User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,469
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, հասկանում եմ ասածդ։

    Բայց թեման ոչ թե օրենքին ու ոստիկաններին ա վերաբերում, այլ Արցախի կարգավիճակին։ Էդ կոնտեքստում կարևոր ա 2-րդ կետը
    Իսկ ի՞նչն ա խնդիրը Արցախի կարգավիճակի հետ, Արցախը անկախ հանրապետություն է ըստ իր սահմանադրության, ու վայթե նախագահ ու պառլամենտ էլ ունի, համենայն դեպս նման ա անկախ հանրապետության, հինչ ա հըվա՞տըմ չըս:
    Si vis pacem, para bellum

  2. #2
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ի՞նչն ա խնդիրը Արցախի կարգավիճակի հետ, Արցախը անկախ հանրապետություն է ըստ իր սահմանադրության, ու վայթե նախագահ ու պառլամենտ էլ ունի, համենայն դեպս նման ա անկախ հանրապետության, հինչ ա հըվա՞տըմ չըս:
    Ես կակռազ հավատում եմ, բայց չհավատացող/չհամակերպվողները շատ են
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  3. #3
    Դիտարկում... Interdenominational-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2009
    Տարիք
    45
    Գրառումներ
    587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևի արդեն երկրորդ օրն է հետևում եմ այս ամոթալի թյուրիմացության բազմաբնույթ լուսաբանումներին, մասնավորապես Արցախից պաշտոնապես հնչեցված Դ.Բաբայանի մի քիչ խղճալի, բայց՝ դիվանագիտական հարթեցման ու հետագա կոծկումների տանող նախագահի հայտարարությանը:
    Քանի որ Ղարաբաղի ու նաև՝ Հայաստանի ՈՍՏԻԿԱՆԻ ենթադրյալ սանձարձակությունը "վերևներից" չեկող կասկադային անպատժելիությունից՝ բորենու կաղկանձից պիտի տաներ գայլային համարձակության ու լպիրշության, ինչը, ցավոք դիտարկում ենք: Հիմա: Հրապարակայնորեն: Կապույտ թե մանիշակագույն սանրվածքի դրսևորումներով:

    Սա ընդհանրապես: Իսկ մասնավորապես, մյուս կողմից, Ակումբի շրջանակներում, հարգարժան Աթեիստի նրբին подъеб-ները ոչ թե մեղմացնելու, այլ ուղղակիորեն չարդարացնելու համար նշեմ այն, ինչը չեմ բարձրաձայնել երբևէ... Տարիներ առաջ, չասեմ նույն իրավիճակում, բայց գրեթե նույն անարդարացի ճնշվածության զոհն էի ես ու իմ ընտանիքը: Ու եթե մեր ծանոթ դատախազի (ում լինելիությունն ու խելացիությունը առ այսօր օրհնում եմ) միջամտությունը չլիներ, ես սարսափով եմ պատկերացնում ինչ մղձավանջների միջով պիտի անցնեինք: Ընտանյոք:

    Ստորագրություն՝ Արցախի Քաղաքացի

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (28.03.2018)

  5. #4
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևի արդեն երկրորդ օրն է հետևում եմ այս ամոթալի թյուրիմացության բազմաբնույթ լուսաբանումներին, մասնավորապես Արցախից պաշտոնապես հնչեցված Դ.Բաբայանի մի քիչ խղճալի, բայց՝ դիվանագիտական հարթեցման ու հետագա կոծկումների տանող նախագահի հայտարարությանը:
    Քանի որ Ղարաբաղի ու նաև՝ Հայաստանի ՈՍՏԻԿԱՆԻ ենթադրյալ սանձարձակությունը "վերևներից" չեկող կասկադային անպատժելիությունից՝ բորենու կաղկանձից պիտի տաներ գայլային համարձակության ու լպիրշության, ինչը, ցավոք դիտարկում ենք: Հիմա: Հրապարակայնորեն: Կապույտ թե մանիշակագույն սանրվածքի դրսևորումներով:

    Սա ընդհանրապես: Իսկ մասնավորապես, մյուս կողմից, Ակումբի շրջանակներում, հարգարժան Աթեիստի նրբին подъеб-ները ոչ թե մեղմացնելու, այլ ուղղակիորեն չարդարացնելու համար նշեմ այն, ինչը չեմ բարձրաձայնել երբևէ... Տարիներ առաջ, չասեմ նույն իրավիճակում, բայց գրեթե նույն անարդարացի ճնշվածության զոհն էի ես ու իմ ընտանիքը: Ու եթե մեր ծանոթ դատախազի (ում լինելիությունն ու խելացիությունը առ այսօր օրհնում եմ) միջամտությունը չլիներ, ես սարսափով եմ պատկերացնում ինչ մղձավանջների միջով պիտի անցնեինք: Ընտանյոք:

    Ստորագրություն՝ Արցախի Քաղաքացի
    Եղբայր, էլի շեշտը սխալ տեղ ես դնում։
    Ապուշ ոստիկաններ ամեն տեղ էլ կան։
    Բայց Հայաստանի ոչ մի մարզ իրան չի առանձնացնում Հայաստանից։ Գյումրիում, Վանաձորում կլսես «Էրևանցի ե՞ս», բայց երբեք «Հայաստանցի ե՞ս»։

    Իսկ Ախալքակալում ու Արցախում՝ կլսես, որտև դրանք Հայաստան չեն։
    Հայաբնակ են, ոնց որ Լոսը, բայց ոչ Հայաստան։
    Հայաստան դառնալու համար Հայաստանը լիքը քայլեր պտի աներ, որը չի արել։ Իսկ ֆիզիկական հեռավորությունն իրանն արել ա, ու էդ երկու երկրների շարքային բնակիչները իրար օտար են։
    Արտգեոն էլ որ գալիս ա Հայաստան, իրան տանն ա զգում, էս իրա հայրենիքն ա, (թեև ինքը վայթե ծնվել ա Վրաստանում)։ Բայց չի հայտարարում թե Հայաստանն ու Վրաստանը մի երկիր են, «Սա Վրաստանն է և վերջ» կամ հակառակը։

    Սիրում եք, վայելում եք, լավ եք անում։
    էդ երկիրը համ փաստացի ա ուրիշ երկիր, համ իրավաբանորեն։ Էն ա, որ Հայաստանի հետ լավ քիփ ա։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (29.03.2018)

  7. #5
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)

    Պատկերացնենք մի Գյումրեցի աղջիկ գնում է Վանաձորում կապույտ մազերով գիշերը փողոցում ծխելու։ Մի մենթ էլ սրան չամուռ ա լինում։ Էս էլ ասում է. «ըստ օրենքի...», նա էլ սրան. «օրենքը կգնաս Շիրակումդ կպահանջես, մեր Վանաձորում քիմիական իրավիճակ ա, ստեղ կապույտ մազերով փողոցում ծխելը աղջկա համար բեսամթ պռապուսկատ ա»։ Պիտի ասեի՞ր. «Լոռեցիք Շիրակում գործող օրենքի մաս իրենց չեն համարում, իրենց իրավաբանորեն նույն երկրի մաս չեն զգում»։

    Էդ նույն Արցախցի մլիցեն Հայստանի անձնագրով ա ֆռֆռում, ու Հայաստանի տարադրամով ա աշխատավարձ ստանում, էլ Հայաստանցին ո՞նց ա լինում։ Ու միգուցե ստեղ «օրենքը Հայաստանումդ պահանջին» նկատի ուներ ոչ թե այն, որ ես Հայաստանցի չեմ, այլ այն, որ «ստեղի տերը ես եմ, իսկ դու ստեղ չուժոյ ես» (Հայաստանը այդ կոնտեքստում միմիայն աշխարհագրական տոպոնիմ է, որը ցույց է տալիս դիմցինիդ չուժոյ լինելը սույն աշխարհագրական վայրում, որի տերն է իրեն այդ մենթը համարում), նույն ինչը վերը բերածս հիպոթեթիկ Վանաձորի մենթը նկատոի կունենար Գյումրեցի աղջկան չամուռ լինելով։ Այլապես ասած՝ պաշտոնեական դիրքի չարաշահում.

    ԼՂՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ. Հոդված 141. Մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելը

    1. Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելը` կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, որը վնաս է պատճառել մարդու և քաղաքացու իրավունքներին ու օրինական շահերին՝

    պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

    2. Նույն արարքը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով՝

    պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
    ԼՂՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ. Հոդված 145. Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը

    1. Մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելը՝

    պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

    2. Նույն գործողությունները, որոնք կատարվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝

    պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

    3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով՝

    պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
    ԼՂՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ. Հոդված 322. Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը

    1. Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝

    պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
    մարդը, լինելով օրենքի ներկայացուցիչ, ոտի վրա ԻՐ երկրում ԻՐ երկրի մի քանի հատ օրենք ա խախտում, ու ասում ա «գնա քո քուչում օրենք պահանջի», իսկ դու կպել ես Հայաստանցի-չՀայաստանցի...
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 29.03.2018, 02:45:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (29.03.2018), StrangeLittleGirl (29.03.2018), Գաղթական (29.03.2018), Վիշապ (29.03.2018), Տրիբուն (29.03.2018)

  9. #6
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատկերացնենք մի Գյումրեցի աղջիկ գնում է Վանաձորում կապույտ մազերով գիշերը փողոցում ծխելու։ Մի մենթ էլ սրան չամուռ ա լինում։ Էս էլ ասում է. «ըստ օրենքի...», նա էլ սրան. «օրենքը կգնաս Շիրակումդ կպահանջես, մեր Վանաձորում քիմիական իրավիճակ ա, ստեղ կապույտ մազերով փողոցում ծխելը աղջկա համար բեսամթ պռապուսկատ ա»։ Պիտի ասեի՞ր. «Լոռեցիք Շիրակում գործող օրենքի մաս իրենց չեն համարում, իրենց իրավաբանորեն նույն երկրի մաս չեն զգում»։
    Չհասկացա «պիտի ասեիր»-ը որտեղից վերցրից։ Էս դեպքում բոլորին պարզ է, որ Վանաձորցին իրեն Շիրակի մաս չի համարում։ Ինչին բոլորը նորմալ են նայում, որտև դա փաստ ա։
    Հիմա Արցախցին իրեն Հայաստանի մասին չի համարում, բայց դա արձանագրելու փոխարեն, իրա խոսքերն արձանագրողին եք փորձում սխալ հանել

    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ նույն Արցախցի մլիցեն Հայստանի անձնագրով ա ֆռֆռում, ու Հայաստանի տարադրամով ա աշխատավարձ ստանում, էլ Հայաստանցին ո՞նց ա լինում։ Ու միգուցե ստեղ «օրենքը Հայաստանումդ պահանջին» նկատի ուներ ոչ թե այն, որ ես Հայաստանցի չեմ, այլ այն, որ «ստեղի տերը ես եմ, իսկ դու ստեղ չուժոյ ես» (Հայաստանը այդ կոնտեքստում միմիայն աշխարհագրական տոպոնիմ է, որը ցույց է տալիս դիմցինիդ չուժոյ լինելը սույն աշխարհագրական վայրում, որի տերն է իրեն այդ մենթը համարում), նույն ինչը վերը բերածս հիպոթեթիկ Վանաձորի մենթը նկատոի կունենար Գյումրեցի աղջկան չամուռ լինելով։ Այլապես ասած՝ պաշտոնեական դիրքի չարաշահում.

    մարդը, լինելով օրենքի ներկայացուցիչ, ոտի վրա ԻՐ երկրում ԻՐ երկրի մի քանի հատ օրենք ա խախտում, ու ասում ա «գնա քո քուչում օրենք պահանջի», իսկ դու կպել ես Հայաստանցի-չՀայաստանցի...
    Ես օրեկան էնքան եմ շփվում (սեփական նախաձեռնությամբ) տենց ապուշ օրինապահների հետ, որ ինձ դրանով չես զարմացնի։
    Եթե ուզում ես սլաքներն ուղղեք ոստիկանների սխալ աշխատանքի ուղղությամբ, թեմա բացեք, քննարկեք։
    Ստեղ քննարկվում ա հայերի (և Հայաստանի, և՛ Արցախի) վերաբերմունքը Հայաստան-Արցախ կապին։ Ոչ ոստիկանների պարտականություններին, ոչ դրանց չարաշահմանը, ոչ ապօրինություններին։ Արցախ - Հայաստան, 2 տարբեր երկիր նույնազգի բնակիչներով։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  10. #7
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    https://web.facebook.com/arsen.ohany...64231690322776

    Դուք կարաք Լեռնային Ղարաբաղը համարեք Հայաստան, բայց դա զուտ էմոցիանալ, ռազմահայրենասիրական դաշտում ա։ Իրականում ոչ մի իրավական, դիվանագիտական փաստաթուղթ չկա նշված տարածքի ՀՀ մաս լինելու մասին։
    Նույն ձև կարաք համարեք, որ գոյություն չունեցող Արևմտյան Հայաստանը, կամ Ախալքալակը, Նախիջևանը և լիքը այլ տարածքներ ՀՀ մասն են, բայց էդ ընդամենը փուչ խոսքեր են։
    Փաստն էն ա, որ ՀՀ-ն ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ։
    Փաստն էն ա, որ ԱՐՑԱԽԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾ ՄԱՍՆ ԻՐԱՆՑ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՈՉ ՀՀ ՄԱՍ։
    Ինչքան ուզում եք ճղեք ձեզ, ինչքան ուզում եք գոռացեք "Արցախը Հայաստան է և վերջ", ինչքան ուզում եք խուսափեք "Հայաստանցի-Արցախցի" տերմիններից, մեկ ա խնդիրը կա, կա արդեն 25 տարի, որտև մարդիկ ժամանակին կիսատ-պռատ, լղոզված, պաթոսախառը հռչակագրեր են ընդունել ու հարցին լուրջ չեն մոտեցել, որտև մարդիկ չեն հասկացել իրավունքի ու օրենքի իմաստը, կարևորությունը։
    ՀՀ-ն ներկայացնող մարդիկ ԱՊՀ կազմ մտնելուց ստորագրել են մի փաստաթղթի տակ, որտեղ Ադրբեջանը ճանաչվում էր ԽՍՀՄ սահմաններով, այսինքն Լեռնային Ղարաբաղն էլ հետը։
    Ու հիմա էլ ոչ մեկ չի ուզում էս կծիկը քանդի, հասկանա խնդիրը ու վերջնական լուծում տա սրան։ Իսկ լուծումը իրավական դաշտում ա՝ միջազգային նորմերի ու իրավունքի սկզբունքներից ելնելով, բայց սերժենք օրոք էդ հնարավոր չի
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  11. #8
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չհասկացա «պիտի ասեիր»-ը որտեղից վերցրից։ Էս դեպքում բոլորին պարզ է, որ Վանաձորցին իրեն Շիրակի մաս չի համարում։ Ինչին բոլորը նորմալ են նայում, որտև դա փաստ ա։
    Հիմա Արցախցին իրեն Հայաստանի մասին չի համարում, բայց դա արձանագրելու փոխարեն, իրա խոսքերն արձանագրողին եք փորձում սխալ հանել

    Ես օրեկան էնքան եմ շփվում (սեփական նախաձեռնությամբ) տենց ապուշ օրինապահների հետ, որ ինձ դրանով չես զարմացնի։
    Եթե ուզում ես սլաքներն ուղղեք ոստիկանների սխալ աշխատանքի ուղղությամբ, թեմա բացեք, քննարկեք։
    Ստեղ քննարկվում ա հայերի (և Հայաստանի, և՛ Արցախի) վերաբերմունքը Հայաստան-Արցախ կապին։ Ոչ ոստիկանների պարտականություններին, ոչ դրանց չարաշահմանը, ոչ ապօրինություններին։ Արցախ - Հայաստան, 2 տարբեր երկիր նույնազգի բնակիչներով։
    Աթեիստ ախպեր, դու մի անտեղի օրինակով, դեբիլոտ ոստիկանի ասածով, ուզում ես ապացուցես, որ արցախցին իրեն հայաստանցի չի համարում։ Էն որ Հայստանն ու Արցախը էս պահին, գոնե թղթի վրա, երկու առանձին քաղաքական միավորներ են ու նաև խոսքի մեջ կիրառվում են որպես երկու առանձին աշխարհագրական միավորն, էտ սաղիս էլ պարզ ա, ու լրացուցիչ ապացույցի կարիք չունի։

    Բայց էն ինչ դու ես անում, դա բուն խնդրից, ոստիկանի կողմից մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումից, սրաքներ շեղում ես դեպի Արցախ-Հայաստան հակասության դաշտ։

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (29.03.2018), Mr. Annoying (29.03.2018), StrangeLittleGirl (29.03.2018), Գաղթական (29.03.2018), Վիշապ (29.03.2018)

  13. #9
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չհասկացա «պիտի ասեիր»-ը որտեղից վերցրից։ Էս դեպքում բոլորին պարզ է, որ Վանաձորցին իրեն Շիրակի մաս չի համարում։ Ինչին բոլորը նորմալ են նայում, որտև դա փաստ ա։
    Հիմա Արցախցին իրեն Հայաստանի մասին չի համարում, բայց դա արձանագրելու փոխարեն, իրա խոսքերն արձանագրողին եք փորձում սխալ հանել
    «Պիտի ասեի՞ր»-ը հարց էր, քանի որ նկարագրածս կրկնօրինակում էր Ասյայի պատմածը մեկ այլ աշխարհագրական կոնտեքստում։ Բայց դու դրա վրա անդրադառնալու փոխարեն նորից քո ավանակին քո ուղղությամբ վարեցիր։

    Ես օրեկան էնքան եմ շփվում (սեփական նախաձեռնությամբ) տենց ապուշ օրինապահների հետ, որ ինձ դրանով չես զարմացնի։
    Քեզ զարմացնելու համար չէր դա նշված, այլ որ ցույց տրվեր, որ այդ «օրինապահը» իրեն Արցախցի էլ չի համարում, քանի որ թքած ունի իր երկրի օրենքի վրա էլ, այն նույն երկրի նույն օրենքը, որի պաշտպանության համար աշխատավարձ ա ստանում։

    Եթե ուզում ես սլաքներն ուղղեք ոստիկանների սխալ աշխատանքի ուղղությամբ, թեմա բացեք, քննարկեք։
    Ստեղ քննարկվում ա հայերի (և Հայաստանի, և՛ Արցախի) վերաբերմունքը Հայաստան-Արցախ կապին։ Ոչ ոստիկանների պարտականություններին, ոչ դրանց չարաշահմանը, ոչ ապօրինություններին։ Արցախ - Հայաստան, 2 տարբեր երկիր նույնազգի բնակիչներով։
    Իյա, հաստա՞տ։ Օքեյ․․․ էն օրը տաքսիստս ասեց «ծովից ծով Հայաստան ա», աչքիս չաստեր բացենք Բաքու-Տրաբզոն-Ադանա ու զորակոչիկներին սկսենք ուղարկել այդ չաստեր, թե չէ մեր ծովերը ո՞վ պիտի պաշտպանի։ Քո արածը լրիվ էս ա․․․

    Հետո էլ ասում ես Հայաստանը լիքը բան պիտի աներ, որ չի արել․․․ էհ ո՞նց անի, որ նույնիսկ քո նման խելացի մարդը ամեն մի տականքի ասած խոսքերը կոնտեքստից հանելով շտապում ա իր մուրճի հետևից, որ մի հատ էլ սեպ խրի ՀՀ-ի ու ԼՂՀ-ի արանքը։ Էլ չասած որ կարծես քեզ կոսմոպոլիտ էիր համարում, բայց իջնում ես թայֆապոլիտության մակարդակին։ Ասենք Երևանցի զորակոչիկներին մարզերում էլ են տեղացիք ծեծում-ջարդում․ բռնենք Երևանի անկախությունը հռչակենք, ու Հյուսիսային պողոտայով ռազմական շքերթ կազմակերպենք, որ էդ գավառականները ջոգեն ինչը ինչոց ա։

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (29.03.2018), Gayl (29.03.2018), Վիշապ (29.03.2018), Տրիբուն (29.03.2018)

  15. #10
    Դիտարկում... Interdenominational-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2009
    Տարիք
    45
    Գրառումներ
    587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եղբայր, էլի շեշտը սխալ տեղ ես դնում։
    Ապուշ ոստիկաններ ամեն տեղ էլ կան։
    Բայց Հայաստանի ոչ մի մարզ իրան չի առանձնացնում Հայաստանից։ Գյումրիում, Վանաձորում կլսես «Էրևանցի ե՞ս», բայց երբեք «Հայաստանցի ե՞ս»։
    Ցավում եմ, որ իմ շեշտադրման ճիշտ ընկալմանը ինչ-որ կողմնակի գործոններ խանգարեցին քեզ, հարգելիս: Ներքուստ քաղաքականացված չեմ եղել ու չեմ: Ընդհակառակը: Քո հրապարակած տեսահոլովակի հենց ամենասկզբից զգացի ու ճանաչեցի "բ*զիտղության գործելաոճը որդեգրած" ոստիկանների թեկուզև պրիմիտիվ, բայց անսխալ ձեռագիրը: Ու ցանկացա ուղղակի նշել, որ դրանց նմաններին անպատժելիությունն ու տգիտությունն է իջեցրել այդ մակարդակին: Ինչի զոհն է դարձել կապտահեր օրիորդը վերջերս, ինչը զգացել եմ ես տարիներ առաջ՝ առանց որևէ աշխարհագրական ու քաղաքական խտրականության:

    Սիրում եք, վայելում եք, լավ եք անում։
    էդ երկիրը համ փաստացի ա ուրիշ երկիր, համ իրավաբանորեն։ Էն ա, որ Հայաստանի հետ լավ քիփ ա։
    Կրկնակի անգամ ցավում եմ քո այսօրինակ դիրքորոշման համար: Ու հավատացնում եմ, եթե այդ ոստիկանի մայրը չգիտեմ քանի տարի առաջ որդու հետ եթե ոչ հայրենասիրություն, այլ գոնե երկու տող Շիրազ սերտեին՝ մեր այսօրվա տհաճ խոսակցությունը ուղղակի չէր կայանա:

    "Դեռ էն գլխից հայոց հող ես, աստվածընծա՛ իմ լեռնաձոր"...
    Չասես, որ տեղին չմեջբերեցի, չասես, որ հրապարակային պաթոսով եմ փորձում հակակշռել քո "փաստարկներին"

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (30.03.2018), Աթեիստ (30.03.2018), Գաղթական (30.03.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •