Ոչ, իմ գրածներին քո տրամաբանությունը մի վերագրիր: Բայց ամեն դեպքում գրածիդ մեջ ճշմարտության ցավալի մաս կա:
Ես ոչ միայն համարում եմ, այլև համոզված եմ, որ քանի դեռ մենք Արցախի հարցում վերջնական հանգուցալուծում չունենք ու ամեն վայրկյան կախված ա պատերազմի վտանգը (էդ թվում՝ 1994-2016 թթ.), մեր համար չափազանց բարդ ա երկրում ժողովրդավարությունը խորացնելը, իշխանափոխություն իրականացնելը: Սա հստակ խոչընդոտ ա հեչ որ չէ էն պատճառով, որ եթե անգամ սահմանին իրական սրացում չլինի էդ պահին, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանություններն ունեն էդ խաղաթուղթը՝ ներքին խժդժությունները մարելու համար: Ի դեպ նույն 2008-ին, որն իմ կարծիքով իշխանափոխության ամենամոտ տարբերակն էր, իշխանությունը վերջին օրերին սկսեց լայնորեն շահարկել էդ թեման, սահմանին եղան որոշակի սադրանքներ, սուտ ինֆորմացիայի հոսք եղավ: Նաև էս ա պատճառներից մեկը, որ ես երկարատև «ստատուս քվոն» համարում եմ չարիք, երկրի բնական զարգացմանը խոչընդոտ:
Բոլոր իշխանափոխության փորձերի դեպքում, առնվազն ընդդիմության «մտածող» հատվածը (մի հատ շեշտեմ, որ միշտ խոսում եմ լիդերների, ոչ թե ժողովրդի մասին) իմացել են, որ նման սրացումների հնարավորություն կա ու նաև էդ հաշվի առնելով են կազմել իրենց քայլերը, պատրաստ լինելով էդպիսի սրացումների դեպքում «նահանջել» ներքին մարտում: Որպես մի օրինակ բերեմ Տեր-Պետրոսյանի խոսքից մի հատված համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսում (այդ ժամանակ ՀԱԿ-ը դեռ չէր ձևավորվել).
Իշխանափոխության փորձերին, հուսամ, կվերադառնանք շուտով, երբ հիմիկվա սրացումը իր հանգուցալուծումը կստանա ու մենք գոնե որոշ ժամանակ կունենանք ներքին խնդիրներով զբաղվելու:Շարունակելով սկզբունքային եւ վճռական պայքարն ընդդեմ հակաժողովրդական վարչախմբի, միաժամանակ մենք պարտավոր ենք նաեւ անել ամեն ինչ՝ խուսափելու համար ներքաղաքական ցնցումներից եւ երկրի կայունությանն սպառնացող զարգացումներից, նկատի ունենալով, առաջին հերթին, այդպիսի իրավիճակից օգտվելուն միտված Ադրբեջանում արտահայտվող տրամադրությունները։ Ադրբեջանը պետք է հասկանա, որ ինչպիսի ներքաղաքական վիճակ էլ տիրի մեր երկրում, միեւնույն է՝ Ղարաբաղի դեմ ռազմական ոտնձգություն կատարելու պարագայում կհանդիպի հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը։ Իսկ այդ դիմադրության առաջին շարքերում, վստահաբար, կհայտնվեն այսօր բանտերում գտնվող մեր ընկերները։ Ռազմական վտանգի առաջացման դեպքում ես ինքս կոչով կդիմեմ Համաժողովրդական շարժման մասնակիցներին, խնդրելով ժամանակավորապես դադարեցնել իրենց քաղաքական գործողությունները եւ լծվել հայրենիքի պաշտպանության նվիրական գործին։
Այս ամենը չի նշանակում, սակայն, որ Համաժողովրդական շարժումը համաձայն է կամ հավանություն է տալիս Ղարաբաղի հարցում վերջին տասնամյակի ընթացքում վարչախմբի վարած խայտառակ քաղաքականությանը, որի արդյունքն են ինչպես Հայաստանի լիակատար մեկուսացումն ու տնտեսական զարգացման հեռանկարի բացակայությունը, այնպես էլ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վերջերս ընդունված տխրահռչակ բանաձեւը։ Ուստի մենք Հայաստանի իշխանություններից պահանջում ենք անհրաժեշտ քաղաքական կամք դրսեւորել եւ, որքան հնարավոր է արագ, ձեռնարկել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ռեալ գործընթացի սկզբնավորմանը։
Էջանիշներ