)

  23. #4245
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եղբայր, էլի շեշտը սխալ տեղ ես դնում։
    Ապուշ ոստիկաններ ամեն տեղ էլ կան։
    Բայց Հայաստանի ոչ մի մարզ իրան չի առանձնացնում Հայաստանից։ Գյումրիում, Վանաձորում կլսես «Էրևանցի ե՞ս», բայց երբեք «Հայաստանցի ե՞ս»։

    Իսկ Ախալքակալում ու Արցախում՝ կլսես, որտև դրանք Հայաստան չեն։
    Հայաբնակ են, ոնց որ Լոսը, բայց ոչ Հայաստան։
    Հայաստան դառնալու համար Հայաստանը լիքը քայլեր պտի աներ, որը չի արել։ Իսկ ֆիզիկական հեռավորությունն իրանն արել ա, ու էդ երկու երկրների շարքային բնակիչները իրար օտար են։
    Արտգեոն էլ որ գալիս ա Հայաստան, իրան տանն ա զգում, էս իրա հայրենիքն ա, (թեև ինքը վայթե ծնվել ա Վրաստանում)։ Բայց չի հայտարարում թե Հայաստանն ու Վրաստանը մի երկիր են, «Սա Վրաստանն է և վերջ» կամ հակառակը։

    Սիրում եք, վայելում եք, լավ եք անում։
    էդ երկիրը համ փաստացի ա ուրիշ երկիր, համ իրավաբանորեն։ Էն ա, որ Հայաստանի հետ լավ քիփ ա։
    Պատկերացնենք մի Գյումրեցի աղջիկ գնում է Վանաձորում կապույտ մազերով գիշերը փողոցում ծխելու։ Մի մենթ էլ սրան չամուռ ա լինում։ Էս էլ ասում է. «ըստ օրենքի...», նա էլ սրան. «օրենքը կգնաս Շիրակումդ կպահանջես, մեր Վանաձորում քիմիական իրավիճակ ա, ստեղ կապույտ մազերով փողոցում ծխելը աղջկա համար բեսամթ պռապուսկատ ա»։ Պիտի ասեի՞ր. «Լոռեցիք Շիրակում գործող օրենքի մաս իրենց չեն համարում, իրենց իրավաբանորեն նույն երկրի մաս չեն զգում»։

    Էդ նույն Արցախցի մլիցեն Հայստանի անձնագրով ա ֆռֆռում, ու Հայաստանի տարադրամով ա աշխատավարձ ստանում, էլ Հայաստանցին ո՞նց ա լինում։ Ու միգուցե ստեղ «օրենքը Հայաստանումդ պահանջին» նկատի ուներ ոչ թե այն, որ ես Հայաստանցի չեմ, այլ այն, որ «ստեղի տերը ես եմ, իսկ դու ստեղ չուժոյ ես» (Հայաստանը այդ կոնտեքստում միմիայն աշխարհագրական տոպոնիմ է, որը ցույց է տալիս դիմցինիդ չուժոյ լինելը սույն աշխարհագրական վայրում, որի տերն է իրեն այդ մենթը համարում), նույն ինչը վերը բերածս հիպոթեթիկ Վանաձորի մենթը նկատոի կունենար Գյումրեցի աղջկան չամուռ լինելով։ Այլապես ասած՝ պաշտոնեական դիրքի չարաշահում.

    ԼՂՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ. Հոդված 141. Մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելը

    1. Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելը` կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, որը վնաս է պատճառել մարդու և քաղաքացու իրավունքներին ու օրինական շահերին՝

    պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

    2. Նույն արարքը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով՝

    պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
    ԼՂՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ. Հոդված 145. Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը

    1. Մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելը՝

    պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

    2. Նույն գործողությունները, որոնք կատարվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝

    պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

    3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով՝

    պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
    ԼՂՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ. Հոդված 322. Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը

    1. Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝

    պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
    մարդը, լինելով օրենքի ներկայացուցիչ, ոտի վրա ԻՐ երկրում ԻՐ երկրի մի քանի հատ օրենք ա խախտում, ու ասում ա «գնա քո քուչում օրենք պահանջի», իսկ դու կպել ես Հայաստանցի-չՀայաստանցի...
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 29.03.2018, 02:45:

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (29.03.2018), StrangeLittleGirl (29.03.2018), Գաղթական (29.03.2018), Վիշապ (29.03.2018), Տրիբուն (29.03.2018)

Էջ 283 358-ից ԱռաջինԱռաջին ... 183233273279280281282283284285286287293333 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •