ԼՂՀ ՊԲ. ոչնչացվել է անօդաչու թռչող սարք
Էս համբալներն էլ մարդուց շատ անօդաչու թռչող սարքեր ունեն։
ԼՂՀ ՊԲ. ոչնչացվել է անօդաչու թռչող սարք
Էս համբալներն էլ մարդուց շատ անօդաչու թռչող սարքեր ունեն։
Malxas ջան, հարցը դաժե էդքան դրանց գինը չի - հասկանում ես, մեր բանակը կարողանում է դրանք վայր գցել, էս մի մեծ բանա, ամեն բանակ չի , որ ի վիճակի է դրան:
Վերջին խմբագրող՝ Lion: 07.04.2016, 22:15:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Malxas (08.04.2016)
Էսօր լսեցի անհետ կորածներից երեքի մասին...
Պատմում էին, սպասում տղերքին, ափսոսում... գուցե, ով գիտի, էլ տղերքը չկան!? Խոսքը երեք սպաների մասին էր, որ առաջ էին շարժվել օպերատիվ աջակցման ու... իրենց մասին այլևս լուր չկար: Ստեղ էդ տղերքին չճանաչող մեկը կարծիք արտահայտեց, թե գուցե անակնկալ հարված է եղել, գերվել են... ու ստեղ մի բան եղավ, որ ինձ և հուզեց, և հպարտացրեց մեր ազգի ու տղերքի համար:
Բոլորը մի պահ լռեցին, հետո էդ տղերքին լավ ճանաչող մեկն ասաց. <Պատկերացրա, երեք մարտական սպաներ, ավտոմատները պատրաստ պահած, մատները ձգաններին առաջ են գնում: Ու դու կարծում ես, որ ...-ը, ...-ը ու ...ը էդ տղերքն են, որ իրենց կարանան ընենց անակնկալի բերեն, որ իրենք մի քանի թուրք չփռեն, վերջում էլ, որ հանկարծ էլ ձև չլնի ազատվելու, իրենց թուրքերի հետ չտրաքցնեն?>...: Ու ինչն էր հետաքրքիրը, բոլորը համաձայնեցին...
Այ սենց ոգիյա, այ սենց մարդիկ գիտեն իրար ու սենց են իրար վստահում...
Հուզվեցի էդ պահին, հիմա էլ եմ հուզվում, որ հիշում եմ: Այ էսա հայի ոգին, հասկանում եք, էսա Ավարայրի ու Վարդանի ոգին, հասկանում եք! Մարդիկ դաժե տեսականորեն բացառում են մինչև վերջ թշնամու կոկորդ ատամներով չկրծելու հավանականությունը մեր առյուծների կողմից!
Փառք մեր հերոս տղաներին - տղերք, մեր կռիվը դեռ չի պրծել, թե էս տողերը կարդաք, էս լավ իմացեք!
Վերջին խմբագրող՝ Chuk: 08.04.2016, 12:37:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Vaio (07.04.2016)
Մի քիչ ցինիզմի դոզա բերեմ էս թեմա։
Սա ՖԲ-ում են տարածում։Մեկ էլ պայթուն լսվեց: Տեսա՝ ոտքս չկա: Հանեցի համազգեստիս գոտին ու կապեցի, որ չարնահոսեմ: Նոր էի ավարտել կապելը, նորից պայթյուն լսվեց, տեսա՝ մյուս ոտքս կտրվեց: Զինվորական սապոգիս քուղը հանեցի ու մյուս ոտքս կապեցի: Պառկած սպասում էի, որ ընկերներս օգնության գան, գլխիս տակ ինչ-որ կոշտ բան զգացի, նայեցի- տեսա ական է: Ձեռքով փորելով էդ ականը հանեցի գլխիս տակից........Ազգային հերոս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցելությունը հոսպիտալ ինձ շատ ոգևորեց: Նախարարն ասաց՝ ծունկ ունես, ուրեմն՝ ոտք ունես: Մեր նախարարին խնդրեցի հնարավորություն տալ շարունակելու ծառայությունս: Շատ շնորհակալ եմ, որ ընդառաջեց, խստացավ իմ ծննդավայր Նոյեմբերյան զորամասում ծառայությունս շարունակելու հնարավորություն տալ:
Դավիթ Գրիգորյան
զինվոր
Հիմի հարց. էս զինվորը ինչի՞ վրից հանեց կոշիկը, որ վրից էլ շնորոքը հանի։
Կամ 2 ոտքը կորցրած դրել կոշիկի շնորոքն ա քանդո՞ւմ։ Տենց բան վայթե սկի Ռեմբոն չէր կարում։
Սրանով էն յան երևի մենակ Չակ Նորիսն ա, որ հենց արյունահոսություն ա սկսում, քթի նման հետ ա քաշում։
Ուզում եմ հասկանամ էդ լրացուցիչ կոշիկը կողքները որպես զենք են պահո՞ւմ, թե՞ տղեն 2-ից ավել ոտ ուներ։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Lion (07.04.2016)
Մեկդ էն մեխի գլխին ասեք, որ հաջորդ ելույթի տեքստը գրելիս ստեղից օգտվի․ գոնե մի քանի խելոք միտք հայտնվի ելույթի մեջ։Ֆրանսիայի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող մի քանի տասնյակ
պատգամավորներ, սենատորներ և քաղաքական գործիչներ հանդես են եկել հետևյալ
համատեղ հայտարարությամբ՝ ֆրանսիական Le Monde հեղինակավոր պարբերականի
էջերում: Հայտարարությամբ ասվում է
ԵԱՀԿ-Ն ՊԵՏՔ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՎԵՐՍՏԻՆ ՆԵՐԳՐԱՎԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Արդեն վեց օր է, ինչ Հարավային Կովկասը կրկին կրակի մեջ է։ Իլհամ Ալիևի
կրնկի տակ գտնվող Ադրբեջանը, խրախուսվելով միջազգային անտարբերությունից,
փորձեց ուժով ետ վերցնել իր նախկին գաղութը՝ Լեռնային Ղարաբաղի
Հանրապետությունը: Երկու կողմերի համար մահաբեր այս հարձակումը
ժամանակավորապես ավարտվեցին խախուտ հրադադարով։ Այնժամ, երբ ԵԱՀԿ Մինսկի
խումբը հրատապ ժողովեց հակամարտող կողմերին,պետք է փաստել, որ այդ
հարձակումը ոչնչին և ոչ ոքին օգուտ չբերեց, քանի որ ուժային
հարաբերակցությունը և ճակատային գիծը մնում են անփոփոխ։
Փաստը մնում է փաստ, որ Ղարաբաղի խաղաղ բնակչությունը ևս մեկ անգամ
կյանքի գնով վճարեց բռնակալ Բաքվի ռևանշիստական նկրտումների համա․
միտումնավոր ռմբակոծությունների թիրախ հանդիսացող քաղաքներ, իրենց դպրոցի
բակում սպանված երեխաները, խոշտանգված, այնուհետև հենց այդ նպատակով
այնտեղ ներխուժած հատուկ ջոկատայինների կողմից դաժանաբար սպանված
քաղաքացիներ:
Այդ ամենի հետ մեկտեղ, այս նոր հարձակումից պետք է նաև դասեր քաղել:
Այսքանից հետո ո՞վ կհամարձակվի ղարաբաղցիներին խնդրել ներգրավվել մի
վարչակարգի կազմում, որը միայն իրենց ֆիզիկական ոչնչացումն է ցանկանում:
Ղարաբաղի ժողովրդի համար անկախությունն ու Հանրապետության հիմնումը երբեք
չեն եղել նպատակ, այլ եղել են միջոց. մի միջոց, որը թույլ կտա ապրել
խաղաղ և ապահով՝ կառուցելով ժողովրդավարական այնպիսի մի պետություն, որը
հարգում է իր քաղաքացիներին, բաց է դեպի աշխարհն ու շարժվում է դեպի
ապագա:
Ադրբեջանն իբրև երկիր հարուստ է, սակայն ադրբեջանցիներն աղքատ են:
Իրականում նրանք միայն ֆիզիկապես երկրի տարածքն են բնակեցնում, թեև
օրինական իրավունք ունեն օգտվելու նավթային հարստությունից, որը զավթել է
իշխանության գլուխ կանգնածընտանիքը: «Շվեյցարական արտահոսք» և «Պանամական
փաստաթղթեր» ցուցակներում պարբերաբար մեջբերվող Ալիևի հանցավոր կլանի
համար Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմը լավ միջոց է՝ սեփական ժողովրդին
աղքատացնող՝ իր նյութական և բարոյական աղավաղումներից հայրենակիցների
ուշադրությունը շեղելու համար։
Միջազգային հանրությունը, լիովին քաջատեղյակ այս ամենի մասին, պետք է
պատասխանատվություն վերցնի իր վրա: Մենք առաջարկում ենք, որպեսզի ԵԱՀԿ
Մինսկի խումբը հետագա բանակցությունները զարգացնի նկատի առնելով հետևյալ
հիմքերը, որոնք անպատճառավելի արդյունավետություն կմտցնեն այդ գործում.
Ամենից առաջ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որն ավելի քան քսան
տարի ապացուցել է իր կենսունակությունն ու հնարավորությունները, պետք է
ճանաչվի, որպեսզի Բաքուն չշարունակի օգտագործել ճանաչման բացակայության
այդ պատրվակը՝ խաղաղ բնակչության վրա հարձակվելու նպատակով։
Այնուհետև, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է վերգտնի իր տեղը
բանակցային սեղանին. 21-րդ դարում քննարկել մի ժողովրդի ճակատագիրը և
նրան վերաբերող գործերը նրա իսկ բացակայության պայմաններում, մեղմ ասած,
անբովանդակ գործընթաց է: Ավելին, պատասխանատվության ոգին ևհաշտության
ցանկությունը, որոնք 1994 թվականին զինադադար ստորագրած Լեռնային
Ղարաբաղին մղեցին համաձայնել Հայաստանի կողմից ներկայացված լինելուն,
ակներևաբար չհանդարտեցրին Ադրբեջանին։ Այնպես որ, վերադառնանք ուղիղ
երկխոսությանը, քանի որ այս տարվա ապրիլին 5-ին միմիայն Բաքվի և
Ստեփանակերտի միջև կնքված զինադադարը ցույց տվեց, որ դա հնարավոր է։
Ի վերջո, կողմերին հարկավոր է պարտադրել հրադադարի վերահսկողության
արդյունավետ միջոցներ․ միջոցներ, որոնք արդեն ընդունվել են Երևանի և
Ստեփանակերտի կողմից, և որոնցից միայն Բաքուն է համառորեն հրաժարվում:
Այս համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով վերջին օրերին տեղի ունեցած
լուրջ իրադարձությունները, մենք կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբին
անցկացնել հետաքննություն՝ փաստերը և պատասխանատվությունները սահմանելու
համար։ Այդժամ հնարավոր կդառնա քաղաքական և իրավական պատժամիջոցների
կիրառումը պատերազմ հրահրողների դեմ, ինչպես պատահեց աշխարհի շատ ու շատ
տարածաշրջանային հակամարտությունների դեպքում։
galatv.am
Malxas (08.04.2016)
Ինձ թվում է՝ մեծ պրոբլեմ չի, հաշվի առնելով որ ամբողջ կաշան տեղի է ունենում Պուծինի բարձր հովանու ներքո…
Հայաստանը սզբունքորեն կարող է ազատվել կոմպլեքսներից ու սաղ աշխարհին հայտարարել, որ Հայաստանը ամեն օր Ղարաբաղի սահմանն է պաշտպանում սեփական անվտանգությունից ելնելով, ստեղ ոչ մի մեղք կամ հանցագործություն չկա, ու աշխարհի տանձին չի թե ով է ստորագրում ինչ-որ ժամանակավոր համաձայնագրի տակ ու մանավանդ որ վերջինս ստորագրվում է խախտվելու համար:
Ուժն է ծնում իրավունք:
Si vis pacem, para bellum
Տրիբուն (07.04.2016)
Աթեիստ (08.04.2016)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Աթեիստ (08.04.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ